Ցեցկա Ցաչևա
Ցեցկա Ցաչևա | |
![]() | |
Կուսակցություն՝ | GERB և Բուլղարիայի կոմունիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Սոֆիայի համալսարան |
Մասնագիտություն՝ | legal counselor և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մայիսի 24, 1958[1] (65 տարեկան) |
Ծննդավայր | Dragana, Ugarchin Municipality, Լովեչի մարզ, Բուլղարիա[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Ցեցկա Ցաչևա (բուլղար․՝ Цецка Цачева Данговска, մայիսի 24, 1958[1], Dragana, Ugarchin Municipality, Լովեչի մարզ, Բուլղարիա[1]), բուլղար իրավաբան և քաղաքական գործիչ, Բուլղարիայի Ազգային ժողովի նախկին նախագահ (2009-2013, 2014-2014, այդ պաշտոնում պատմության ընթացքում առաջին կինը)[2], 2017 թվականի մայիսի 4-ից Բոյկո Բորիսովի երրորդ կառավարությունում արդարադատության նախարար[3][4][5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Պլևենի մաթեմատիկական պրոֆիլի դպրոցը (1976) և Սոֆիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը[4]։ Կրթություն ստանալուց հետո մեկ տարի վերապատրաստվել է Պլևենի մարզի դատարանում։ Որպես փաստաբան նրա մասնագիտական կարիերան սկսվել է Պլևենի քաղաքային վարչակազմում, և 1988 թվականին դարձել է մի խումբ քաղաքային փաստաբանների ղեկավար։ 1992 թվականին անդամագրվել է փաստաբանների տարածաշրջանային պալատին[6]։
2006 թվականին դարձել է «Քաղաքացիները Բուլղարիայի եվրոպական զարգացման համար» կուսակցության հիմնադիրներից մեկը[7][8][9], Պլևենում եղել է այդ կուսակցության առաջնորդը։ 2007 թվականին անհաջող առաջադրվել է Պլևենի քաղաքապետի պաշտոնին, քաղաքային խորհրդում մանդաթ է ստացել։
Ցեցկա Ցաչևան ամուսնացած է, ունի մեկ որդի։ Ազատ տիրապետում է գերմաներենին և ռուսերենին։
2016 թվականին «Քաղաքացիները Բուլղարիայի եվրոպական զարգացման համար» կուսակցության կողմից առաջադրվել է Բուլղարիայի նախագահի պաշտոնում։ Անցել է երկրորդ շրջան՝ հավաքելով ընտրողների ձայների 22,0 %-ը։ Երկրորդ շրջանում զիջել է անկախ թեկնածու Ռումեն Ռադևին[10]։
2017 թվականի մայիսի 4-ից համարվում է Բոյկո Բորիսովի երրորդ կառավարությունում արդարադատության նախարար[11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Strazha.bg
- ↑ «ЦЕЦКА ЦАЧЕВА ДАНГОВСКА»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-06-ին։ Վերցված է 2020-03-14
- ↑ «Цецка Цачева — първата жена председател на НС» (Bulgarian)։ Lex.bg։ 2009-07-14։ Վերցված է 2009-07-27
- ↑ 4,0 4,1 «Lawyer Tsetska Tsacheva elected Speaker of the 41st National Assembly»։ National Assembly of the Republic of Bulgaria։ 2009-07-14։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-29-ին։ Վերցված է 2009-07-28
- ↑ «41st National Assembly: Tsetska Tsacheva Dangovska»։ National Assembly of the Republic of Bulgaria։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-15-ին։ Վերցված է 2009-07-27
- ↑ «Asteroid to Be Named after Son of Bulgarian Ex Parliament Speaker»։ www.novinite.com
- ↑ Божинова Буряна (2009-07-13)։ «Острият ум на Цачева опровергава вицовете за блондинки» (Bulgarian)։ 24 часа։ Վերցված է 2009-07-27
- ↑ «Народни представители от ГЕРБ Плевен: Цецка Цачева Данговска» (Bulgarian)։ ГЕРБ։ Վերցված է 2009-07-27
- ↑ «Коя е Цецка Цачева» (Bulgarian)։ Vesti.bg։ 2009-07-13։ Վերցված է 2009-07-27
- ↑ «Окончателни резултати от избирателен район Плевен 15» (Bulgarian)։ Централна избирателна комисия։ Արխիվացված է օրիգինալից 2009-07-08-ին։ Վերցված է 2009-07-27
- ↑ «Pro-Russia Rumen Radev wins Bulgarian presidency»։ Al Jazeera։ նոյեմբերի 14, 2016