Եկատերինա Զախարիևա
Եկատերինա Զախարիևա | |
![]() | |
Կրթություն՝ | Վարչական ազգային դպրոց և Plovdiv University? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և իրավաբան-խորհրդատու |
Դավանանք | Bulgarian Orthodox Church? |
Ծննդյան օր | օգոստոսի 8, 1975[1] (45 տարեկան) |
Ծննդավայր | Պազարջիկ, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Եկատերինա Սպասովա Գաչևա-Զախարիևա (բուլղար․՝ Екатерина Спасова Гечева-Захариева, օգոստոսի 8, 1975[1], Պազարջիկ, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի քաղաքական գործիչ և իրավաբան, Բուլղարիայի արտաքին գործերի ներկայիս նախարարը (2017 թվականի մայիսի 4-ից)։ Նախկինում Մարին Ռայկովի[2], Բոյկո Բորիսովի և Գեորգի Բլիզնաշկու կառավարությունների օրոք զբաղեցրել է տարբեր պաշտոններ, այդ թվում՝ Բուլղարիայի տարածքային կառավարման և զարգացման նախարարի, Բուլղարիայի տարածքային զարգացման նախարարի և Բուլղարիայի երկարատև ներդրումների նախագծման նախարարի։ 2015 թվականի դեկտեմբերի 18-ից մինչև 2017 թվականի հունվարի 27-ը եղել է Բուլղարիայի արդարադատության նախարարը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Պազարջիկի Բերտոլդ Բրեխտի անվան լեզվաբանական գիմնազիան՝ գերմաներեի խորացված ուսուցմամբ և Պլովդիվի Պայսի Հիլենդարցու անվան համալսարանը (իրավունքի մագիստրոս)[3]։ 2001-2003 թվականներին աշխատել է դատապաշտպան, 2003 թվականին՝ իրավախորհրդատու, 2007 թվականին եղել է Բուլղարիայի շրջապատող միջավայրի և ջրային ռեսուրսների նախարաության իրավական-նորմատիվ և վարչական սպասարկման տնօրեն։ 2009 թվականի օգոստոսից եղել է Բուլղարիայի տարածքային կառավարման և զարգացման նախարարի՝ օրենսդրական, տարածքների և նախագծերի կազմակերպման, պետական սեփականության, բնակարանային քաղաքականության, կոնցեսիայի, տարածքային զարգացման, առևտրային կազմակերպությունների և պետական ձեռնարկությունների հարցերով տեղակալ։
Մասնագիտացումներն են՝ «Օրենսդրության և քաղաքականության ազդեցության գնահատականի հնարավորության զարգացում» («Հասարակական լավ կարգավորման համար. պետական կառավարման ազդեցության գնահատման գործընթացի սահմանում» նախագիծ, Jacobs and Associates Europe Limited կոնսորցիում (խոշոր բանկերի միավորություն)), եվրոպական իրավունք, «Մարդու և շրջապատող միջավայրի իրավունք» (Վենետիկյան հանձնաժողով, Տրիեստ, Իտալիա), «Օրենսդրության և քաղաքականության ազդեցության ռազմավարական նախագծում և գնահատման համաձայնեցում, հասարակության մասնակցությունը վարչական որոշումների ընդունման մեջ» (Հասարակական վարչության ինստիտուտ, Դուբլին, Իռլանդիա, Վարչության ազգային դպրոց, Փարիզ, Ֆրանսիա)։
2012 թվականի հունվարի 23-ին Բուլղարիայի նախագահի հրամանով նշանակվել է գլխավոր քարտուղար։ 2017 թվականի մայիսի 4-ին ГЕРБ և Միացյալ հայրենասերներ կուսակցությունների կոալիցիոն կառավարության օրոք նշանակվել է Բուլղարիայի արտաքին գործերի նախարար[4]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականին ամուսնացել է ճարտարապետ Անգել Զախարիևի հետ։ Տիրապետում է անգլերենի և գերմաներենի[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Ekaterina_Zakharieva
- ↑ «Екатерина Захариева, вицепремиер и министър на регионалното развитие в служебното правителство – визитка» (բուլղարերեն)։ Агенция Фокус։ 2013-03-12
- ↑ Ekaterina Zakharieva, President of the Republic, retrieved January 2014
- ↑ «Minister of Foreign Affairs»։ The Republic of Bulgaria
- ↑ «Екатерина Захариева, вицепремиер и министър на регионалното развитие» (բուլղարերեն)։ Администрация Президента РБ։ 2013-03-12
- Օգոստոսի 8 ծնունդներ
- 1975 ծնունդներ
- Ապրող անձինք
- Պազարջիկ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Բուլղարացի պետական գործիչներ
- Բուլղարիայի քաղաքական գործիչներ
- Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Արտաքին գործերի կին նախարարներ
- Բուլղարացի կին դիվանագետներ
- Բուլղարացի իրավաբաններ