Լատիֆե Ուշաքլըգիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լատիֆե Ուշաքլըգիլ
Latife Hanım.jpg
Ծնվել է հունիսի 17, 1898(1898-06-17)
Ծննդավայր Իզմիր, Sanjak of Smyrna, Aidin Vilayet, Օսմանյան կայսրություն
Մահացել է հուլիսի 12, 1975(1975-07-12) (77 տարեկանում)
Մահվան վայր Ստամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա
Կրոն իսլամ
Կրթություն Փարիզի համալսարան
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Ամուսին Մուստաֆա Քեմալ Աթաթուրք
Զբաղեցրած պաշտոններ First Lady of Turkey
Latife Hanım Վիքիպահեստում

Լատիֆե Ուշաքլըգիլ (թուրք.՝ Latife Uşakizade, կամ Լատիֆե Ուշակիզադե հունիսի 17, 1898(1898-06-17), Իզմիր, Sanjak of Smyrna, Aidin Vilayet, Օսմանյան կայսրություն - հուլիսի 12, 1975(1975-07-12), Ստամբուլ, Թուրքիա), Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կինը: Աթաթուրքը Լատիֆեի հետ ամուսնացած է եղել 1923- 1925 թվականներին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի առաջին տիկինը՝ Լատիֆե Ուշաքլըգիլը (1923)
Մուստաֆա Քեմալը և Լատիֆեն այցելության ժամանակ (1923)

Լատիֆեն ծնվել է 1896 թվականին Իզմիրում՝ առևտրականի ընտանիքում: Նրա հայրը ծնունդով Ուշաքից է եղել: Այստեղից էլ եկել է նրանց տոհմի ոչ պաշտոնական Ուշակիզադե անվանումը: Հոր կողմից բարեկամական կապ է ունեցել թուրք գրող Հալիտ Զիե Ուշաքլըգիլի հետ: Ավարտել է Իզմիրի միջնակարգ դպրոցը, իսկ 1919 թվականից սկսել է սովորել իրավագիտություն Լոնդոնում և Փարիզում: Երբ նա վերադարձավ Թուրքիա, Թուրքիայի անկախության պատերազմը մոտենում էր իր ավարտին: 1922 թվականի սեպտեմբերի 11-ին, իմանալով, որ Մուստաֆա Քեմալ փաշան գտնվում է Իզմիրում, Լատիֆեն գնում է Մուստաֆայի մոտ շտաբ և առաջարկում մնալ իրենց ընտանեկան առանձնատանը՝ անվտանգությունից ելնելով: Մուստաֆա Քեմալը սիրով ընդունում է հրավերը, որից հետո էլ սկսվում են նրանց հարաբերությունները: Լատիֆեն և Մուստաֆա Քեմալը ամուսնացել են 1923 թվականի հունվարի 29-ին, երբ Մուստաֆա Քեմալը վերադարձել էր Իզմիր՝ մոր Զյուբեյդե հանըմի մահվան կապակցությամբ:

Երկու տարի տևած ամուսնության, Լատիֆեն, որպես Թուրքիայի առաջին տիկին ընթացքում, եղել է կանանց իրավունքների պաշտպանության խորհրդանիշ, երբ ընթանում էին Աթաթուրքի բարեփոխումները[1]:

Մուստաֆա Քեմալը և Լատիֆեն բաժանվել են 1925 թվականի օգոստոսի 5-ին: Դրանից հետո Լատիֆեն ապրել է մինչ 1975 թվականը Իզմիրում և Ստամբուլում՝ խուսափելով ինչ- որ մեկի հետ կապ պահպանել: Մուստաֆա Քեմալից բաժանվելուց հետո նա այլև չամուսնացավ և թաքցրեց գաղտնի իրենց ամուսնական հարաբերությունների մանրամասնությունները: 2005 թվականին Լատիֆեի ընտանիքը հրաժարվեց հրապարակել նրա օրագիրը և Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հետ նամակագրությունը[2]:

Լատիֆեի նմանատիպ կենսագրությունը, գրված Ջումհուրիյեթ թերթի լրագրող Իպեկ Չալըշարի կողմից, հրատարակվել է 2006 թվականին: Վերջինս Թուրքիայում մեծ իրարանցում առաջացրեց[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Article: «Turkey in the 21st century: The Legacy Of Mrs Ataturk»։ Pelin Turgut։ The Independent։ 1 July 2006։ Վերցված է 2007-09-29 
  2. Article: «Ataturk diaries to remain secret»։ BBC։ 4 February 2005։ Վերցված է 2007-09-29 
  3. Article: «Atatürk, his wife and her biographer»։ Emrah Güler։ Turkish Daily News։ 25 August 2006։ Վերցված է 2007-09-29 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]