Լատիֆա ալ-Զայաթ
Լատիֆա ալ-Զայաթ արաբ․՝ لطيفة الزيات | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 8, 1923[1] |
Ծննդավայր | Դամիետա, Եգիպտոս[2] |
Մահացել է | սեպտեմբերի 11, 1996[3] (73 տարեկան) կամ սեպտեմբերի 10, 1996 (73 տարեկան) |
Մահվան վայր | Կահիրե, Եգիպտոս |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կահիրեի համալսարան |
Մասնագիտություն | թարգմանչուհի, համալսարանի դասախոս, գրող, վիպասան և ակտիվիստ |
Աշխատավայր | Այն Շամս համալսարան |
Պարգևներ և մրցանակներ |
Լատիֆա ալ-Զայաթ, (արաբ.لطيفة الزيات, օգոստոսի 8, 1923 թվական Դումյաթի, 1996 թվական, սեպտեմբերի 10, Կահիրե [4][5])), եգիպտացի հասարակական գործիչ և գրող։ Նրան քիչ հայտնիություն է բերել «Բաց դուռ» վեպը, որը 1996 թվականին գրականության ոլորտում արժանացել է Նագիբ Մհֆուզի մրցանակի (սա մրցանակաբաշխության պատմության մեջ առաջին շնորհումն է եղել)[6]։
Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Լատիֆա ալ-Զայաթը ծնվել է 1923 թվականի օգոստոսի 8-ին միկջերկրածովյան եգիպտական Դումյաթի քաղաքում։ 1946 թվականին Կահիրեի համալսարանում ստացել է անգլերեն լեզվի բակալավրի և 1957 թվականին փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1945 թվականին Ինջի Աֆլաուն նկարչուհու հետ դարձել է Երիտասարդ կանանց համալսարանների ու ինստիտուտների լիգայի հիմնադիր[7].:
Այն-Շամս համալսարանին կից կանանց քոլեջում աշխատել է որպես անգլերեն լեզվի պրոֆեսոր և նույն համալսարանում աշխատել է որպես անգլերեն լեզվի ամբիոնի վարիչ։ Լատիֆա ալ-Զայաթը Եգիպտական արվեստի ակադեմիայում զբաղեցրել է տնօրենի պաշտոնը։
Լատիֆա ալ-Զայաթի երկու վեպեր թարգմանվել են անգլերեն լեզվով. «Տանտեր» և «Բաց դուռ»։ Վերջինը հրատարակվել է 1960 թվականին, իր ժամանակի համար գերժամանակակից էր, ինչը վերաբերում էր եգիպտական խոսակցական արաբերեն լեզվի օգտագործմանը։ Վեպի գործողությունը սկսվում է 1946 թվականին և ավարտվում է 1956 թվականին Սուեցկի ճգնաժամի ընթացքում։ Այն նաև էկրանավորվել է 1963 թվականին, ֆիլմի գլխավոր հերոսը եղել է Ֆաթեն Համաման: Ալ-Զայաթը համարվում է նաև կանանց մասին բազմաթիվ էսսեների, քննադատական հոդվածների, գրական ստեղծագործությունների գրախոսականների և քաղաքական թեմաների հեղինակ է։ 2015 թվականի օգոստոսի 8-ին Google-ը գրողին նվիրել է թեմատիկ նկար, որն ուղղված էր նրա ծննդյան 92-ամյակին և պատկերում էր արաբական աշխարհի բոլոր երկրների հետազոտություններին[8].:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Arab Women Writers: A Critical Reference Guide, 1873-1999 / R. Ashour, F. Ghazoul, H. Reda-Mekdashi — 2008.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #119418029 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Amal Amireh (октябрь 1996)։ «Remembering Latifa al-Zayyat»։ Al Jadid 2 (12)։ Վերցված է 16 марта 2021
- ↑ Johnson-Davis, Denys, ed. (2006)։ The Anchor Book of Modern Arabic Fiction։ էջ 462։ ISBN 1-4000-7976-4
- ↑ «The Naguib Mahfouz Medal for Literature»։ The American University in Cairo Press։ Արխիվացված է օրիգինալից 20 марта 2007-ին։ Վերցված է 16 марта 2021
- ↑ Smith Bonnie G. (2000)։ Global feminisms since 1945։ Psychology Press։ էջ 25։ ISBN 978-0-415-18491-5
- ↑ «Latifa al-Zayyat’s 92nd Birthday»։ 8 августа 2015։ Վերցված է 16 марта 2021