Լատինա (իտալ.՝ Provincia di Latina) պրովինցիա Իտալիայում, մտնում է Լացիո նահանգի մեջ։ Ունի 2251 կմ2 տարածք, բնակչությունը՝ 561,189 (2012)։ Վարչական կենտրոնը նույնպես Լատինա կամ Լացիո անվանումն է կրում։
Պրովինցիան հիմնադրվել է 1934 թվականի դեկտեմբերի 18-ին, ներառում է Ագրո Պոնտինոյի (նախկինում Հռոմի մարզ) հիմնական տարածքները։ Բացի Պոնտինոյի տարածքներից պրովինցիայի մեջ մտնում են Աուրուսի, Լեպինի և Աուսոնի լեռնաշղթաները, ինչպես նաև Պոնտինե կղզիախումբը։ Ջաետա և Ֆորմիա նավահանգիստների հարավային մասը ևս մտնում է պրովինցիայի մեջ։
Հիմնական և հարավային ու հյուսիսարևելյան տարածքը զբաղեցնում է կրաքարային լեռները։ Ամենաբարձր բարձունքը 1533 մետր է (5030 ոտնաչափ)։ Կլիման լի է շոգ ամառներով և ցուրտ ձմեռներով , հաճախ ջերմաստիճանը ընկնում է ներքև-մինչև 0 °C (32 °F): Լեռներում հին միջնադարում եղել են բնակավայրեր, որտեղի բնակչությունը զբաղվել է անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ, սակայն բնակչության զբաղվածություն զգալիորեն փոխվել են վերջին ժամանակներում և այսօր աշխատողները սովորաբար զբաղվում են ամենօրյա աշխատանքով Հռոմում կամ Լատինայում։ Զբոսաշրջությունը այստեղ աճող ռեսուրս է և հիմնականում զբոսաշրջության մեջ ներգրավված են հիմնականում միջնադարում օգտագործված տարածքները։ Այս ոլորտի հիմնական կենտրոներն են Կորին, Սեզզեն և Պրիվերնոն։
Այս տարածքները զբաղեցնում են Ապրիլիա հարավային հատվածից ձգվում է մինչև Տերրասինայի երկանքը` Տուրրհենիան ծովը։ Մինչև 1930 թվականը տարածքը ամբողջովին ծածկված է եղել անառողջ ճահճուտներով, որը եղել է ֆաշիստական կառավարության տակ, հետագայում այստեղ հաստատվել են Իտալիայի հյուսիսարևելյան շրջաններից ներգաղթած բնակչությունը։ Միայն լեռնագագաթը Սիրսեո հրվարդանն է։ Կլիման մեղմ է։ Տարածքում մեծ դեր ունեն սպասարկման ֆիրմաները և արդյունաբերությունը։
Քաղաքները հարուստ են հնագույն և միջնադարյան պատմությամբ, մաս են կազմել Նեապոլի թագավորության։ Նրանք պատկանել են Քամպանիա նահանգին մինչև 1934 թվականը։ Այստեղ կարող են տեսնել Նեապոլի մշակույթից, տարազներից, տեղական բարբառներից մի որոշ հատված։ Քաղաքներն ունեն կարևոր նավահանգստային տարածքներ և երկաթուղային գիծ Հռոմ-Նեապոլ ուղղությամբ։ Կարևոր կենտրոններ են նաև Սպերլոնգան և Մինտուրնոն։