Լասկարի (Սիցիլիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Լասկարի
Կոորդինատներ: 38°0′0″ հս․ լ. 13°56′0″ ավ. ե. / 38.00000° հս․. լ. 13.93333° ավ. ե. / 38.00000; 13.93333
ԵրկիրԻտալիա Իտալիա
Մակերես10,33 կմ²
ԲԾՄ76 մետր
Բնակչություն3619 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0921
Փոստային ինդեքսներ90010
Ավտոմոբիլային կոդPA
Պաշտոնական կայքlascari.gov.it
##Լասկարի (Սիցիլիա) (Իտալիա)
Red pog.png

Լասկարի (իտալ.՝ Lascari), կոմունա Իտալիայի Սիցիլիա ինքնավար մարզի Պալերմո գավառում։ Տեղակայված է Պալերմո քաղաքից 50 կմ դեպի արևելք։ Ըստ 2016 թվականի նոյեմբերի 30-ի տվյալների՝ բնակչությունը կազմում է 3602 մարդ, և տարածքն ընդգրկում է 10.4 քառ. կմ[2]։

Լասկարին սահմանակից են հետևյալ մունիցիպալիտետները` Կամպոֆելիչե դի Ռոչելլա, Չեֆալու, Կոլեսանո և Գրատերի։

Ժողովրդագրական էվոլյուցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լասկարին շատ հին գյուղ չէ։ 1693 թվականին մի խումբ գյուղացիներ, որոնք ապրում էին Գրատերիի լեռներում, տեղափոխվեցին և բնակություն հաստատեցին ծովին մոտ գտնվող մի գոտում։ Նրանք սկսեցին կառուցել տներ տեղի զանգակատան շուրջ։ Բարոն Գաետանո Վենտիմիլիայի նոր բնակավայրը կոչեց Լասկարի, դրանով իսկ նշելով իր ծագումը․ նա սերում էր Բյուզանդիայի կառավարիչ Լասկարի կայսերական տոհմից[3]1840 թվականին Լասկարին անկախացավ Գրատերիից, և 1890 թվականին գյուղին տարածք տրամադրվեց։ Սակայն միայն 1924 թվականին այն ձեռք բերեց քաղաքի անուն։ Այսօր տարածքը կազմում է 10.4 քառ. կմ՝ 3500 մարդ բնակչությամբ։ Լասկարին գտնվում է Սիցիլիայի մայրաքաղաք Պալերմոյից 50 կիլոմետր դեպի արևելք։ Վերջին տարիների ընթացքում լողափերի մոտ կառուցվել են բազմաթիվ սեփական առանձնատներ։ Ամռանը Պալերմոյից կամ Սիցիլիայի կենտրոնում գտնվող այլ քաղաքներից շատ մարդիկ գալիս են Լասկարի՝ իրենց հանգիստը կազմակերպելու։ Քաղաքի կենտրոնը Ալդո Մորո հրապարակն է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Popolazione Residente al 1° Gennaio 2018Istat.
  2. All demographics and other statistics: Italian statistical institute Istat.
  3. «Storia - Lascari» (իտալերեն)։ www.vigintimillys.altervista.org։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-14-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]