Լասլո Պապ
Լասլո Պապ | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական[1] |
Մասնագիտացում՝ | բռնցքամարտիկ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | մարտի 25, 1926[2][3] |
Ծննդավայր՝ | Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն |
Մահվան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 16, 2003[2][3] (77 տարեկան) |
Մահվան վայր՝ | Բուդապեշտ, Հունգարիա |
Լասլո Պապ (հունգարերեն՝ László Papp, մարտի 25, 1926[2][3], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն - հոկտեմբերի 16, 2003[2][3], Բուդապեշտ, Հունգարիա), հունգար բռնցքամարտիկ, միմյանց հաջորդած օլիմպիական երեք խաղերում անընդմեջ հաղթած և ոսկե մեդալ նվաճած առաջին բռնցքամարտիկը[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օլիմպիական իր առաջին ոսկին Լասլո Պապը նվաճել է 1948 թվականին Լոնդոնում անցկացված ամառային օլիմպիական խաղերում՝ եզրափակիչ մենամարտում հաղթելով Ջոն Ռայթին։ Չորս տարի անց իր համար նոր քաշային կարգում (մինչև 71 կիլոգրամ) եզրափակիչում պարտության է մատնել հարավաֆրիկացի Տեունիս վան Շալվիկին, իսկ երրորդ ոսկե մեդալին արժանացել է 1956 թվականին Մելբուրնում անցկացված ամառային օլիմպիական խաղերում՝ եզրափակիչում հաղթանակ տանելով ԱՄՆ-ի ներկայացուցիչ Խոսե Տոռեսի նկատմամբ։ Լասլո Պապը նվաճել է նաև սիրողական բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը (երկու անգամ)։
1957 թվականից իր ուժերը փորձել է պրոֆեսիոնալ բռնցքամարտում, տարել 27 հաղթանակ (դրանցից 15-ը՝ նոկաուտով), ոչ մի պարտություն չի կրել, դարձել է նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն[5]։ Սակայն այն ժամանակների Հունգարիայի կոմունիստական ղեկավարությունը թույլ չի տվել, որ Լասլո Պապը շարունակի մրցելույթները պրոֆեսիոնալ ռինգում և պայքարի աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար։ Այնուամենայնիվ՝ 1989 թվականին Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (World Boxing Council) նրան շնորհել է աշխարհի չեմպիոնի կոչումը[6], Միջազգային օլիմպիական կոմիտեն էլ պարգևատրել է Օլիմպիական պատվո շքանշանով[7]։ 2001 թվականին Բռնցքամարտի միջազգային փառքի սրահում բացվել է հունգար նշանավոր բռնցքամարտիկին նվիրված անկյուն։
1971-ից մինչև 1992 թվականը Լասլո Պապն աշխատել է որպես բռնցքամարտի Հունգարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Մահացել է 2003 թվականի հոկտեմբերի 16-ին։ 2004 թվականին նրա պատվին է անվանակոչվել Բուդապեշտի ամենամեծ մարզասրահներից մեկը[8]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Լասլո Պապը իր հիմնած մարզադպրոցում պարապմունք անցկացնելիս
-
Հուշատախտակ այն տան պատին, որտեղ մանկության տարիներին ապրել է Լասլո Պապը
-
Լասլո Պապի շիրիմը Բուդապեշտի գերեզմանատանը
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Kurt Castka: Die Laszlo Papp Story, Wien : Wedl, 1965
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Record #53550728 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․) — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Grandes momentos olímpicos - 18° - Primeiro boxeador a conquistar três ouros consecutivos
- ↑ http://www.olympic.sk/topnews/7757/%7Ctitul(չաշխատող հղում) = Zomrel trojnásobný olympijský víťaz László Papp|vydavatel = Slovenský olympijský výbor|jazyk = sk|datum vydání = 2003-10-16|autor=SOV|datum přístupu = 2009-04-18}}
- ↑ http://query.nytimes.com/gst/fullpage.html?res=9F06E5DF123EF93BA25753C1A9659C8B63%7C vydavatel = New York Times| datum vydání = 2003-10-18| titul =Laszlo Papp, 77, Middleweight|datum přístupu = 2008-04-18| jazyk = en}}
- ↑ http://english.mti.hu/default.asp?menu=6&cat=33%7C titul = Well-known 20th and 21st century Hungarians| vydavatel = MTI| jazyk = en| datum přístupu = 2008-04-18| url archivu = https://web.archive.org/web/20080409110845/http://english.mti.hu/default.asp?menu=6&cat=33%7C datum archivace = 2008-04-09| nedostupné = ano}}
- ↑ http://www.budapestarena.hu/
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենսագրությունը boxrec.com-ում
- Biografi på(չաշխատող հղում) Բռնցքամարտի միջազգային փառքի սրահ
- Rekordliste som amatør
![]() |
Լասլո Պապ Վիքիպահեստում |
---|
- Պաշտոնական կայքէջ
- (Իսպաներեն) Palmarès amateur sur le site geocities.com Archived 2008-04-02 at the Wayback Machine.
- (անգլերեն) http://www.ibhof.com/papp(չաշխատող հղում)
- My-Boxing. Լասլո Պապ (1926—2003) Archived 2012-05-14 at the Wayback Machine.
- Ласло Папп. Какая Олимпиада была самой трудной для трехкратного олимпийского чемпиона? (ռուս.)
- Умер Ласло Папп. Некролог. Газета «Коммерсантъ», № 191 (2794), 18.10.2003 (ռուս.)
- http://naorehi.com/news/laslo-papp-pervyj-sredi-pervyx.html(չաշխատող հղում)
- http://www.olegmaskaev.ru/boxeri/bukva-l/laslo-papp(չաշխատող հղում)
- László Papp – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
- Filmdokumentation über László Papp
|