Լաուրինաս Ստուոկա Գուցյավիչյուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լաուլրինաս Ստուոկա Գուցյավիչյուս (1753—1798), լիտվացի ճարտարապետ։

Սովորել է Վիլնյուսի համալսարանում (1773 թվականից), Հռոմում (1776-1777), Փարիզում (1778-17801793—1794 թվականին և 1797-1798 թվականին՝ Վիլնյուսի Գլխավոր դպրոցի պրոֆեսոր։ Տ․ Կոստյուշկոյի ղեկավարած ապստամբության մասնակից։ Ստեղծագործել է կլասիցիզմի ոճով։ Լաուրինաս Ստուոկա Գուցյավիչյուսի գործերին բնորոշ է կոմպոզիցիոն լուծումների և մոնումենտալ ձևերի խստությունը (Վիլնյուսում՝ կաթողիկե տաճարը, 1777-1801, այժմ՝ Պատկերասրահ, ռատուշան, 17861799, այժմ՝ Գեղարվեստի թանգարան, Վերկյայի պալատական անսամբլի նախագիծը (1780 թվականից հետո, իրականացվել է մասամբ))։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 163 CC-BY-SA-icon-80x15.png