Լայնատերևուկ օրհնված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լայնատերևուկ օրհնված
Լայնատերևուկ օրհնված
Լայնատերևուկ օրհնված
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ցեղ Լայնատերևուկ (Cnicus)
Տեսակ Լայնատերևուկ օրհնված (C. benedictus)
Միջազգային անվանում
Cnicus benedictus

Լայնատերևուկ օրհնված (լատին․՝ Cnicus benedictus), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 50 սմ բարձրությամբ միամյա խոտաբույս է։ Արմատը առանցքային է, ցողունը՝ ոստայնաթավ ճյուղավոր։ Կոշտ, փետրափև կտրտված, բաց կանաչ տերևները ունեն փշոտ եզրեր։ Սուր ատամնաեզր, ստորին երկար տերևները կոթունավոր են, իսկ ցողունի միջին և վերին տերևները՝ նստադիր և ցողունագիրկ։ Գագաթային զամբյուղի հիմքային մասում գտնվող բազմաշարք տերևակերպ փաթաթոցում հավաքված են դեղնավուն-սպիտակավուն ծաղիկները։ Կղմինդրաձև դասավորված փաթաթոցի տերևիկները ավարտվում են սուր և կոշտ փշերով։ Մերկ և փայլուն պտուղը նիստավոր, դեղնաշագանակագույն սերմիկ է՝ կոշտ փոփուլիկով[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների քարքարոտ և կավային լանջերին, կիսաանապատներում լեռնային տափաստաններում, ճանապարհների եզրերին, աղբավայրերում։ Հանդիպում է Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Երբեմն աճեցվում է[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակով օգտագործվում են այս բույսի տերևներն ու ցողունների վերին հատվածը ծաղկաբողբոջներով։ Երբեմն օգտագործում են դառը լիկյուրներ պատրաստելիս (բենեդիկտին), օծանելիքի արտադրության մեջ և որպես համեմունք[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.