Լայնատերևուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լայնատերևուկ
Equisetum
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Պտերանմաններ
Դաս բարդածաղկավորներ
Ընտանիք բարդածաղկավորներ
Լատիներեն անվանում
Centaurea benedicta


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Լայնատերևուկ, օրհնափուշ, փշականկառ Բարդածաղկավորների ընտանիքին պատկանող երկամյա կամ միամյա խոտաբույս է։ Ցողունն արմատի մոտից սկսած ուժեղ ճյուղավորված է։ Տերևները երկարավուն են, համարյա նստադիր, ալիքաձև կամ փետրափև կտրտված, խոշոր կոպիտ ջղերով, որոնք ցանց են կազմում, տերըաթիթեղներն ատամիկների վրա փշեր ունեն։ Ամբողջ բույսը ծածկված է խիտ խավով։ Ծաղկում է ամռան սկզբում և կեսերին։ Ծաղիկներն խողովակավոր են կառուցվածքով նման են բոլոր բարդածաղկավորներին։ Զամբյուղներն ծածկված են վերնադիր տերևներով ․ զամբյուղների ներքին ծաղիկների թերթիկները վերջանում են փետրաձև փշերով․ արտաքին ծաղկաթերթերը խոշոր են, խոտատիպ, վերջանում են փշով․ զամբյուղի հատակը ծածկված է թաղանթատիպ ծաղկակիցներով։ Պտուղը գլանաձև է, ունի փուփուլիկ, որը կազմված է 8-10 ատամնավոր մազմզուկներից ու բազմաթիվ կարճ մազիկներից։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Վաղարշապատում, Արտաշատում, Աբովյանում, Կապանում, Գորիսում, Վայքում, Սևանում, Ախուրյանում։Աճում է չոր բացատներում և հատված թփուտներում, տաք վայրերում

Քիմիական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերգետնյա հատվածը պարունակում է կնիցին դառը գլյուկոզիդային միացություն, խեժ, մոտավորապես 8% տանին,լորձանյութ, ոչ մեծ քանակությամբ նիկոտիլամիդ, խնձորաթթվական մագնեզիում։ Ծազկած գագաթը պարունակում է սեսկվիտերպենային լակտոն կնիցին 0,02%Б եթերային յուղ, դաբաղանյութեր։[1]

Köhler's Medizinal-Pflanzen in naturgetreuen Abbildungen mit kurz erläuterndem Texte (Plate 28) (6972238380).jpg

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կանաչ դեղատուփ Ջուլիետա Հովհաննիսյան

«Կանաչ դեղատուփ» հեղինակ Ջուլիետա Հովհաննիսյան