Լամա աբու Աուդա
| Լամա աբու Աուդա արաբ․՝ لمى أبو عودة | |
|---|---|
| Ծնվել է | 1962 |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Յորքի համալսարան, Հարվարդի իրավունքի դպրոց և Հորդանանի համալսարան |
| Մասնագիտություն | գրող |
| Աշխատատու | Ջորջթաունի համալսարան և Սթենֆորդի համալսարան |
Լամա աբու Աուդա (արաբ․՝ لمى أبو عودة), 1962), պաղեստինցի-ամերիկացի դասախոս և հեղինակ։ Դասավանդում է Ջորջթաունի համալսարանի իրավաբանական կենտրոնում։ Հիմնականում գրում է իսլամական օրենքի, ֆեմինիզմի և ընտանեկան իրավունքի վերաբերյալ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբու Աուդան ծնվել է 1962 թվականին Ամմանում, Հորդանանի խորհրդարանի նախկին սենատոր և դեսպան Ադնան աբու Աուդայի ընտանիքում[2]։ Իրավագիտության բակալավրի աստիճան ստացել է Հորդանանի համալսարանից, իրավագիտության մագիստրոսի աստիճան՝ Բրիստոլի համալսարանից, արվեստի մագիստրոսի կոչում՝ Յորքի համալսարանից, Անգլիա, իրավագիտության դոկտորի կոչում ստացել է Հարվարդի համալսարանից[3]։
Դասավանդել է Սթենֆորդի իրավունքի դպրոցում, աշխատել է Համաշխարհային բանկի Միջին Արևելք / Հյուսիսային Աֆրիկա բաժանմունքում։
Աբու Աուդան գրել է նաև Իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ և աջակցել է bi-national լուծմանը կամ մեկ պետություն՝ Իսրայել/ Պաղեստին ստեղծելուն։ Բացի տարբեր հարթակներում ծավալած գիտական գործունեությունը, Լամա աբու Աուդան շատ է քննարկում աշխարհի քաղաքական և իրավական միտումները, որոնք վերաբերում են մուսուլմաններին նախկին Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներին հասարակությունում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Lama Abu-Odeh: Professor and Author». Արխիվացված է օրիգինալից 2019-04-07-ին. Վերցված է 2018-10-26-ին.
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 12-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ Lama Abu-Odeh, L.L.B., University of Jordan; LL.M., University of Bristol; M.A., University of York; S.J.D., Harvard