Լալեմանցիա
Լալեմանցիա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Խուլեղինջազգիներ (Lamiaceae) |
Ցեղ | Լալեմանցիա (Lallemantia) |
Լալեմանցիա (լատին․՝ Lallemantia), ղաշխակտավատ, խուլեղինջազգիների ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ, ձիթատու մշակաբույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է 6 տեսակ, որոնք աճում են Աիսայում։ Մշակության մեջ է լալեմանցիական իբերիականը (լատին․՝ iberica), որը վաղուց ի վեր մշակվել է Փոքր Ասիայում և Հայաստանում։ Լալեմանցիան երաշտադիմացկուն է, պահանջկոտ չէ ջերմության և խոնավության նկատմամբ։ Լավագույնը սևահողերն են։ Հայաստանում մշակում են փոքր տարածքներում։
Սերմերը պարունակում են 35–38 արագ չորացող, հիմնականում՝ տեխնիկական յուղ, քուսպն օգտագործում են որպես կեր։ Ցանքաշ շրջանառության մեջ ցանում են աշնանացան և հեռաշարացան մշակաբույսերից հետո։ Պարարտացման չափաքանակներն են 45-ական կգ/հա N, P2O5 և K2O։ Ցանում են վաղ գարնանը սովորական շարային և լայնաշարային եղանակներով (միջշարացանային հեռավորությունը՝ 45 սմ)։ Ցանքի չափաքանակները՝ համապատասխանաբար՝ 18–20 և 8–10 կգ/հա, խորությունը՝ 2–3 սմ։ Բերքահավաքը միափուլ է։ Միջին բերքատվությունը 8-10 ց/հա է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |