Իրմա Յաունզեմ
Իրմա Յաունզեմ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1897 կամ սեպտեմբերի 15, 1897[1] Մինսկ, Ռուսական կայսրություն[2] |
Երկիր | Բելառուս |
Մահացել է | ապրիլի 17, 1975[2][1] (77 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և երաժշտության ուսուցիչ |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Անդամակցություն | Բելառուսական պրոլետար ուսանողական կրթաթոշակ |
Պարգևներ |
Իրմա Պետրովնա Յաունզեմ (սեպտեմբերի 27, 1897 կամ սեպտեմբերի 15, 1897[1], Մինսկ, Ռուսական կայսրություն[2] - ապրիլի 17, 1975[2][1], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), խորհրդային կամերային երգչուհի (մեցցո-սոպրանո)։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1957)։ ԲԽՍՀ վաստակավոր արտիստ (1935)։ ԽՄԿԿ անդամ (1954)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրմա Յաունզեմը ծնվել է 1897 թվականի սեպտեմբերի 15-ին (27) Մինսկում։ 1906-1914 թվականներին սովորել է Մինսկի Մարիինյան գիմնազիայում, ապա՝ Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում։ Իրմա Յաունզեմը հավաքել և կատարել է աշխարհի ժողովուրդների երգեր ավելի քան 50 լեզուներով։ 1950 թվականից դասավանդել է Մոսկվայի Մ․ Մ․ Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական դպրոցում. նրա աշակերտներն են եղել Օլգա Վորոնեցը, Ալեքսանդրա Ստրելչենկոն, Ժաննա Բիչևսկայան[3]։ Հրատարակել է «Ժողովուրդների հեղափոխական երգեր» ժողովածուն (1931), «Մարդը գնում է երգի հետևից» գրքի հեղինակն է (1968)։ Յաունզեմն առաջինն էր, որ գործնականում կիրառեց ժողովրդական երգերին նվիրված դասախոսություն-համերգներ։ 1926-1928 թվականներին հյուրախաղերով հանդես է եկել Ճապոնիայում, Կորեայում և Չինաստանում, 1927-1928 թվականներին՝ Գերմանիայում, 1929-1930 թվականներին՝ Լեհաստանում[4]։ 1950 թվականից հիմնականում զբաղվել է մանկավարժական գործունեությամբ[5]։
Յաունզեմը մահացել է 1975 թվականի ապրիլի 17-ին։ Թաղված է Մոսկվայի Նոր Դոնսկոե գերեզմանատանը։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԲԽՍՀ վաստակավոր արտիստուհի (1935)
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1957)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1967)
- Մեդալներ
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հուշատախտակ Մինսկում, Կարլ Մարքսի փողոց 29 հասցեում[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Яунзем Ирма Петровна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Календарь: день 27 сентября
- ↑ Музыкальная энциклопедия. / Гл. ред. Ю.В. Келдыш. — «Советская энциклопедия», 1982. — 1008 с.
- ↑ Музыкальная энциклопедия / Гл. ред. Ю.В. Келдыш. — «Советская энциклопедия», 1982. — С. 645. — 1008 с.
- ↑ «Твоя столица — Минск — Улица Карла Маркса». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
|
- Սեպտեմբերի 27 ծնունդներ
- 1897 ծնունդներ
- Սեպտեմբերի 15 ծնունդներ
- Մինսկ քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 17 մահեր
- 1975 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նոր Դոնսկի գերեզմանատանը թաղվածներ
- Մեցցո-սոպրանոներ
- Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Խորհրդային երգչուհիներ
- ԽՄԿԿ անդամներ
- Խորհրդային մանկավարժներ
- Օպերային երգչուհիներ
- Խորհրդային գրողներ