Իրինա Մկրտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրինա Մկրտչյան
Ծնվել էօգոստոսի 12, 1957(1957-08-12) (66 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի
ԱշխատավայրԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ

Իրինա Մկրտչյան (օգոստոսի 12, 1957(1957-08-12), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի գրաֆիկ, գեղանկարչուհի[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ը ծնվել է 1957 թվականի օգոստոսի 12-ին՝ Թբիլիսիում[2]։ Սովորել է Երևանի պետական համալսարանում, որն ավարտել է 1979 թվականին։ 1980-1984 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի նկարչության ստուդիայում։ Ուսման ավարտից հետո աշխատանքի է անցել նույն ինստիտուտում՝ Փարավոն Միրզոյանի արվեստանոցում[3]։

1999 թվականից հանդիսանում է Հայաստանի նկարիչների միության անդամ։

1984 թվականից Իրինա Մկրտչյանը մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների, հանդիսանում է բազմաթիվ գրաֆիկական ինքնատիպ աշխատանքների հեղինակ։ 1994, 2003 թվականներին Շվեյցարիայում ունեցել է անհատական ցուցահանդեսներ։ Անհատական ցուցահանդես է ունեցել նաև 1995 թվականին՝ Լեհաստանում, 1998 թվականին՝ Երևանում, իսկ 2004 թվականին՝ Բարսելոնայոում[4]։

2007 թվականին տեղափոխվել է Մոսկվա և մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների։ Նկարչուհին Մոսկվայում ունեցել է նաև չորս անհատական ցուցահանդես։

Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի, Ռուսաստանի, Հայաստանի մասնավոր հավաքածուներում տեղ են գտել Իրինա Մկրտչյանի աշխատանքներից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԻՐԻՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ (1957), գրաֆիկ - 55-ամյակ» (PDF). nla.am. 2021 թ․ օգոստոսի 12.
  2. «AV Production - Իրինա Մկրտչյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  3. «Мкртчян Ирина -художник, живопись, графика, графическая композиция». www.colisart.ru. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 1-ին.
  4. «Мкртчян Ирина | Творческий союз художников России». www.tcxp.ru. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]