Իրան-Պակիստան սահմանային բախումներ (2024)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրան-Պակիստան սահմանային բախումներ (2024)
Iran–Pakistan relations?

Իրանի և Պակիստանի սահմանը
Թվական 2024
Վայր Սիստան և Բելուջիստան (Իրան),
Բելուջիստան (Պակիստան)
Արդյունք շարունակվող

2024 թվականի հունվարի 16-ին Իրանը Պակիստանում մի շարք հրթիռային հարձակումներ է իրականացրել՝ պնդելով, որ թիրախները Պակիստանի Բելուջիստան նահանգում գտնվող Ջեյշ ալ-Ադլ խմբավորման անդամներ են։ Այս հարձակումն տեղի է ունեցել այն դեպքից հետո, երբ Իրանը նմանատիպ հրթիռային հարձակումներ է իրականացրել Իրաք և Սիրիա դրանք անվանելով որպես պատասխան հունվարի 3-ին Քերմանում տեղի ունեցած ռմբակոծություններին, որոնց պատասխանատվությունը կրել է Իսլամական պետությունը։ Պակիստանի կառավարությունը դատապարտել է հարձակումը՝ այն անվանելով Պակիստանյան օդային տարածքի,չպատճառաբանված խախտում և հայտարարել, որ երկու երեխա է մահացել։

Երկու օր անց՝ հունվարի 18-ին, Պակիստանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին՝ նշելով, որ թիրախներն էին Բելուջիստանի ազատագրման բանակը և Բելուջիստանի ազատագրման ճակատը, որոնք գտնվում են Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրան-Պակիստան սահման[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրան-Պակիստան սահմանը, որն ընդգրկում է Իրանի Սիստան և Բելուջիստան և Պակիստանի Բելուջիստանը, զգալի մարտահրավերների է բախվում իր բարձր ծակոտկենության պատճառով, ինչը այն դարձնում է ենթակա լայնածավալ մաքսանենգության և ահաբեկչական գործողությունների, որոնք հիմնականում կազմակերպում են բելուջի ապստամբները[1]։ Չնայած ընդհանուր առմամբ դրական հարաբերությունների պահպանմանը, երկու երկրներն էլ մշտապես մեղադրում են միմյանց ահաբեկիչներին ապաստան տալու և սահմանի իրենց համապատասխան կողմերում անվտանգության ապահովման հարցում թերանալու մեջ։ Այս մտահոգությունները դրդել են Իրան-Պակիստան սահմանային պատնեշի ստեղծմանը, 2011 թվականին սկսվել է իրանական ամրությունների շինարարությունը, իսկ 2019 թվականին՝ Պակիստանի ամրությունների շինարարությունը[2][3][4]։

Իրանի հրթիռային հարվածներ Իրաքում և Սիրիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի հունվարի 15-ին Իրանը 15 հրթիռներ է արձակել Իրաքի և Սիրիայի ուղղությամբ։ Հարձակումից ամենաշատը տուժել է Քրդստանի տարածաշրջանի մայրաքաղաք Էրբիլը, բացառությամբ չորս հրթիռների, բոլորը խոցել են քաղաքը։ Մնացած չորսը հարվածներ են հասցրել սիրիական Իդլիբի նահանգին՝ հատկապես թիրախավորելով սիրիական ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքները[5][6]։

Իրանի կառավարությունը պնդել է, որ նպատակ ուներ հարված հասցնել Իսրայելին Իրաքում` հարվածելով Մոսադի տարածաշրջանային շտաբին։ Սակայն և՛ Իրաքի կառավարությունը, և՛ քրդական ինքնավար կառավարությունը հերքել են այս պնդումը և դատապարտել հարձակումը։ Հատկանշական է, որ Իրանի հրթիռային հարձակումը տեղի է ունեցել Քերմանի ռմբակոծություններից գրեթե երկու շաբաթ անց, որի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»[7]։

Իրանի հրթիռային հարվածներ Պակիստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրաքում և Սիրիայում ավիահարվածներ հասցնելուց հետո Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) թիրախավորել է Քոհ-է-Սաբզը, որը գտնվում է Պակիստանի Բելուջիստան նահանգի Փանջգուր շրջանում[8]։ Պակիստանն արագ դատապարտել է հարձակումը՝ դիվանագիտական միջոցներ ձեռնարկելով՝ արտաքսելով Իրանի դեսպանին Իսլամաբադից, հետ կանչելով իր դեսպանին Թեհրանից և խիստ նախազգուշացում տալով Իրանին հնարավոր պատասխան գործողությունների վերաբերյալ[9][10]։

Իրանը հիմնավորել է իր գործողությունները՝ պնդելով, որ նպատակ է ունեցել հարվածել Սիստանի և Բելուջեստանի ապստամբության մեջ ներգրավված բելուչ ապստամբների Ջեյշ ուլ-Ադլը խմբավորմանը։ Այս խմբավորումը նախկինում ստանձնել էր 2019 թվականին Խաշ-Զահեդանի մահապարտ ահաբեկչական պայթյունի պատասխանատվությունը, որի թիրախը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էր[5]։

Պակիստանի հրթիռային հարվածներ Իրանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունվարի 18-ին Պակիստանը պատասխան հարված է հասցրել Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում Բելուջիստանի ազատագրման բանակի և Բելուջիստանի ազատագրման ճակատի զինյալների յոթ թիրախների ուղղությամբ[11][12]։ Իրանցի պաշտոնյաները պնդել են, որ ինը օտարերկրյա քաղաքացիներ են սպանվել, այդ թվում՝ երեք կին և չորս երեխա[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Iran To Seal Off Porous Borders With Afghanistan, Pakistan To Beef Up Security». Iran Front Page (ամերիկյան անգլերեն). 2024 թ․ հունվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 18-ին.
  2. «Iran constructing fence on Pakistan border». The Express Tribune. 2011 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 26-ին.
  3. Qureshi, Zubair (2019 թ․ փետրվարի 23). «Pakistan to fence 950km of border with Iran». Gulf News. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 18-ին.
  4. Baabar, Mariana (2019 թ․ հուլիսի 19). «Pakistan, Iran agree on border fencing». www.thenews.com.pk. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ հունվարի 18-ին.
  5. 5,0 5,1 Malekian, Somayeh; Shalvey, Kevin (2024 թ․ հունվարի 16). «US condemns Iran for missile strikes in Iraq and Syria». ABC News. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 17-ին.
  6. Katy, Bader (2024 թ․ հունվարի 15). «Explosions reported near US Consulate in Iraq; Iran claims responsibility». ABC News. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 15-ին.
  7. «Iran's attack on Erbil triggers Iraqi anger, widespread condemnation». The Arab Weekly. 2024 թ․ հունվարի 17. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 17-ին.
  8. Ahmed, Munir; Gambrell, Jon (2024 թ․ հունվարի 17). «Pakistan condemns Iran over bombing allegedly targeting militants that killed 2 people». Associated Press. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 17-ին.
  9. «Pakistan Recalls Ambassador After Iran Air Strike: Govt». Barron's. Agence France-Presse. 2024 թ․ հունվարի 17. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 17-ին.
  10. Shahzad, Asif; Ahmed, Saleem (2024 թ․ հունվարի 17). «Pakistan recalls ambassador from Iran after airspace violation». Reuters. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 17-ին.
  11. «Pakistan launches retaliatory air strikes inside Iran as tensions rise». TRT World. 2024 թ․ հունվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ հունվարի 18-ին.
  12. «Operation Marg Bar Sarmachar». Ministry of Foreign Affairs - Government of Pakistan (անգլերեն). 2024 թ․ հունվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 18-ին.
  13. Siddiqui, Usaid. «Pakistan-Iran attacks updates: 9 killed near Iran's southeast border». Al Jazeera (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 19-ին.