Իվետա Ռադիչովա
Իվետա Ռադիչովա սլովակ.՝ Iveta Radičová | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1956[1] (64 տարեկան) |
Ծննդավայր | Բրատիսլավա, Չեխոսլովակիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կոմենսկու անվան համալսարան և Օքսֆորդի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, սոցիոլոգ և համալսարանի պրոֆեսոր |
Աշխատավայր | Կոմենսկու անվան համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Member of the National Council of the Slovak Republic?, Prime Minister of Slovakia? և Minister of Labor, Social Affairs and Family of the Slovak Republic?[2] |
Կուսակցություն | Slovak Democratic and Christian Union – Democratic Party? (2012) և Հանրությունն ընդդդեմ բռնության (1992) |
Պարգևներ և մրցանակներ | Q61565882? |
Iveta Radičová Վիքիպահեստում |
Իվետա Ռադիչովա (դեկտեմբերի 7, 1956[1], Բրատիսլավա, Չեխոսլովակիա), Սլովակիայի առաջին կին վարչապետ 2010 - 2012 թվականների ընթացքում։ Առաջնորդել է կոալիցիոն կառավարություն, որի վերջին հինգ ամիսների ընթացքում զբաղեցրել է Պաշտպանության նախարարի պաշտոնը։ 2005-2006 թվականներին Միկուլաշ Ձուրիանդայի կառավարությունում զբաղեցրել է Աշխատանքի նախարարի պաշտոնը[3]։
2009 թվականի նախագահական ընտրություններում պայքարել է Սլովակիայի նախագահի պաշտոնի համար, սակայն պարտություն է կրել։ 2012 թվականի մարտին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին[4]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Բրատիսլավայում 1956 թվականի դեկտեմբերի 7-ին։ Հանրահայտ սլովակ կատակերգու և դերասան Ստանո Ռադիչի այրին է և ունի մեկ դուստր։ Բացի մայրենի սլովակերենից տիրապետում է նաև ռուսերենին, անգլերենին, գերմաներենին ու լեհերենին[5]։
Ակադեմիական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակադեմիական կարիերան սկսել է Բրատիսլավայի Կոմենսկու անվան համալսարանում հասարակագիտություն ուսումնասիրելով, և 1981 թվականին Սլովակիայի գիտությունների ակադեմիայում ստացել փիլիսոփայության դոկտորի աստիճան[6]։ 1979-1989 թվականների ընթացքում որպես սոցիոլոգ աշխատել է ակադեմիայում՝ համակարգելով հետազոտական թիմի աշխատանքը ընտանեկան քաղաքականության ասպարեզում։ 1990 թվականին Օքսֆորդի համալսարանում մեկտարյա հետդոկտորական դասընթաց է անցել[7] ու 1991 թվականին հայրենիք վերադառնալով հիմնադրել Սլովակիայում առաջին ՀԿ-ներից մեկը՝ «Սոցիալական քաղաքականության վերլուծության կենտրոնը», և մինչև 2005 թվականն աշխատել որպես դրա գործադիր տնօրեն[8]։ Այս ժամանակահատվածում նաև դասախոսել է Կոմենսկու համալսարանի սոցիոլոգիայի, քաղաքագիտության և սոցիալական աշխատանքի ֆակուլտետներում[8]։ 2005 թվականին համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի կողմից ճանաչվել է սոցիոլոգիայի պրոֆեսոր, որով դարձել է Սլովակիայի առաջին կին պրոֆեսորը սոցիոլոգիայի բնագավառում[8]։ 2013 թվականի գարնանը վերադարձել է Օքսֆորդ[6]։
Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքական կարիերան սկսել է 1990 թվականին որպես «Հասարակությունն ընդդեմ բռնության» շարժման անդամ, մինչև 1992 թվականը հանդես գալով որպես կուսակցության խոսնակ[8]։ Հետագայում եղել է քաղաքացիական դեմոկրատական կուսակցության խոսնակը, սակայն երբեք չի անդամակցել դրան կամ պաշտոն զբաղեցրել[9]։
2005 - 2006 թվականներին վարչապետ Միկուլաշ Ձուրինդայի աջ-կենտրոնամետ կառավարությունում զբաղեցրել է Աշխատանքի, սոցիալական հարցերի ու ընտանիքի նախարարի պաշտոնը, որից հետո 2006 թվականի պառլամենտական ընտրություններում ընտրվել է Սլովակիայի պառլամենտի անդամ Սլովակիայի դեմոկրատական ու քրիստոնեական միություն- Դեմոկրատական կուսակցության ցուցակով[8]։
2006 թվականի ընտրությունից հետո այդ կուսակցությունը ընդդիմություն է դարձել և Ռադիչովան պաշտոնապես դարձել է դրա անդամը՝ հետագայում ընտրվելով կուսակցության փոխնախագահ[8]։ Աշխատել է նաև որպես սոցիալական հարցերի պառլամենտական հանձնաժողովի փոխնախագահ[8]։
2009 թվականի նախագահական ընտրություններում եղել է կուսակցությն թեկնածուն, միաժամանակ սատարելով Քրիստոնեա-դեմոկրատական շարժմանն ու Հունգարական կոալիցիցյի կուսակցությանը։ Մարտի 21-ին անցկացված ընտրության առաջին փուլում Ռադիչովան ստացել է քվեների 38.05% և գործող նախագահ Իվան Գաշպարովիչից հետո դարձել երկրորդը։ Ապրիլի 4-ին անցկացված երկրորդ փուլում ստանալով քվեների 44.47% Ռադիչովան պարտվել է Գաշպարովիչին, Սլովակիայի պատմության մեջ դառնալով երկրորդ կինը, որը հասել է մինչև պրեզիդենտական ընտրության երկրորդ փուլ։
Նախագահական ընտրություններում պարտվելուց հետո Ռադիչովան խնդրի առաջ է կանգնել պառլամենտական կանոնների խախտմամբ բացակա կուսակից գործընկերոջ փոխարեն քվեարկելու համար, որի արդյունքում 2009 թվականի ապրիլի 23-ին հրաժարվել է պառլամենտում իր աթոռից[10]։
Վարչապետ[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի սկզբին բաց նախնական ընտրություններով Ռադիչովան ընտրվել է հաջորդ պառլամենտական ընտրությունների կուսակցական ցուցակի առաջին համարում։
2010 թվականի հունիսի 12-ի ընտրության ժամանակ նրա կուսակցությունն ստացել է քվեների 15.42%, իսկ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կուսակցությունը՝ 34.79%։ Սակայն վերջիններս իրենց վատ են դրսևորել, որի արդյունքում պառլամենտում տեղեր չեն ստացել ու քանի որ Ֆիցոն ի վիճակի չի եղել նոր կառավարություն ձևավորել, 2010 թվականի հունիսի 23-ին նախագահ Գաշպարովիչը խնդրել է ամենամեծ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ռադիչովային կառավարություն ձևավորել[11]։ 2010 թվականի հուլիսի 8-ին նա դարձել է Սլովակիայի առաջին կին վարչապետը։
Ռադիչովան խոստացել է, որ իր նոր կառավարությունը կկրճատիի պետական ծախսերը բյուջեի դեֆիցիտը նվազեցնելու համար, միաժամանակ խուսափելով հարկերի բարձրացումից: Նա հայտարարել է. «Մենք պատրաստ ենք պատասխանատվություն վերցնել երկրի համար այն ժամանակ, երբ այն դիմակայում է տնտեսական խորը ճգնաժամի ազդեցությանը և մեր քաղաքական նախորդների անպատասխանատու որոշումներին»: Նա նաև ասել է, որ Սլովակիայի կողմից 4,5 միլիարդ եվրոյի երաշխիքը ԵՄ կայունացման հիմնադրամին չափազանց մեծ էր, բայց նաև հայտնել է, որ չի արգելափակի ԵՄ-ի ներսում այդ սխեմայի հաստատումը, չնայած որ նա ձգտում էր վերաիմաստավորել իր երկրի ներդրումը դրանում[12]։ Նրա նոր կառավարությունը փորձել է կոալիցիոն գործընկեր Most-Hid-ի միջոցով վերականգնել կապերը Հունգարիայի հետ, որոնք վնասվել են վիճահարույց լեզվի և քաղաքացիության մասին օրենքների ընդունմամբ[13]։
2011 թվականի հոկտեմբերի 11-ին Ռադիչովան կորցրել է իր վստահության քվեն խորհրդարանում Եվրագոտու գծով դրամական միջոցների գանձման վերաբերյալ վեճից հետո, որը հանգեցրել է նրա կառավարության անկմանը: 2012 թվականի մարտի 10-ին տեղի են ունեցել արտահերթ ընտրություններ[14]։ Ռադիչովան իր թեկնածությունը նորից չի առաջադրել։ 2013 թվականին իր վարչապետւթյան վերաբերյալ հրատարակել է «Վերջակետների երկիրը» գիրքը[15]։
Հրատարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Radičová, Iveta. (1993). "Privatisation: The Case of Slovakia," History of European Ideas 17 (6): 735-740.
- Potůček, Martin, and Iveta Radičová. (1997). "Splitting the Welfare State: The Czech and Slovak Cases," Social Research 64 (4): 1549-1587. Available: https://www.jstor.org/stable/40971243.
- Radičová, Iveta, ed. (1998). Sociálna Politika na Slovensku [Social Policy in Slovakia]. Available: http://archiv.vlada.gov.sk/old.uv/data/files/7195.pdf
- Radičová, Iveta. (2001). Hic Sunt Romales [Here are the Romas]. Bratislava. Available: http://archiv.vlada.gov.sk/old.uv/data/files/7194.pdf.
- Radičová, Iveta, and Ľuba Lesná. (2013). Krajina hrubých čiar [Country of Full Stops]. Bratislava: Ikar. 978-80-551-3427-7 [16]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ https://www.vlada.gov.sk/vlada-sr-od-16-10-2002-do-04-07-2006/ (словацк.)
- ↑ Skard, Torild (2014) "Iveta Radičová" in Women of power - half a century of female presidents and prime ministers worldwide, Bristol: Policy Press, 978-1-44731-578-0, pp. 364-5
- ↑ Iveta Radičová odišla z SDKÚ
- ↑ Radičová dostala poverenie zostaviť vládu SME, accessed 23 June 2010
- ↑ 6,0 6,1 "Iveta Radičová," Archived 14 March 2016 at the Wayback Machine. Department of Politics and International Relations, University of Oxford. Accessed: May 17, 2013.
- ↑ «Zivotopis (CV)»։ Official Website of Iveta Radicova։ 2009։ Վերցված է հուլիսի 13, 2010
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 «Iveta Radičová»։ The Slovak Spectator։ Վերցված է հոկտեմբերի 12, 2011
- ↑ Majchrák Eva Čobejová .jozef (մարտի 28, 2009)։ «Neriadená profesorka»։ .týždeň - iný pohľad na spoločnosť (սլովակերեն)։ Վերցված է մարտի 20, 2017
- ↑ Radičová sa rozlúčila, aby sa mohla vrátiť SME, accessed 23 June 2010
- ↑ aha։ «Slovenský prezident pověřil vytvořením vlády Radičovou. Fico přiznal prohru»։ Mladá fronta DNES։ Czech Republic։ Վերցված է հոկտեմբերի 12, 2011
- ↑ «Sociologist Iveta Radicova becomes Slovakia's first female prime minister»։ Istockanalyst.com։ հուլիսի 8, 2010։ Արխիվացված է օրիգինալից մարտի 22, 2012-ին։ Վերցված է հոկտեմբերի 12, 2011
- ↑ «Fri, Jul 9, 2010 – Sociologist Iveta Radicova becomes Slovakia's first female prime minister»։ The Irish Times։ հուլիսի 7, 2010։ Վերցված է հոկտեմբերի 12, 2011
- ↑ Rob Cameron։ «Slovakia votes down eurozone bailout expansion plans»։ BBC News։ Վերցված է հոկտեմբերի 12, 2011
- ↑ News Agency of the Slovak Republic, "Radicova Writing Book on Premiership Tenure, Promises No Scandal", Feb. 21, 2012. Retrieved 2012-04-29.
- ↑ "Slovak ex-PM: Czechoslovakia's split was politicians' swindle," Prague Daily Monitor, May 15, 2013. Accessed: May 17, 2013.
|