Իվան I Դանիլովիչ Կալիտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Իվան I Դանիլովիչ Կալիտա
Иван I Данилович Калита
Ivan Kalita.jpg
Ծնվել է՝ 1288[1] կամ 1304[2][3]
Ծննդավայր Մոսկվա, Մոսկվայի մեծ իշխանություն
Մահացել է՝ մարտի 31, 1340, մարտի 31, 1341[3] կամ մարտի 13, 1341[2]
Վախճանի վայր Մոսկվա, Մոսկվայի մեծ իշխանություն
Արխանգելսկի վանական համալիր
Քաղաքացիություն Ռուսաստան
Տոհմ Ռյուրիկովիչներ
Հայր Daniel of Moscow[3]
Երեխաներ Simeon of Moscow, Իվան II[4] և Q4065832?
Կրոնական հավատքներ Ուղղափառություն

Իվան I Դանիլովիչ Կալիտա (ծնված թվականը անհայտ-1340 թվականին), Մոսկվայի իշխան 1325 թվականից, Վլադիմիրի մեծ իշխան 1328 թվականից։ Դաժան և խորամանկ, խելացի և համառ կառավարող էր։ Մեծ դեր է խաղացել Մոսկվայի իշխանության հզորացման, նրա շուրջը ռուս, հողերի միավորման գործում՝ այդ նպատակի համար օգտագործելով Ոսկե Հորդայի օգնությունը։ Անխնա ճնշել է ժողովրդական դժգոհությունները, հաշվեհարդար է տեսել քաղաքական հակառակորդների՝ մյուս ռուս, իշխանների հետ։ Ազդեցությունը տարածվել է Հյուսիս-Արևելյան Ռուսիայի Մի շարք հողերի վրա (Տվեր, Պսկով, Նովգորոդ)։ Նա կուտակել է մեծ հարստություն (այստեղից «կալիտա»՝ «քսակ» մականունը), որն օգտագործել է այլ իշխանություններից ու տիրույթներից հողեր գնելու համար։ Նրա օրոք Մոսկվան դարձել է համայն Ռուսիայի պատրիարքի նստավայրը, դրվել է Մոսկվայի քաղաքական և տնտեսական հզորության հիմքը և սկսվել է Ռուսիայի տնտեսական վերելքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 420 CC-BY-SA-icon-80x15.png