Իվան Տիշով
Իվան Տիշով | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 8, 1870[1][2][3][…] |
Ծննդավայր | Viškovci, Osijek-Baranja County, Խորվաթիա |
Վախճանվել է | սեպտեմբերի 20, 1928[2][3][4] (58 տարեկան) |
Մահվան վայր | Զագրեբ, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն |
Քաղաքացիություն | Խորվաթիա |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, համալսարանի դասախոս և վիզուալ արտիստ |
Թեմաներ | յուղաներկ, Կերպարվեստ[5] և գեղանկարչություն[5] |
Ներշնչվել է | Վլախո Բուկովաց |
![]() |
Իվան Տիշով (խորվ.՝ Ivan Tišov, փետրվարի 8, 1870[1][2][3][…], Viškovci, Osijek-Baranja County, Խորվաթիա - սեպտեմբերի 20, 1928[2][3][4], Զագրեբ, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն), խորվաթ նկարիչ, գրաֆիկ, Վիեննական սեցեսսիոնիզմ շարժման ներկայացուցիչ։
Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իվան Տիշովը ծնվել է 1870 թվականի փետրվարի 8-ին Վիշկովցիում։ Նախնական կրթությունը ստացել է հարազատ գյուղի դպրոցում, որը գտնվում է ներկայիս Խորվաթիայի հյուսիս-արևելքում, իսկ այն ժամանակ մտել է Ավստրո-Հունգարիայի կազմում։ Այնուհետև գեղանկարչություն է սովորել Զագրեբի և Վիեննայի գեղարվեստի դպրոցներում, ինչպես նաև Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում։ 1895 թվականից Իվան Տիշովը դասավանդել է Զագրեբի գեղարվեստի ակադեմիայում և մինչև իր մահն այնտեղ զբաղեցրել պրոֆեսորի պաշտոն[6]։ Նրա հայտնի աշակերտներից է եղել Մարինո Տարտալյան։
1913-1914 թվականներին նա վերապատրաստվել է Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում։ Կյանքի օրոք նրա ստեղծագործությունները ցուցադրվել են Զագրեբում, Վիեննայում և Բուդապեշտում։
Դեռևս Վիեննայում սովորելու տարիներին Իվան Տիշովը այլաբանական բնույթով մոնումենտալ չորս որմնանկար է ստեղծել Զագրեբի Ոսկե սրահի համար՝ Ավանդույթներ, Աստվածաբանություն, Արվեստ և Գիտություն։ Արվեստ որմնանկարը, որ պատկերում է երաժշտությունը, Բուդապեշտում կայացած Հազարամյակի ցուցահանդեսին արժանացել է բրոնզե մեդալի։
Իվան Տիշովն իր ստեղծագործությունները նկարել է մոդեռն ոճով։ Նա բազմաթիվ դիմանկարների հեղինակ է, այդ թվում՝ ինքնադիմանկարների։ Ստեղծել է նաև բնապատկերներ՝ հիմնականում ներկայացնելով հարազատ Սլավոնիայի բնությունը։ Դրանք նրա լավագույն ստեղծագործություններից են։ Ավելի ուշ շրջանում նկարիչն ընտրել է բանահյուսական ու դիցաբանական թեմաներ, զբաղվել է նաև եկեղեցական գեղանկարչությամբ (Բելովար, Կրիժևցի)[7]։ Կաթոլիկ եկեղեցիների համար նկարել է խորանային կտավներ, իսկ ուղղափառ ու հունակաթոլիկ եկեղեցիների համար՝ սրբապատկերներ։ Իվան Տիշովի վրձնին են պատկանում Զագրեբի համալսարանական գրադարանի և Զագրեբի քաղաքային թատրոնի որմնանկարները։
Նրա աշխատանքների հետահայաց ցուցադրություն է կազմակերպվել 1988 և 2005 թվականներին Օսյեկի գեղարվեստական թանգարանում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Ավանդույթներ, Զագրեբի պատմության ինստիտուտի որմնանկարներից
-
Արվեստ, Զագրեբի պատմության ինստիտուտի որմնանկարներից
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Vižintin B. Tišov, Ivan // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T085234
- ↑ 4,0 4,1 4,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ 5,0 5,1 Czech National Authority Database
- ↑ Ivana Rončević։ «POSTOJANI KLASIČAR Retrospektivna izložba Ivana Tišova u Galeriji likovnih umjetnosti u Osijeku (srpanj – rujan 2005.)» (Croatian)։ matica hrvatska։ Վերցված է մարտի 26, 2011
- ↑ «Ivan Tisov»։ HRT News Archive (Croatian)։ Hrvatska radiotelevizija։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 17, 2007-ին։ Վերցված է մարտի 26, 2011
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իվան Տիշով կատեգորիայում։ |
|