Իվան Շամյակին
Իվան Պետրովիչ Շամյակին (ռուս.՝ Шамякин, Иван Петрович, հունվարի 30, 1921[1], Karma - հոկտեմբերի 14, 2004[2], Մինսկ, Բելառուս), բելառուս խորհրդային գրող և պետական գործիչ, ԲԽՍՀ ժողովրդական գրող (1972)։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շամյակինի «Խոր հոսանք» (1949, (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951) վեպը նվիրված է գերմանա-ֆաշիստական զավթիչների դեմ բելառուս պարտիզանների պայքարին, «Սիրտն ափի մեջ» (1964, (ԲԽՍՀ Կոլասի անվան պետական մրցանակ, 1965) վեպը՝ բարոյաէթիկական հարցերին։ Գյուղի ետպատերազմյան կյանքն է նկարագրված «Բարի հաջողում» (1953) և «Ջրհորներ» (1957) վեպերում։ 1956-1966 թվականներին հրատարակել է սյուժեով իրար հետ կապված, սիրո և հավատարմության մասին պատմող հինգ վիպակներ, որոնք կազմել են «Անհանգիստ երջանկություն» (1966, ԲԽՍՀ, Կոլասի անվան պետական մրցանակ, 1967) գիրքը։ «Հաց» (1969), «Առաջին գեներալը» (1970), «Ընկեր Լենին» զրահագնացքը» (1970) վիպակներում և այլ գործերում Շամյակինը մշակել է լենինյան թեման։ Խորհրդային մտավորականությանն է նվիրված «Ատլասներ և կարիատիսներ» (1974) վեպը։ Շամյակինը մանուկների համար գրած պատմվածքների, պիեսների («Չհավատաք լռությանը», 1958, «Եվ լռեցին թռչունները», 1977), գրաքննադատական հոդվածների («Զրույց ընթերցողի հետ», 1973) հեղինակ է։ Նրա ստեղծագործության պրոբլեմատիկան հույժ արդիական է։ Շամյակինի շատ գործեր թարգմանվել են ԽՍՀՄ և սոցիալիստական երկրների ժողովուրդների լեզուներով։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շամյակինը եղել է ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։ Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) մասնակից է։ Ավարտել է Բելառուսիայի կոմկուսի Կենտկոմին կից կուսակցական դպրոցը (1950)։ 1971 թվականից՝ ԲԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ։ 1980 թվականից Բելառուսիայի սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագիրն է։ Շամյակինը եղել է ԲԽՍՀ 6-9-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր, 1954 թվականից՝ ԲԽՍՀ գրողների միության վարչության նախագահի տեղակալ, 1976 թվականից՝ վարչության քարտուղար։ Պարգևատրվել է 5 շքանշանով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Шамякин Иван Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 https://web.archive.org/web/20110929105928/http://www.radiobelarus.tvr.by/eng/news.asp?type=cont&id=1169&date=31.08.2006
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իվան Շամյակին Պետրովիչ
- 90-ամյա ազգային գրող Իվան Շամյակին
- http://nasb.gov.by/rus/members/memoriam/shamyakin.php
- http://csl.bas-net.by/anews1.asp?id=16767
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 444)։ ![]() |
- Հունվարի 30 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Հոկտեմբերի 14 մահեր
- 2004 մահեր
- Մինսկ քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- «Պատվո նշան» շքանշանի ասպետներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Խորհրդային տղամարդ գրողներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Խորհրդային խմբագիրներ
- 20-րդ դարի խմբագիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ ԳԽ 11-րդ գումարման պատգամավորներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- 20-րդ դարի պատմվածքագիրներ
- ԽՍՀՄ ԳԽ 10-րդ գումարման պատգամավորներ