Իվան Նեխոդա
Իվան Նեխոդա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 24, 1910 |
Ծննդավայր | Ալեկսեևկա |
Վախճանվել է | հոկտեմբերի 17, 1963[1] (53 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Մասնագիտություն | լրագրող, բանաստեղծ, գրող, խմբագիր և ռազմական թղթակից |
Լեզու | ուկրաիներեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Խարկովի ժողովրդական կրթության ինստիտուտ և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Ժանրեր | բանաստեղծություն, պոեմ և հեքիաթ |
Անդամակցություն | Ուկրաինայի գրողների ազգային միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ |
Իվան Իվանովիչ Նեխոդա (ուկրաիներեն՝ Нехо́да Іва́н Іва́нович, մայիսի 24, 1910, Ալեկսեևկա - հոկտեմբերի 17, 1963[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային բանաստեղծ, գրող, լրագրող, ռազմական թղթակից, խմբագիր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։ Տպագրվել է 1925 թվականից։ Հեղինակ է ավելի քան 40 բանաստեղծական ժողովածուների։ Գրել է երեխաների համար, հիմնականում բանաստեղծություններ և հեքիաթներ։ Ստեղծագործությունները թարգմանվել են ԽՍՀՄ ժողովուրդների տարբեր լեզուներով։ ԽՄԿԿ անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իվան Նեխոդան ծնվել է 1910 թվականին Խարկովի նահանգի Ալեքսեևկա գյուղում։ 1932 թվականին ավարտել է Խարկովի ժողովրդական կրթության ինստիտուտը[2]։
Բանաստեղծություններ սկսել է գրել դեռևս դպրոցական տարիքից, որոնք հրատարակվել են պատի թերթում։ Տպագրվել է 1925 թվականից` 15 տարեկանում «На смену» պիոներական թերթում և «Красные цветы» ամսագրում։ 1920-ական թվականների վերջին նրա բանաստեղծությունները տպագրել են և' երիտասարդական թերթերը, իսկ ավելի ուշ, և' մեծահասակների համար նախատեսված գրական հանդեսները։ Երիտասարդ բանաստեղծը եղել է Վալեյան Պոլիշուկի, Իվան Կուլիկի, Պավլո Տիչինայի ուշադրություն ներքո։ 1935-1937 թվականներին եղել է Ուկրաինայի գրողների միության մանկական գրականության բաժնի հրահանգիչ։ 1939 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը։ Աշխատել է տարբեր ամսագրերում, թերթերում, եղել Կիևի պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
1931 թվականին լույս է տեսել բանաստեղծի առաջին ժողովածուն` «Կարմիր բանակ», 1932 թվականին` «Առաջին օգնություն»։ 1933 թվականին Իվան Նեխոդան Վալենտին Բիչկոյի հետ համատեղ երգ են գրել։
1935 թվականին լույս է տեսել մանուկների համար Նեխոդայի գրած «Ուրախության երգ» առաջին ժողովածուն[3]։ Շուրջ 40 բանաստեղծական ժողովածուների հեղինակ է։
- «Голуб-гонець» (1936)
- «Початок пісні» (1937)
- «Дніпровський край» (1939)
- «Моя книжка» (1940)
- «Ростіть щасливо» (1947)
- «Дивлюсь на карту України» (1949)
- «Під щасливою зорею» (1950)
- «Казки» (1951)
- «Дума про дружбу» (1954)
- «Вибране» (1956)
- «Тобі, кохана» (1960)
- «Ми живемо на Україні» (1960)
- «На Вкраїні милій» (1961)
- «Сад» (1971)
- «Вибране» (1981)
Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված ժողովածուներ`
- «Я іду в бій» (1942)
- «Південний фронт» (1943)
- «Сталіна солдати» (1943)
- «Лісові оселі» (1944)
- «Дорога в свято» (1945)
- «Сонце травня» (1947)
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Нехода Иван Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «Ուկրաինական քնար», բանաստեղծություններ, Հայպետհրատ, Երևան, 1954։
- ↑ Бичко В. Вступ // Нехода І. Сад. Вірші, поеми, казки. — К. : Дніпро, 1971. — С. 5-12
|
- Մայիսի 24 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Հոկտեմբերի 17 մահեր
- 1963 մահեր
- Կիև քաղաքում մահացածներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ուկրաինացի գրողներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Ուկրաինացի լրագրողներ
- Խմբագիրներ ըստ ազգության
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Ուկրաինացի բանաստեղծներ
- Ռազմական թղթակիցներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ