Իվան Կատաև
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կատաև (այլ կիրառումներ)
Իվան Կատաև | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 14 (27), 1902 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | օգոստոսի 19, 1937[1] (35 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ, հեղինակ, լրագրող, գրող և ռազմական գործիչ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
![]() |
Իվան Իվանովիչ Կատաև (ռուս.՝ Ива́н Ива́нович Ката́ев, մայիսի 14 (27), 1902, Մոսկվա, Ռուսական կայսրություն - օգոստոսի 19, 1937[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող։ ԽՄԿԿ անդամ 1919 թվականից։ «Երկրի կոլեկտիվացմանն ու ինդուստրացմանը, նոր մարդու դաստիարակությանն» են նվիրված «Սիրտ» (1928), «Կաթ» (1930), «Հանդիպում» (1934) վիպակները, «Շարժում» (1932), «Մարդը սարի վրա» (1934) ակնարկների ժողովածուները[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնակցել է քաղաքացիական կռիվներին, Դենիկինի զորքերի դեմ մղվող մարտերին։ Վերադառնալով խաղաղ կյանքի՝ ուսանել է Մոսկվայի համալսարանի տնտեսագիտական բաժանմունքում[3]։ Գրական առաջին գործերը լույս են տեսել 1921 թվականին; 1926-1932 թթ. ղեկավարել է «Պերեվալի» գրական խմբակը, որի անդամներից էին Էդուարդ Բագրիցկին, Միխայիլ Պրիշվինը և այլք[3]։ Ուղևորություններ է կատարել Կուբանում, Ալթայի հանրապետությունում, Հայաստանում, Կոլա թերակղզում և տպավորություններն արտացոլել իր ժուռնալիստական ու գրական երկերում[3]։ 1930-ական թվականների կեսերին Կատաևի «Կաթ» վիպակը և այլ ստեղծագործություններ սուր քննադատության են ենթարկվել «կրոնին տուրք տալու, գաղափարական այլ սայթաքումների» պատճառով։ 1937 թվականին 35-ամյա գրողը ձերբակալվել է և գնդակահարվել որպես «ժողովրդի թշնամի»։ 1956 թվականին նա արդարացվել է[3]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сердце. Повести. М., «Федерация», [1928]. 199 էջ, 5 000 օրինակ.; 2-րդ հրատարակություն, 1930. 256 էջ. 5 000 օրինակ; 3-րդ հրատարակություն, 1931. 254 էջ, 5 200 օրինակ
- Жена, «Огонёк», 1930. 64էջ, 20 000 օրինակ
- Молоко, 1930
- Движение, 1932
- Ленинградское шоссе, 1933
- Человек на горе, 1934
- Отечество, 1935
- Под чистыми звёздами, 1956 (հետմահու հրատարակություն)
Հետխորհրդային ժամանակներում Իվան Կատաևի ստեղծագործությունները չեն վերահրատարակվել[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «The Great Soviet Encyclopedia»։ Gale Group։ Վերցված է July 13, 2012
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Atarov Nikolai (1976)։ Immortality, Anthology of Soviet Short Stories, Vol 1; Introduction։ Moscow: Progress Publishers։ էջ 53
- ↑ Дмитрий Быков — Один — Эхо Москвы, 25.03.2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Катаев Иван Иванович в Библиотеке Максима Мошкова
- Классика Ру.: рассказ «Молоко» и повесть «Сердце»
- Отец: Иван Иванович Катаев
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 282)։ ![]() |
- Մայիսի 27 ծնունդներ
- 1902 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 19 մահեր
- 1937 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նոր Դոնսկի գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս գրողներ
- Ռուս բանաստեղծներ
- Ռուս լրագրողներ
- Խորհրդային տղամարդ գրողներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Խորհրդային վիպասաններ
- 20-րդ դարի լրագրողներ
- Խորհրդային պատմվածքագիրներ
- 20-րդ դարի պատմվածքագիրներ