Իվան Դոչև
Իվան Դոչև | |
---|---|
Ծնվել է | հունվարի 7, 1906 |
Ծննդավայր | Շումեն, Բուլղարիա |
Մահացել է | մայիսի 14, 2005 (99 տարեկան) |
Մահվան վայր | Շումեն, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կրթություն | Սոֆիայի համալսարան և Հայդելբերգի համալսարան |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր |
Մասնագիտություն | տնտեսագետ, իրավաբան, քաղաքական գործիչ և գրող |
Անդամություն | Bulgarian government-in-exile?, Bulgarian National Front? և Union of Bulgarian National Legions? |
Իվան Դիմիտրով Դոչև (բուլղար․՝ Иван Димитров Дочев; հունվարի 7, 1906, Շումեն, Բուլղարիա - մայիսի 14, 2005, Շումեն, Բուլղարիա), բուլղար ծայրահեղ աջ քաղաքական գործիչ, Բուլղարական ազգային լեգիոնների միության հիմնադիր։ 1940-ական թվականների սկզբին եղել է Կալոֆերի ու Սիլիստրայի քաղաքագլուխը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ գերմանական Երրորդ ռայխի հետ դաշնակցելու կողմնակից էր, Ավստրիայում վտարանդիության մեջ գտնված Ալեքսանդր Ցանկովի բուլղարական ազգայնական կառավարության անդամ[1]։ Բուլղարիայում կոմունիստական վարչակարգի հաստատումից հետո 47 տարի գտնվել է քաղաքական վտարանդու կարգավիճակում, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետությունում հեռակա կարգով երեք անգամ դատապարտվել մահապատժի։ ԱՄՆ-ում վտարանդիության մեջ գտնվելու ժամանակաշրջանում հիմնադրել ու ղեկավարել է հակակոմունիստական Բուլղարական ազգային ճակատը։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո վերադարձել է հայրենիք, ակտիվորեն մասնակցել ազգային-ժողովրդավարական շարժմանը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է բուլղարական բանակի գնդապետի ընտանիքում։ Ավարտել է Սոֆիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, անդամագրվել Родна защита ազգայնական կազմակերպությանը։ 1929 թվականին, երբ այդ կազմակերպությունը պառակտվել է, Դոչևը ղեկավարել է դրա ծայրահեղ աջ թևը, որի հիման վրա հետագայում ստեղծվել է ազգային լեգեոնների երիտասարդական միավորումը[2]։ Գլխավորել է սովորող երիտասարդության աջ ազգայնական Националния студентски съюз կազմակերպությունը, խմբագրել Прелом, Идеи и дела պարբերականները։
1932-ին դարձել է Բուլղարական ազգային լեգեոնների միության հիմնադիրներից մեկը։ Այդ կազմակերպությունը կանգնած էր ազգայնականության ու հակակոմունիզմի դիրքերում և զարգանում էր իտալական ու գերմանական ֆաշիզմի գաղափարական ազդեցության ներքո։
1934-ին Իվան Դոնչևը արժանացել է Հիտլերի ընդունելությանը[3]։
1938-ին նրա ղեկավարած ծայրահեղ արմատական խմբավորումն առանձնացել է մյուս լեգեոներներից, ծավալել չափազանց եռանդուն գործունեություն՝ հարուցելով իշխանությունների դժգոհությունը։ Դոչևը միաժամանակ ղեկավարել է գյուղացիության արհմիութենական կազմակերպություն հանդիսացած Երկրագործական միությունը, որը մեկ միլիոնից ավելի անդամներ ուներ իր շարքերում, հանդես է եկել «հողը՝ բոլորին», «Կոլեկտիվ տնտեսվարում» և համանման այլ կոչերով[4]։ Նա բազմիցս կալանավորվել է, համարվել օրինակարգի համար վտանգավոր անձնավորություն[5]։
1940—1943 թվականներին Իվան Դոչևը, լինելով Կալոֆերի ու Սիլիստրայի քաղաքագլուխը, աչքի է ընկել հիշարժան մի շարք գործերով.Կալոֆերում հիմնել է օդերևութաբանական կայան, Սիլիստրայում եռանդուն արդյունաբերական ու հասարակական գործունեություն ծավալել, զարկ տվել բնակարանային շինարարությանը, ընդարձակել նավահանգիստը, խիստ հսկողության տակ վերցրել առևտուրը...
1944 թվականի սեպտեմբերի 6-ին Դոչևը կնոջ և մերձավոր աջակից Գեորգի Պապրիկովի հետ Բուլղարիայից փախել է Ավստրիա[6], որտեղ դարձել է բուլղարական վտարանդի ազգային կառավարության անդամ։
Պատերազմից հետո ԲԺՀ-ում Դոչևի նկատմամբ մահվան երեք դատավճիռ է կայացվել[7]։ Նրան հեռակա կարգով ներկայացված մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ հրեաներին ուղարկել է նացիստական մահվան ճամբարներ։ Դոչևը կտրականապես մերժում էր այդ մեղադրանքը, հայտարարելով, որ, ընդհակառակը, իր ղեկավարությամբ լեգեոնները շատ բան են արել հրեաներին նացիստներից պաշտպանելու համար[8]։
1945-ին Դոչևը բնակություն է հաստատել ավստրիական Զալցբուրգում, երկու տարի անց տեղափոխվել Գերմանիա, որտեղ նրա նախաձեռնությամբ ստեղծվել է Բուլղարական ազգային ճակատը[9]՝ բուլղար վտարանդի հակակոմունիստների գլխավոր կազմակերպությունը։
1948-ին Հայդելբերգի համալսարանում նրան շնորհվել է տնտեսական գիտություններi դոկտորի աստիճան։
Արևմտյան Գերմանիայի քաղաքացիություն ստանալու հետ կապված բարդությունները Դոչևին հարկադրել են 1951-ին անցնել Կանադա, այդտեղից էլ ԱՄՆ։ Այստեղ Բուլղարական ազգային ճակատը միավորվել է Ժողովուրդների հակաբոլշևիկյան բլոկին և Համաշխարհային հակակոմունիստական լիգային, համագործակցային հարաբերություններ հաստատել ԱՄՆ հանրապետական կուսակցության ծայրահեղ աջ թևի ու Heritage Foundation-ի հետ։
Իվան Դոչևը միջազգային հակակոմունիստական շարժման աչքի ընկնող դեմքերից էր. նրա ղեկավարած ԲԱՃ-ի, Свобода և Борба ամսագրերի շուրջն էին համախմբվել բուլղար ծայրահեղ հակակոմունիստները, հատկապես Հյուսիսային Ամերիկայում[10][11]։
1981-ին 75-ամյա Դոնչևը ԲԱՃ-ի նախագահի պաշտոնը զիջել է Գեորգի Պապրիկովին, բայց մինչև իր մահը մնացել է Ճակատի պատվավոր նախագահն ու քաղաքական առաջնորդը։
1982-ին նա Նյու Յորքում հրատարակել է Half Century Struggle Against Communism for the Freedom of Bulgaria — «Կեսդարյա պայքար կոմունիզմի դեմ՝ հանուն Բուլղարիայի ազատության» գիրքը[12]։
Որոշ տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ում ԲԺՀ-ի պետանվտանգությունը Դոնչևի նկատմամբ մահափորձ է իրականացրել, բայց վերջինիս հաջողվել է խույս տալ[13]։
1991-ին՝ կոմունիստական վարչակարգի անկումից հետո, Իվան Դոնչևը վերադարձել է հայրենիք, ակտիվորեն ներգրավվել Բուլղարիայի քաղաքական կյանքում։
Ամբողջ կյանքում ես պայքարել եմ կոմունիզմի դեմ, հանուն Բուլղարիայի ազատության։ Այսօր, երբ բուլղար ժողովուրդն ընդվզել է կոմունիզմի դեմ, իմ տեղը նրա կողքին է։
Իվան Դոչև[14]
Իվան Դոնչևը մահացել իր հայրենի Շումեն քաղաքում, երբ 8 ամսից էլ պակաս ժամանակ էր մնացել նրա 100 տարին լրանալուն[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Недев, Недю (2007). Три държавни преврата или Кимон Георгиев и неговото време. София: „Сиела“. էջ 641. ISBN 978-954-28-0163-4.
- ↑ "Луков марш" компрометира демокрацията
- ↑ Русский, вглядись в братушек!
- ↑ «Д-р Иван Димитров Дочев». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Папата» не харесва легионерите на «Фюрера»
- ↑ “Фюрерът” получава две смъртни присъди, но те са произнесени задочно
- ↑ Видеобиография: доктор Иван Дочев
- ↑ Пръкна се още един защитник на евреите — Иван Дочев!…
- ↑ Шарланов, Диню (2009). История на комунизма в България. Том II. Съпротивата. Възникване, форми и обхват. София: Сиела. էջեր 239–244. ISBN 978-954-28-0544-1.
- ↑ «Прокудените: Българската политическа емиграция при комунизма». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Български национален фронт и сп. «Борба»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Dochev, Ivan. Half century struggle against communism for the freedom of Bulgaria
- ↑ Комунистическата ДС не сполучи да убие Иван Дочев
- ↑ 106 години от рождението на Иван Дочев – легенда за национално мъжество
- ↑ – Данни за Иван Дочев на сайта „Стара Силистра“
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Д-р Иван ДОЧЕВ: В историята нещата не се случват по един и същи начин(չաշխատող հղում)
- Комунистическата ДС не сполучи да убие Иван Дочев
- “Папата” не харесва легионерите на „Фюрера“
- Հունվարի 7 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- Շումեն քաղաքում ծնվածներ
- Մայիսի 14 մահեր
- 2005 մահեր
- Բուլղարիայում մահացածներ
- Սոֆիայի համալսարանի շրջանավարտներ
- Հայդելբերգի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Բուլղարացի ազգայնականներ
- Բուլղարացի գրողներ
- Տնտեսագիտական գիտությունների դոկտորներ
- Բուլղարիայի քաղաքական գործիչներ
- Տնտեսագետներ
- Բուլղարացի հակակոմունիստներ