Իսպանիայի Թագավորական դրամահատարան
Տեսակ | դրամահատարան և շենք |
---|---|
Երկիր | Իսպանիա |
Տեղագրություն | Մադրիդ |
Փողոց | Calle de Jorge Juan? (106) |
Ղեկավար կազմակերպություն | Ministry of Finance? |
Հիմնադրված է | 1893 |
Պաշտոնական կայք |
Իսպանիայի Թագավորական դրամահատարան, (իսպ.` Fábrica Nacional de Moneda y Timbre – Real Casa de la Moneda «Ազգային դրամահատային և կնիքների գործարան–Թագավորական դրամահատարան», կրճատ` FNMT-RCM) Իսպանիայի ազգային դրամահատարանն է։ FNMT-RCM-ը հանրային ընկերություն է, որը ղեկավարվում է Իսպանիայի էկոնոմիկայի և բիզնեսի նախարարության կողմից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանիայում գոյություն են ունեցել մի քանի հանրային և մասնավոր դրամահատարաններ մինչև Ֆիլիպ 5-րդը, Իսպանիայի առաջին Բուրբոնյան արքան, որը որոշեց 18-րդ դարում դրամահատությունը դարձնել պետական մենաշնորհ։
Իզաբելա II-ի օրոք գոյություն ունեին յոթ դրամահատարաններ` տեղակայված Մադրիդում, Բարսելոնայում, Սևիլիայում, Պամպլոնայում, Ջուբիայում, Սեգովիայում և Մանիլայում (Ֆիլիպիններ), որոնցից յուրաքանչյուրն ուներ իր յուրահատուկ ձևն ու նշանները։ 1869 թվականին, երբ պեսետան դարձավ ազգային արժույթ, Մադրիդում գործում էր միայն Թագավորական դրամահատարանը։
1893 թվականին դրամահատարանը (Casa de la Moneda) և Կնիքների գործարանը (Fábrica del Sello), որոնք մինչ այդ եղել Պլազա դե Կոլոնում գտնվող շենքը կիսող երկու տարբեր հաստատություններ, միաձուլվեցին և ստեղծեցին Fábrica Nacional de Moneda y Timbre:
Իսպանիայի բանկի համար թղթադրամների արտադրությունը սկսվել է 1940 թվականին։ 1964 թվականին շահագործվեց նոր շենքը, որտեղ արտադրվել է անձնագիր և ազգային նույնականացման քարտ։ Այնուհետև տպագրվել են բինգո քարտեր և պետական վիճակախաղի տոմսեր։
Ներկայիս Թագավորական դրամահատարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս երկու գործարաններ Մադրիդում և Բուրգոսում այժմ գործում են։ Բուրգոսը թղթի գործարանի տեղակայման վայրն է, որտեղ տպագրվում են թղթադրամները[1]։ FNMT-RCM-ի որոշ ապրանքատեսակներ ISO 9001-ի վավերացում ունեն։
2015 թվականի նոյեմբերի 2-ին ներդրվել է Imprenta de Billetes, S.A. (IMBISA)-ն միավորվեց, որի միացյալ նպատակը եվրոյի թղթադրամների արտադրությունն է ըստ իսպանական ընկերությունների գրանցամատյանում իր պաշտոնական գրառման։ Ընկերությունը, որի ընդհանուր կապիտալը կազմում է 50 մլն եվրո, 80%-ը տնօրինվում է Իսպանիայի բանկի կողմից, իսկ 20% -ը` FNMT-RCM-ի կողմից (Իսպանիայի Թագավորական դրամահատարան), որը կարողացավ պահպանել այդ բաժնետոմսը մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը[2]։ Ընկերությունը ստեղծվել է ի պատասխան եվրոյի թղթադրամի արտադրության իրավական դաշտի հարմարվելու անհրաժեշտության։ Սա հետևում է Եվրոպական կենտրոնական բանկի կողմից 2014 թվականի նոյեմբերի 13-ին նոր ուղեցույցի հաստատմանը, որը թույլ է տալիս բացառապես երկու տարբերակ` եվրոյի թղթադրամների ազգային քվոտա արտադրելու համար. այդպիսով թողնելով թողարկող կենտրոնական բանկին պատկանող տպագրական աշխատանքների կամ մրցութային մրցույթով արտաքին տպագրողների մեջ։ Իսպանիայի իշխանությունները ընտրեցին առաջին տարբերակը։ 2014 թվականի դեկտեմբերի 26-ի օրենքը 2015 թվականի Պետական բյուջեում Իսպանիայի բանկի ինքնավարության մասին օրենքում փոփոխություններ մտցրեց, որպեսզի կենտրոնական բանկը կարող է իր եվրոյի թղթադրամների արտադրության քվոտան հանձնել առևտրային իրավաբանական ընկերության, որում ունի բաժնետոմսերի մեծ մասը[2]։
Թանգարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրամահատարանն ունի մշտական թանգարանային ցուցահանդես իր գլխավոր հատակագծի երրորդ հարկում, որը կոչվում է Museo Casa de la Moneda[3]:
Սեգովիայի պատմական դրանմահատարանը նույնպես թանգարան է։
Հանրահայտ մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրամահատարանն Իսպանիայի Դրամային կողոպուտ հեռուստատեսության շարքի ուշադրության կենտրոնում է, չնայած նկարահանվել է Իսպանիայի ազգային հետազոտական խորհրդի կողմից[4][5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Burgos Paper Mill». Real Casa de la Moneda. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.
- ↑ 2,0 2,1 «IMBISA incorporated to produce euro banknotes in Spain» (PDF). bde.es. Banco de España. 2015 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Museo Casa de la Moneda - FNMT». www.museocasadelamoneda.es. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ https://www.baenegocios.com/edicion-impresa/La-verdadera-casa-de-papel-20180225-0055.html
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.