Jump to content

Իսլամն Ավստրիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիեննայի մզկիթն ու իսլամական կենտրոնը

Իսլամն Ավստրիայում քրիստոնեությունից հետո հանդիսանում է հետևորդների թվաքանակով երկրորդ խոշորագույն կրոնը։ Համաձայն 2010 թվականի Ավստրիայի վիճակագրական տվյալների՝ մոտավորապես երկրի ընդհանուր բնակչության 7,0%-ը դավանում է իսլամ[1]։ Ավստրիայում իսլամի հետևորդների գերակշիռ մասը հանդիսանում են սունիներ[2]։ Երկրում ապրող մուսուլմանների մեծ մասն Ավստրիա են ժամանել 1960-ական թվականներին Թուրքիայից և Բոսնիա և Հերցեգովինայից։ Կան նաև արաբական և պակիստանյան համայնքներ։

Ավստրիայի ամենաարևմտյան նահանգում՝ արդյունաբերական կենտրոն համարվող Ֆորարլբերգում կենտրոնացած է երկրի մուսուլմանների ամենամեծ թվաքանակը՝ շուրջ 8,36% (այս տոկոսային ցուցանիշը նման է Շվեյցարիայի՝ Ֆորալբերգին սահմանակից հյուսիս-արևելյան շրջանների համապատասխան ցուցանիշին)։ Մուսուլմանների թվաքանակով երկրորդ տեղում է մայրաքաղաք Վիեննան 7,82%-ով։ Կենտրոնական Զալցբուրգ, Վերին Ավստրիա, Տիրոլ և Ստորին Ավստրիա նահանգներն ունեն միջին վիճակագրական տոկոսային ցուցանիշին համապատասխան մուսուլման բնակչություն։ Հարավ-արևելյան Շտիրիա, Կարինթիա, ինչպես նաև արևելքում գտնվող Բուրգենլանդ նահանգներն ունեն երկրի մասշտաբով իսլամադավան բնակչության ամենացածր թվաքանակը։ Ավստրիայի 300 ահմադիտներից շուրջ 1/3-ը բնակվում են Վիեննայում[3]։

Ավստրիան արևմտաեվրոպական երկրների համեմատ առանձնահատուկ երկիր է հանդիսանում, քանի որ մուսուլմաններին տվել է ճանաչված կրոնական համայնքի կարգավիճակ։ Այս իրավիճակը գալիս է դեռևս 1878 թվականին Ավստրո-Հունգարական կայսրության կողմից Բոսնիա և Հերցեգովինայի բռնազավթման ժամանակներից։ Ավստրիան իսլամական կրոնական համայնքների գործունեությունը կարգավորում էր այսպես կոչված «Anerkennungsgesetz»-ով («ճանաչման ակտ»), որն ընդունվել է 1912 թվականին։ Ավստրիան համարվում է արևմտաեվրոպական երկիրը, որը դիմել է նման քայլի։ Այդ օրենքն ուժը կորցրեց 1918 թվականին Ավստրո-Հունգարական կայսրության բաժանումով ընդհուպ մինչև այն պահը, երբ մուսուլմանները 1979 թվականին հիմնեցին Ավստրիայի իսլամական կրոնական համայնքը[4]։ Այս կազմակերպությունն իրավունք ունի կրոնական ուղղվածության կրթություն տրամադրել պետական դպրոցներում։ Այն նաև զաքաթի հավաքման իրավունք ունի, սակայն համայնքը դեռևս չի օգտվել այս առավելությունից Ավստրիայում մզկիթների և կրոնական այլ հաստատությունների կառուցման համար։ 2013 թվականին ալևիտների համայնքն Ավստրիայում ստացավ ճանաչված կրոնական համայնքի կարգավիճակ[5]։

Իսլամական կրոնական խմբի ներսում առկա են նաև զուգահեռ ուղղություններ։ Կրոնական առօրյան կազմակերպվում է մզկիթներում, որոնք պատկանում են իսլամադավան թուրքերին, բոսնիացիներին և արաբներին։ Թուրքական կազմակերպությունների թվում են «Թուրք-մուսուլմանական միավորման ֆեդերացիան», որը կանոնակարգվում է կրոնի հարցերով վարչության կողմից։ Այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Սուլեյմանիան» և «Ազգային դիրքորոշումը», կարելի է համարել հասարակական կազմակերպություններ, որոնց կենտրոնակայանը գտնվում է Գերմանիայում։

Մուսուլմաններն ըստ ազգության

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված է Ավստրիայում բնակվող մուսուլման բնակչության թվաքանակն ըստ ազգային պատկանելիության՝

Տելֆսի մզկիթը
Ազգություն Թվաքանակ Տարի
Թուրքեր 500,000+ [6]
Բոսնիացիներ 128,047
Աֆղանցիներ 31,300
Քրդեր 26,770
Չեչեններ 25,000 [7]
Իրանցիներ 12,452
Արաբներ 12,100
Պակիստանցիներ 8,490

Օգտագործված գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Abid, Lise Jamila (2006 թ․ օգոստոս). «Muslims in Austria: Integration through Participation in Austrian Society». Journal of Muslim Minority Affairs. 26 (2): 263–278. doi:10.1080/13602000600937770.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. How many Muslims live in Austria.(անգլ.)
  2. Islam in Österreich Արխիվացված 2014-03-04 Wayback Machine(գերմ.)
  3. Jørgen Nielsen, Samim Akgönül, Ahmet Alibašić, Egdunas Raciu. Yearbook of Muslims in Europe, Volume 5. էջ 55. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)(անգլ.)
  4. Islamische Glaubensgemeinschaft in Österreich. Արխիվացված 2020-12-10 Wayback Machine(գերմ.)
  5. «Anerkennung der Anhänger der Islamischen Alevitischen Glaubensgemeinschaft als Religionsgesellschaft». Legal Information System of the Republic of Austria. 2013 թ․ մայիսի 22.(գերմ.)
  6. Andreas Mölzer MdEP: Die Ortstafel-Groteske Արխիվացված 2012-07-22 archive.today(գերմ.)
  7. Refworld | Continuing Human Rights Abuses Force Chechens to Flee to Europe