Իսահակ Իսահակյան (բանաստեղծ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իսահակ Իսահակյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Իսահակ Իսահակյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 16, 1893[1][2] |
Ծննդավայր | Իսահակյան, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Վախճանվել է | հունվարի 31, 1916[1][2] (22 տարեկան) |
Վախճանի վայր | Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] |
Մասնագիտություն | գրող |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Պարգևներ | |
Ազգականներ | Ավետիք Իսահակյան[2] |
Իսահակ Իսահակյան Վիքիդարանում |
Իսահակ Գևորգի Իսահակյան (հուլիսի 16, 1893[1][2], Իսահակյան, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 31, 1916[1][2], Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2]), հայ բանաստեղծ։
Ավետիք Իսահակյանի եղբորորդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Ալեքսանդրապոլի առևտրական ռուսական ուսումնարանում։ Իր ըմբոստ ելույթների համար 1909 թվականին դպրոցից վտարվել է, սակայն Ավետիք Իսահակյանի և իր ուսուցիչ Կոստանդին Աբովյանի (Խաչատուր Աբովյանի թոռան) միջնորդությամբ, վերընդունվել է։ 1913-1914 թվականներին սովորել է Թիֆլիսի սպայական զինվորական դպրոցում։ Բանաստեղծություններ գրել է 11 տարեկան հասակից։
Իսահակ Իսահակյանը 1907 թվականին Ալեքսանդրապոլում Տեր-Մարտիրոսյանի, Գևորգ Աֆրիկյանի, Աղասի Վարդանյանի հետ կազմակերպել են «Ալագյազի տղերքը» գրական խմբակը, որտեղ հրատարակվել են գրական ալմանախներ, Ալեքսանդրապոլի և Թիֆլիսի հայ մամուլի էջերում տպագրել իրենց ստեղծագործությունները, հանդես են եկել առանձին գրքույկներով։ Գրական գործունեությանը զուգընթաց Իսահակ Իսահակյանը զբաղվել է ինքնազարգացմամբ. կարդացել, ուսումնասիրել է համաշխարհային գրականության և փիլիսոփայական մտքի ներկայացուցիչների երկերը։
1913 թվականին զորակոչվել է և ուղարկվել Թիֆլիսի յունկերական դպրոցը։
1912 թվականին լույս է տեսել Իսահակ Իսահակյանի «Հեքիաթ արևի տակ» քնարական արձակ պոեմը։ 1974 թվականին նույն խորագրով լույս է տեսել Իսահակ Իսահակյանի երկերի ժողովածուն (բանաստեղծություններ, արձակ էջեր, նամակներ՝ ուղղված հորեղբորը՝ բանաստեղծ Ավետիք Իսահակյանին)։
1914 թվականին կռվել է Կովկասյան ռազմաճակատում, արժանացել Գեորգիևյան խաչ շքանշանի։ 1915 թվականի գարնանը, Ղաբաբայիթի բարձունքի վրա կռվել է թուրքական ուժերի դեմ։ Այդ ճակատամարտում ցուցաբերած սխրագործությունների համար նրան կոչել են «Ղաբաբայիթի արծիվ»։
Զոհվել է Էրզրումի վրա գրոհելիս[3]։
Մեջբերումներ Իսահակ Իսահակյանի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
- ↑ «Իսահակ Իսահակյան (մահվան 50-ամյակի առթիվ)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսահակ Իսահակյան (բանաստեղծ)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 392)։ |