Jump to content

Իոսիֆ Տոմաշևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իոսիֆ Տոմաշևիչ
Դիմանկար
ԾննդավայրԱխալցխա

Իոսիֆ Պետրովիչ Տոմաշևիչ, լեհահայ օպերային երգիչ , Ախալցխա: 20-րդ դարի սկզբին եղել է Պետերբուրգի Կայսերական օպերային թատրոնի մեներգիչներից մեկը։

Նշանավոր երգչուհի Լուսինե Զաքարյանի պապն է (մորական կողմից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավանաբար ծնվել է 1870-ական թվականներին, Ախալցխայում։ Երաժշտական կրթությունը ստացել է Պետերբուրգի կոնսերվատորիայում։ Իր ձայնը (բաս-պրոֆունդո) մշակել է նախ Պետերբուրգում, այնուհետև մեկնել է Իտալիա։ Ելույթներ է ունեցել Թիֆլիսում (1905-1906), Մոսկվայի Մեծ թատրոնի (1908-1909) և Ս. Զիմինայի օպերային թատրոնում (1911-1914)[1]։ Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնում, Փարիզի Théâtre du Châtelet-ում։

Անձնական մտերմություն է ունեցել ժամանակի նշանավոր օպերային երգիչ Ֆեոդոր Շալյապինի հետ։

Տոմաշևիչը բարձրացող աստղ է՝ իր բացառիկ բաս-պրոֆունդո ձայնով։
- Ֆեոդոր Շալյապին

Մոսկվայից Ախալցխա վերադարձի ճանապարհին մի քանի տարի ապրել է Թիֆլիսում։ Ֆինանսական դժվարությունների պատճառով հասուն տարիքում Հովսեփ Տոմաշևիչը կնոջ և դստեր հետ տեղափոխվել է Ախալցխա, որտեղ ստիպված է եղել աշխատանք որոնել։ Ախալցխայի ռուսական դրամատիկական թատրոնում Տոմաշևիչը երգում էր և մասնավոր դասեր տալիս։ Հետո կազմակերպեց մի քանի երգչախմբեր։ Ստեղծեց կոմերիտական ակտիվիստների երգչախումբը։

Հայրենական մեծ պատերազմը և կնոջ մահը խաթարեցին մեծանուն երգչի հոգեկան հավասարակշռությունը։ Այդ փառահեղ մարդը մոլոր քայլերով շրջում էր քաղաքի փողոցներով՝ մտաբերելով իր երբեմնի փառքը, հյուրախաղերն ու բեմական հաղթանակները։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1860-ական թվականների սկզբներին լեհական ապստամբության ճնշումից հետո Ախալցխա աքսորվեցին մի քանի լեհ զինվորականներ, ինչպես նաև քաղաքացիական անձինք։ Աքսորականների թվում էր Իոսիֆ (Հովսեփ) Տոմաշևիչի հայրը՝ Պյոտր Տոմաշևիչը, ծագումով հայ մի զինվորական, որը, ըստ երևույթին, սերում էր լեհահայ այն ընտանիքներից, որոնք բռնի կրոնափոխվեցին 17-րդ դարի 40-ական թվականներին։

Կինը՝ Ելենա Պավլովնան, դաշնակահարուհի էր։ Նա Ախալցխայի կինոթատրոնում նվագակցում էր համր կինոյի ցուցադրություններին։ Հետաքրքիր է այն փաստը, որ Ելենա Պավլովնան նվագակցել է մեծանուն օպերային երգչուհի Հայկանուշ Դանիելյանի՝ Ախալցխայում ունեցած համերգին։

Դուստրը՝ Վերոնիկա Տոմաշևսկայան, 1923 թ. գարնանն ամուսնացել է էրզրումցի Հաբեթ Զաքարյանի հետ։ 1935 թ. նրանց համատեղ ամուսնությունից ծնվել է հայ նշանավոր սոպրանո Լուսինե (Սվետլանա) Զաքարյանը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կ. Դանիելյան, Լուսինե Զաքարյան, Երևան, 1981։
  • Լ. Գևորգյան, Խ. Պալյան, Լուսինե, Երևան, 1999։
  • Ս. Մանվելյան, Լուսինե Զաքարյանը ժամանակակիցների հուշերում, Երևան, 2015։

Լրացուցիչ նյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://gufo.me/dict/biography_encyclopedia/%D0%A2%D0%BE%D0%BC%D0%B0%D1%88%D0%B5%D0%B2%D0%B8%D1%87,_%D0%98%D0%BE%D1%81%D0%B8%D1%84_%D0%9F%D0%B5%D1%82%D1%80%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)