Իոսիֆ Բարաթով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իոսիֆ Բարաթով
Սոցիալիստ-ֆեդերալիստների կուսակցության առաջնորդներից մեկ
1901 - 1923
Պետդումայի 1-ին գումարման պատգամավոր Թիֆլիսի նահանգից
հունիսի 26, 1906 - հուլիսի 10, 1906
Վրաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատար
1918 - 1919
Վրաստանի հիմնադիր ժողովի անդամ
1919 - 1921
 
Կուսակցություն՝ Սոցիալիստ-ֆեդերալիստներ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր նոյեմբերի 4, 1874(1874-11-04)
Ծննդավայր Բորբալո, Բորչալուի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր սեպտեմբերի 14, 1937(1937-09-14) (62 տարեկան)
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  Վրացական ԽՍՀ
 
Ինքնագիր

Իոսիֆ Ալեքսանդրի Բարաթով (ռուս.՝ Иосиф Александрович Баратов, վրաց.՝ იოსებ ალექსანდრეს ძე ბარათაშვილი, այլ տարբերակով՝ Եսայի[1] կամ Իոսիֆ (Օսիկո) Բարաթաշվիլի[2][3][4], նոյեմբերի 4, 1874(1874-11-04), Բորբալո, Բորչալուի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 14, 1937(1937-09-14)), վրացի իշխան, փաստաբան, Սոցիալիստ-ֆեդերալիստների կուսակցության առաջնորդներից մեկը, Ռուսական կայսրության Պետդումայի 1-ին գումարման պատգամավոր Թիֆլիսի նահանգից, Վրաստանի հիմնադիր ժողովի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխան Իոսիֆ Բարաթովը սերվում է հին վրացական ազնվական տոհմից՝ Բարաթաշվիլիներից, հավատքով՝ ուղղափառ։ Ավարտել է Թիֆլիսի 2-րդ գիմնազիան, իսկ 1899 թվականին՝ Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1901 թվականին վերադառանալով Թիֆլիս՝ զբաղվել փաստաբանությամբ։ Աշխատել է Թիֆլիսի շրջանային դատարանի փաստաբան, Թիֆլիսի քաղաքային դումայի իրավասու և «Վրացիների շրջանում գրագիտության տարածման ընկերության» կոմիտեի անդամ։

1901-ին եղել է վրացական Սոցիալիստ-ֆեդերալիստների կուսակցության հիմնադիրներից և կուսակցության գոյության ընթացքում եղել է նրա գլխավոր կոմիտեի անդամ։

Վրացիներ, Պետդումայի 1-ին գումարման պատգամավորներ Թիֆլիսի և Քութայիսի նահանգներից․ Ձախից աջ նստած՝ Իոսիֆ Բարաթով, Նոյ Ժորդանիա, Սերգեյ Ջափարիձե, Իսիդորե Ռամիշվիլի, կանգնած՝ Վանո Գոմարտելի, Սիմոն Ծերեթելի։

1906 թվականի հունիսի 26-ին ընտրվել է Պետական դումայի 1-ին գումարման պատգամավոր Թիֆլիսի նահանգային ընտրական ժողովի ընտրողների ընդհանուր կազմից։ Նա եղել է «Տրուդովիկներ» խմբի անդամ, ինչը հաստատում են հենց իրենք՝ տրուդովիկներն իրենց «Առաջին Պետդումայի աշխատությունները» հրապարակման մեջ[5]։ Եկամուտների և ծախսերի պետական ցուցակի կատարման հանձնաժողովի անդամ։ Դումայում բանավեճերի ընթացքում նա խոսել է մոտ 10 անգամ, այդ թվում՝ ժողովների, մահապատժի վերաբերմունքի մասին, բնակչությանը պարենային օգնություն ցուցաբերելու, Բելոստոկի ջարդերի և ագրարային հարցի շուրջ կառավարության հաղորդակցության մասին։ Բարաթովի ստորագրությունը դրված է 1906 թվականի հունիսի 13-ի մամուլի մասին օրենքի խախտումների վերաբերյալ հետաքննության տակ[6]։

1906 թվականի հուլիսի 10-ին Վիբորգ քաղաքում նա ստորագրել է «Վիբորգի բողոքը» և դրա համար դատապարտվել Քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի 51-րդ և 3-րդ կետերով[1] 3 ամիս ազատազրկման և զրկվել քվեարկության իրավունքից։

Որպես իրավաբան՝ մասնակցել է քաղաքական գործընթացներին, մասնավորապես՝ Արսեն Գեորգիաշվիլու գործով (1917 թ.)։ Եղել է «Վրացիների շրջանում գրագիտության տարածման ընկերության» և «Վրաստանի դրամատիկական ընկերության» անդամ։ Նրա հոդվածները բազմիցս տպագրվել են պարբերականներում («ივერია» (Իվերիա), «სახალხო საქმე» (Ժողովրդական գործեր) և այլն)։ Նույն տարիներին՝ 1901-1917 թվականներին, եղել է ազգային-ազատագրական շարժման ականավոր գործիչներից։ Կարևոր է նրա ներդրումը Վրաց ուղղափառ եկեղեցու ինքնավարության վերականգնման համար մղվող պայքարում, որը հաջողությամբ պսակվել է 1917 թվականին։ Նա եղել է «համալսարանի հիմնադրման ընկերության» անդամ, որի ակտիվ աջակցությամբ 1918 թվականին հիմնադրվել է Թբիլիսիի պետական համալսարանը։

1917-1918 թվականներին Բարաթաշվիլին ընտրվել է Ազգային խորհրդի անդամ։ 1918 թվականի մայիսի 26-ին ստորագրել է Վրաստանի անկախության հռչակագիրը[7]։

1918 թվականին կատարել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունները։ 1919-1921 թվականներին ընտրվել է Վրաստանի հիմնադիր ժողովի անդամ։

1921 թվականի փետրվար-մարտ ամիսներին՝ Վրաստանի խորհրդայնացման տարիներին, Բարաթաշվիլին եղել է ֆեդերալիստների անօրինական կազմակերպության ակտիվ անդամ։ 1923 թվականին ձերբակալվել է Չեկայի կողմից և բանտարկվել։

1922-1937 թվականներին զբաղվել է փաստաբանությամբ, 1923 թվականին եղել է կաթողիկոս-պատրիարք Ամբրոսիոսի (Խելայա) գործով պաշտպան։ Ապրել է Թիֆլիսում, Լենինի փողոցի (այժմ՝ Մերաբ Կոստավա) №20 հասցեում[8]։

1937 թվականին Բարաթաշվիլին կրկին ձերբակալվել է և Վրացական ԽՍՀ «եռյակի» հրամանով գնդակահարվել[8]։ Արդարացվել է 1956 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Баратов Иосиф (Иессей) Александрович». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 29-ին.
  2. Гурули В. Ш. Грузины в Государственных Думах России (1906—1914 гг.).
  3. «Вачнадзе Мераб История Грузии (с древнейших времен до наших дней)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 29-ին.
  4. «История Грузии (1905—1907 годов)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 29-ին.
  5. И. Бонч-Осмоловский (сост.). Работы Первой Государственной Думы. Издание Санкт-Петербургского комитета Трудовой Группы. Ред. С. И. Бондарев. СПб.: Типогр. Т-ва «Дело». 1906. С. 487.
  6. И. Бонч-Осмоловский (сост.). Работы Первой Государственной Думы. Издание Санкт-Петербургского комитета Трудовой Группы. Ред. С. И. Бондарев. СПб.: Типогр. Т-ва «Дело». 1906. С. 428.
  7. «Remix of «საქართველოს დამოუკიდებლობის დეკლარაცია» by Liza Buskhrikidze». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  8. 8,0 8,1 Сталинские списки из Грузии

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • გ. საითიძე, «ბედშავი ქართველი ხალხის» ინტერესების დამცველი.- ჟურნალი «საისტორიო ვერტიკალები», N 1, თბილისი, 1991.
  • ბარათაშვილი იოსებ (ოსიკო) ალექსანდრეს ძე.- ენციკლოპედია «საქართველო», ტ. 1, თბილისი, 1997, გვ. 352.
  • Российский государственный исторический архив. Фонд 1278. Опись 1 (1-йсозыв). Дело 119. Лист 11; Фонд 1327. Опись 1.1905 г. Дело 143. Лист 198 оборот.