Jump to content

Իսիդորե Ռամիշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսիդորե Ռամիշվիլի
ისიდორე რამიშვილი
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ և Մենշևիզմ
Կրթություն՝ Թբիլիսիի հոգևոր ճեմարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Վրաց ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր հունիսի 7, 1859(1859-06-07)
Ծննդավայր Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն, Քութայիսի նահանգ, Օզուրգեթի գավառ
Վախճանի օր հունվարի 3, 1937(1937-01-03) (77 տարեկան)
Վախճանի վայր Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ,  Ռուսական կայսրություն և  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
 
Ինքնագիր Изображение автографа

Իսիդորե Ռամիշվիլի (վրաց.՝ ისიდორე რამიშვილი, հունիսի 7, 1859(1859-06-07), Օզուրգեթի գավառ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունվարի 3, 1937(1937-01-03), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի սոցիալ-դեմոկրատ քաղաքական գործիչ, լրագրող, Ռուսական կայսրության մենշևիկյան շարժման ղեկավարներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1859 թվականի հունիսի 7-ին Ռուսական կայսրության Քութայիսի նահանգի Օզուրգեթի գավառում։ Սովորել է տեղի ծխական դպրոցում և ապա Թբիլիսիի հոգևոր ճեմարանում։

1905 թվականին ընտրվել է Քութայիսի նահանգի առաջին պետական դումայի մենշևիկ պատգամավոր։ 1908 թվականին ձերբակալվել է, սակայն որոշ ժամանակ անց ազատ է արձակվել։ Մինչ 1917 թվականի Ռուսական հեղափոխությունն ապրել է Աստրախանում։ 1917 թվականից ծառայել է, որպես Պետրոգրադի խորհրդի գործադիր կոմիտեի անդամ։

Բոլշևիկների կողմից իրագործված հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ստիպված է եղել թողնել Աստրախանը և վերադառնալ հայրենիք՝ Վրաստան։ Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության հռչակումից հետո՝ 1919 թվականի ամռանն ընտրվել է Վրաստանի սահմանադիր ժողովի անդամ։

1920 թվականին դարձել է Վրաստանի ներկայացուցիչն Աբխազիայի Ինքնավար Հանրապետությունում։ Կարմիր բանակի կողմից Վրաստանի տարածքի ասպատակումից ու Վրաստանի խորհրդայնացումից հետո՝ 1921 թվականին Իսիդորեն ստիպված է լինում հեռանալ քաղաքականությունից։

Մահացել է 1937 թվականին։