Իոն Խիոսացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իոն Խիոսացի
Ծնվել էմոտ. մ. թ. ա. 490
ԾննդավայրԽիոս, Chios Municipality, Հյուսիսային Եգեյան կղզիներ, Հունաստան
Վախճանվել էմոտ. մ. թ. ա. 422 կամ մ. թ. ա. 422[1]
Վախճանի վայրԱթենք, Հին Աթենք
Մասնագիտությունփիլիսոփա, կատակերգակ, ողբերգակ, dithyrambic poet, մաթեմատիկոս, epigrammatist, պատմաբան և բանաստեղծ
ԼեզուՀին հունարեն
Ազգությունհույն
ՔաղաքացիությունՀին Աթենք
Գրական ուղղություններOld Comedy?

Իոն Խիոսացի (հուն․՝ Ίων ο Χίος, մոտավորապես մ.թ.ա. 490մ.թ.ա. 422), մ.թ.ա. 5-րդ դարի հույն պատմիչ և գրող[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է մոտավորապես մ.թ.ա. 490 թվականին։ Երիտասարդ հասակում տեղափոխվել է Աթենք, որտեղ հանդեպե է Հին աշխարհի նշանավոր զորավարներից Կիմոնին և ողբերգակ Էսքիլեսին։

Ավելի ուշ` սամոսյան պատերազմի ընթացքում Իոնը հանդիպել Սոֆոկլեսին։ Հայտնի է, որ մեծ գրողը ապրել և ստեղծագործել է մ.թ.ա. 5-րդ դարում։ Մահացել է մ.թ.ա. 422 թվականին (Հայտնի է, որ նա մահացել է նախքան Արիստոփանեսի կողմից «Խաղաղություն» բեմադրության ցուցադրումը (մ.թ.ա. 421 թվական

Իոն Խիոսացին գրել է ողբերգություններ, պատմություններ, մանկական երգեր և այլն։ Նրա ստեղծագործություններում նկարագրվող իրադարձությունները հիմնականում ընթանում են Հունաստանի Խիոս քաղաքում։

Բացառությամբ մի քանի գործերի` նրա ստեղծագործություններից գրեթե ոչինչ մեզ չի հասել։ Գրել է նաև ինքնակենսագրական աշխատություններ։ Նրա գրական և պատմագիտական ժառանգությունը հետագայում օգտագործել են Քսենոփոնն ու Պլատոնը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]