Ինքնաճանաչում
Ինքնաճանաչում, անձի կողմից սեփական հոգեկան և ֆիզիկական առանձնահատկությունների ուսումնասիրությունն է, ինքն իրեն իմաստավորելը։ Այն սկիզբ է առնում մանկության տարիներին և շարունակվում ողջ կյանքի ընթացքում։ Սեփական անձի մասին գիտելիքները ձևավորվում են աստիճանաբար, արտաքին աշխարհի և սեփական ես-ի ճանաչման ընթացքում[1]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Պլատոնի «Պրոտագոր» երկխոսության մեջ պատմած «յոթ իմաստուններ» լեգենդի, Հին Հունաստանում՝ Ֆալես, Պիտտակ, Բիանտ, Սոլոն, Կլեոբուլ, Միսոն և Խիլոն (մ.թ.ա. 6-րդ դար)՝ «Միավորվելով միասին, Ապոլլոն Դելփին են նվիրել, որպես իրենց իմաստության առաջին պտուղներ» իրենց ասույթները, այդ թվում՝«Ճանաչիր ինքդ քեզ» (հուն․՝ γνῶθι σεαυτόν, gnōthi seauton): Ասույթները փորագրված էին Դելֆի տաճարի սյանը[1]։
Ինքնաճանաչման նշանակությունը մարդու կյանքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ կրոնական, փիլիսոփայական, հոգեբանա-մանկավարժական դպրոցներ և մոտեցումներ մեծ մասամբ կառուցված են ինքնաճանաչման և ինքնազարգացման կարևորության, արժեքավորության և նշանակալիության վրա։ Այսպես՝ ըստ Հին Արևելքի կրոնական տեսակետի ինքնաճանաչման և ինքնազարգացման միջոցով է հնարավոր ըմբռնել անձի ճշմարիտ էությունը, բացարձակ մտքի, Տիեզերքի հետ միասնությունը։ «Քրիստոնեության մեջ ինքնաճանաչումը իր մեջ աստվածային սկզբի բացահայտումն է, իսկ ինքնազարգացումը՝ հավատքի միջոցով Աստծուն հասկանալու ճանապարհ է»[2]։ Հոգեբանության և մանկավարժության հումանիստական ուղղություները հաստատում են, որ միայն ինքնադրսևորման միջոցով անձը կարող է հասկանալ իրեն, գտնել իր գոյության իմաստը, դառնալ այն, ինչ նա կարող է դառնալ, այլ ոչ թե այն, ինչ նրան պարտադրում է շրջապատը։
Հումանիստական հոգեբանության ներկայացուցիչ Կարլ Ռոջերսի հայեցակարգով ինքնաճանաչումը մարդուն անձնային աճի, ինքնակատարելագործման, ինքնադրսևորման հնարավորություն է տալիս, ինչը անհրաժեշտ պայման է հանդիսանում կյանքի ուրախությունը զգալու և կյանքի իմաստն հասկանալու համար։
Ինքնաճանաչման ոլորտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնաճանաչման ոլորտները ներառում են հոգեբանների կողմից հատկացված անձի ձևավորման երեք մակարդակներ՝ ստորին օրգանիզմ (կենսաբանական անհատ), սոցիալական անհատ (բնութագրվում է գիտելիքներ ձեռք բերելու կարողությամբ, հմտությամբ, վարքի կանոնների իմացությամբ) և անհատականություն (բնութագրվում է ընտրություն կատարելու, շրջապատի մարդկանց հետ իր պահվածքը համակարգելու կարողությամբ)։ Ինքնաճանաչման ոլորտները ներառում են գիտակցությունը և ենթագիտակցությունը։
«Ես» կոնցեպցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ես» կոնցեպցիան (կամ Ես պատկեր) ներկայանում է որպես համեմատաբար կայուն, քիչ թե շատ չափով գիտակցված և բանավոր ձևով արձանագրված անձի պատկերացումը իր մասին։ Այդ կոնցեպցիան ամենատարբեր՝ «իրական և երևակայական իրավիճակներում, ինչպես նաև այլ մարդկանց կարծիքների և ուրիշների հետ համեմատվելու արդյունքում, սեփական տարբեր կերպարների միջոցով ինքնաճանաչման և ինքնագնահատման արդյունք է»»։
«Ես» կոնցեպցիան բնութագրվում է նաև նույնականությամբ և անհամազորությամբ։ Անձը կարող է այնպիսի կերպար ստեղծել իր համար (և հավատալ նրան), որը չի համապատասխանում իրականությանը և ընդհարման է հանգեցնում, իսկ նույնական «Ես» կոնցեպցիան նպաստում է շրջակա աշխարհի և այլ մարդկանց հետ ավելի հաջող հարմարմանը։
Ինքնաճանաչման ուղիներ և միջոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնաչնաճումը, որպես գործընթաց կարող է ներկայացվել հետևյալ գործողությունների հաջորդականությամբ՝ իր մեջ որևէ անհատական գծի կամ վարքագծային հատկանիշի հայտնաբերմամբ, նրա ամրագրումը գիտակցության մեջ, վերլուծությունը, գնահատականը և ընդունումը։ Նպատակահարմար է հաշվի առնել, որ հուզականության բարձր մակարդակի և ինքնորոշման մերժման դեպքում կարող է առաջանալ «Մանրազնին վերլուծություն», որն առաջացնում է իր ես-ի ոչ օբյելտիվ իմացություն, այլ տարբեր տեսակի բարդույթներ, այդ իսկ պատճառով ինքնաճանաչման մեջ, ինչպես ցանկացած այլ գործում կարևոր է չափի զգացումը։ Համաձայն հոգեբան Յ. Մ. Օռլովի՝ ինքնաճանաչման և ինքնազարգացման գործընթացում ինքնադիտումը հնարավոր չէ, առանց անձի հոգեբանության և զգացմունքների հոգեբանության իմացության. «Հասկանալու համար թե ինչպես են կազմված իմ վիրավորանքը, իմ սնափառությունը, իմ ամոթխածությունը և իմ վախը, ամենից առաջ պետք է իմանլ, թե ինչպես են «կառուցված»» այդ հոգեբանական իրականությունը։ Այդ իսկ պատճառով ինտրոսպեկցիայի (ինքնավերլուծության) ուսուցումը նախատեսում է հոգեբանական մեխանիզմների, օբյեկտների մտորումները։ Նա ով գիտի, թե ինչից է կազմված իր վիրավորանքը, կարող է այն դարձնել ինքնավերլուծության օբյեկտ։ Նա ով դա չգիտի, անհաջողության կմատնվի, քանի որ նա իր երևակայության մեջ կվերարտադրի այն պատկերները, որոնք նորից առաջացնում են նույն վիրավորանքը[3]։
Ինքնաճնաչման ավելի տարածված եղանակներին պատկանում են՝
- Ինքնադիտում։ Իրականացվում է սեփական վարքի, ներաշխարհի դիտարկման միջոցով։
- Ինքնավերլուծություն։ Այն ինչ ի հայտ է գալիս ինքնադիտման միջոցով, ենթարկվում է վերլուծության, որի ընթացում անհատական որևէ գիծ կամ վարքային բնութագիր վերածվում է մասերի, սահմանվում է պատճառահետևանքային կապերը, անձը խորհում է իր մասին, տրված ստույգ հատկանիշի մասին։ Օրինակ, իր մեջ հայտնաբերելով ամոթխածության նշաններ, կարելի է փորձել պատասխանել հետևյալ հարցերին՝ արդյո՞ք միշտ է այն առաջանում։ Արդյո՞ք ամաչկոտ եմ մտերիմ մարդկանց հետ շփվելիս։ Իսկ անծանոթ մարդկանց հետ շփվելի՞ս։ Արդյո՞ք բոլորի հետ։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Օրինակ ամաչկոտության պատճառ կարող է լինել թաքնված վիրավորանքը, որը նա ապրել է մանկության տարիներին, որպես ծաղրանքի արդյունք։
- Համեմատվել որոշ «չափանիշների» հետ։ Մարդկանց բնորոշ է սեփական անձը համեմատել այլ մարդկանց, իդեալների կամ ընդունված չափորոշիչների հետ։ Այդպիսի համեմատությունը իրականացվում է սանդղակի միջոցով, որը ունի հակառակ բևեռներ, օրինակ՝ խելացի- անխելք, բարի- չար, արդար- անարդար, ուշադիր -անուշադիր, աշխատասեր - ծույլ։
- Սեփական անձի մոդելավորում։ Իրականացվում է սեփական անձի առանձին հատկությունների և բնութագրերի ցուցադրմամբ, նշանների և խորհրդանշանների միջոցով այլ մարդկանց հետ հարաբերություններում։
- Այս կամ այն հատկության կամ վարքագծային բնութագրի հակադրության գիտակցում։ Այս մեթոդը կիրառվում է ինքնաճանաչման ավելի ուշ փուլերում, երբ որոշակի անձնային բնութագիր արդեն առանձնացված և վերլուծված է։ Դրա էությունն այն է, որ մարդու անհատականությունը, նրա առանձին հատկանիշները միաժամանակ ունենում են դրական և բացասական կողմեր։ Հատկանիշի գտնված դրական կողմերը, որոնք ի սկզբանե ընդունվում են որպես բացասական, նվազեցնում է նրա ընդունման ցավը։ Ինքնաճանաչման կարևոր պահ է ինքնաընդունումը, այն նաև հանդիսանում է ելակետ ինքնազարգացման և ինքնակատարելագործման համար։
Ավելի լայն և հասանելի միջոցով ինքնաճանաչումը համարվում է այլ մարդկանց ճանաչում։ Նրանց բնութագրելով, նրանց պահվացքի դրդապատճառները վերլուծելով, մենք համեմատում ենք մեզ ուրիշների հետ, իսկ դա հնարավորություն է տալիս հասկանալու մեր տարբերությունն ուրիշներից ինչում է։
Ինքնաճանաչման միջոցները ներառում են՝
- Ինքնահաշվետվություն, այդ թվում օրագրի ձևով։
- Ֆիլմերի, ներկայացումների դիտում, գեղարվեստական գրականության ընթերցում։ Ուշադրություն դարձնելով հերոսների հոգեբանական կերպարի, նրանց արարքների, այլ մարդկանց հետ հարաբերությունների վրա, մարդ կամա թե ակամա համեմատում է իրեն այդ հերոսների հետ, իսկ գրողները (հատկապես դասական) համարվում են չգերազանցվող հոգեբաններ։
- Հոգեբանության ուսումնասիրություն, հատկապես այնպիսի բաժինների, ինչպիսիք են՝ անձի հոգեբանությունը, սոցիալական հոգեբանությունը։
- Հոգեբանական թեստերի օգտագործում։ Այդ դեպքում նպատակահարմար է օգտագործել լուրջ, ապացուցված թեստեր, ուշադիր կարդալով հրահանգները և մեկնաբանության մեթոդները։ Եթե հնարավոր է, մեկնաբանությունը իրականցնել մասնագետ-հոգեբանի հետ համատեղ։
Հոգեբանի աշխատանքը ներառում է ինքնաճանաչման ժամանակակից, հատուկ միջոցներ՝
- Անհատական խորհրդատվություն, որի ընթացքում հոգեբանը խնամառուի հետ աշխատանքը կազմակերպում է այնպես, որ նա առավելագույնս բացահայտվի, հասկանա իր խնդիրը, ներքին ռեսուրսներ գտնի դրանց լուծման համար։
- Աշխատանք սոցիալ - հոգեբանական վերապատրաստման խմբում։ Այստեղ հարաբերություները այնպես են կառուցվում, որ խումբը նպաստում է ճանաչման գործընթացի ակտիվացմանը։
Ինքնաճանաչում և ինքնագնահատական
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնաճանաչումը կապված է անհատի ինքնագնահատականի հետ։
- Ինքնահասկացում (իր մասին ճշգրիտ գիտելիքներ որոնել)։
- Սեփական նշանակության բարձրացում (իր մասին բարենպաստ գիտելիքների որոնում)։
- Ինքնաստուգում (իր մասին գիտելիքների և իր նշանակալիության մասին շրջապատի գնահատականների հարաբերակցություն)։
Ինքնագնահատականի մակարդակը կապված է իր անձի հանդեպ ինքնաբավ լինելու կամ չլինելու և իր գործունեության հետ։ Ընդ որում ադեկվատ ինքնագնահատականը համապատասխանում է անձի իրական հնարավորություններին, որոնց փոփոխությունը խեղաթյուրում է առաաջացնում։
Ինքնագնահատականը կարելի է առանձնացնել այսպիսի բանաձևով.
Ինքնագնահատական = հաջողություն / պահանջախնդրություն
Այսինքն ինքնագնահատականը կարելի է բարձրացնել, ինչ-որ բանի հասնելու միջոցով (հաջողություն ավելացնել) կամ նվազեցնել կատարյալին հասնելու պահանջները (պահանջախնդրություն)։ Այդ դեպքում ենթադրվում է, որ անձը չի կարող ամբողջությամբ հրաժարվել պահանջախնդրությունից։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երջանկություն ու ես գիտեմ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Лебедев А. В. Семь мудрецов // Новая философская энциклопедия / Ин-т философии РАН; Нац. обществ.-науч. фонд; Предс. научно-ред. совета В. С. Стёпин, заместители предс.: А. А. Гусейнов, Г. Ю. Семигин, уч. секр. А. П. Огурцов. — 2-е изд., испр. и допол. — М.: Мысль, 2010. — ISBN 978-5-244-01115-9
- ↑ Маралов, 2004, с. 3
- ↑ См.: Орлов Ю. М. Самопознание и самовоспитание характера. — М.: Просвещение, 1987. — 224 с. — Глава Развитие способностей и психических процессов.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Баранов П. А., Воронцов А. В., Шевченко С. В. Обществознание. — М. : АСТ : Астрель, 2008
- Каппони В., Новак Т. Сам себе психолог. — СПб. : Питер, 2001
- Маралов В. Г. Основы самопознания и саморазвития : учеб. пос. для студ. сред. пед. учеб. зав. — 2-е, стер. — М. : Издательский центр «Академия», 2004. — 256 с. — ISBN 5-7695-0877-9.