Ինչո՞ւ նա (ֆիլմ)
Ինչո՞ւ նա անգլ.՝ Why Him? | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | կինոկատակերգություն և սուրբծննդյան ֆիլմ |
Թվական | հունվարի 12, 2017[1], դեկտեմբերի 17, 2016[2] և դեկտեմբերի 22, 2016[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջոն Համբուրգ |
Պրոդյուսեր | Ստյուարտ Քորնֆելդ, Բեն Սթիլեր և Շոն Լևի |
Սցենարի հեղինակ | Ջոն Համբուրգ |
Դերակատարներ | Ջեյմս Ֆրանկո[4], Բրայան Քրենսթոն[4], Զոյի Դոյչ[4], Մեգան Մալալի[4], Գրիֆին Գլյուկ[4], Քիգան-Մայքլ Քի[4], Էնդրյու Ռենելս[4], Քեյսի Ուիլսոն[4], Զաք Փերլման[4], «Զվարճացնող» Սեդրիք[4], Քեյլի Կուոկո[4], Ադամ ԴիՎայն[4], Իլոն Մասկ[4], Ջին Սիմոնս[4], Մերի Փեթ Գլիսոն[4], Սթիվ Բաննոս, Բոբ Սթիվենսոն, Սթիվ Աոկի և Փոլ Սթենլի |
Երաժշտություն | Թեոդոր Շապիրո |
Մոնտաժ | Ուիլյամ Քեր, Լոթիանի 2-րդ մարկիզ |
Պատմվածքի վայր | Կալիֆոռնիա |
Կինոընկերություն | 20th Century Studios |
Տևողություն | 111 րոպե |
Բյուջե | 38 000 000 $[5][6] |
Շահույթ | 118 029 794 $[6] |
Պաշտոնական կայքէջ |
«Ինչո՞ւ Նա» (անգլ.՝ Why Him?), ամերիկյան կոմիկական գեղարվեստական ֆիլմ։ Ռեժիսորն է Ջոն Համբուրգը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ում, իսկ 2017 թվականի հունվարի 12-ին արդեն Ռուսաստանում[7]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեդ Ֆլեմինգը գնում է Սթենֆորդ, որպեսզի հանդիպի իր ավագ դստերը։ Այնտեղ նա հանդիպում է նրա բոյֆրենդին (ընկերոջը)՝ կատարյալ միլիարդատիրոջ Լայերդ Մեյհյուին, որի վարքը Նեդի մոտ դժգոհություն է առաջացնում և որի պատճառով նրանց միջև մրցակցություն է սկսվում ու խորանում նրանով, որ Լայերդը պատրաստվում է իր սիրեցյալին առաջարկություն անել։ Սուրբ ծննդյան օրը Լայերդի արարքը զարմացնում է բոլորին։ Նա ուղղաթիռով վայրէջք է կատարում ճիշտ Ֆլեմինգների փողոցի կենտրոնում՝ ցանկանալով խոսել և Նեդի, և Ստեֆանիի հետ ու նրան տանել իր տուն, Սուրբ ծնունդը միասին նշելու համար։ Սակայն Ստեֆանին հոր և Լայերդի հակամարտությունից վիրավորված մերժում է նրան և չի ցանկանում խոսել ոչ մեկի հետ։ Նիքի և Լայերդի երկար խոսակցությունից հետո Լայերդին հաջողվում է ստանալ Նիքի օրհնությունը։ Ստեֆանին մերժում է Լայերդի ամուսնության առաջարկը, պատճառաբանելով, որ ինքը դեռ պատրաստ չէ ամուսնության, բայց համաձայնվում է հանդիպել նրա հետ։ Ավելի ուշ խնջույքի ընթացքում Նեդն ու Սքոթը Լայերդին նոր շահավետ բիզնես առաջարկ են անում, և որից էլ Լայերդը չի հրաժարվում՝ իրեն արդեն համարելով Նիքի փեսա։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեյմս Ֆրանկո - Լայերդ Մեյհյու, Սթեֆանիի ընկեր
- Բրայան Քրանսթոն - Նեդ Ֆլեմինգ, Սթեֆանիի հայրն ու Բարբի ամուսինը
- Ջոյ Դյուչ - Սթեֆանի Ֆլեմինգ, Լայերդի ընկերուհին, Նեդի և Բարբի դուստրը և Սքոթիի ավագ քույրը
- Մեգան Մուլալի - Բարբ Ֆլեմինգ, Նեդի կինն ու Սթեֆանիի մայրը
- Գրիֆին Գլաք - Սքոթ Ֆլեմինգ, Սթեֆանիի 15-ամյա եղբայրը, Նեդի և Բարբի որդին
- Քիգան-Մայքլ Քի - Գուստավ, Լայերդի լավագույն ընկորը
- Զաք Փիրլման - Քեյվին Դինգլ
- Սեդրիք - Նեդի ընկերը
- Քելի Քուքո - Ջասթինի ձայնը
- Քէյզի Ուիլսոն - Միսսի Փեդըրման
Ֆիլմարտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի թրեյլերը համացանցում հայտնվել է 2016 թվականի հունիսի 30-ին։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սա Ջոն Համբուրգի առաջին լիամետրաժ ֆիլմն է, «Սիրում եմ քեզ հիմարիկ» ֆիլմից 7 տարի անց։
- Այս ֆիլմը երաժիշտ Սթիվ Աոկիի առաջին աշխատանքն է եղել լիամետրաժ ֆիլմում[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ (unspecified title) — LA.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://www.latimes.com/business/hollywood/la-fi-ct-movie-projector-20161220-story.html
- ↑ 6,0 6,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=whyhim.htm
- ↑ Война за дочь
- ↑ Почему он?, 2016
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների ռոմանտիկ կինոկատակերգություններ
- 2016 ֆիլմեր
- 20th Century Fox ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Սուրբծննդյան ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Կալիֆոռնիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Միչիգանում
- Ֆիլմեր հայր-դուստր հարաբերությունների մասին
- Ֆիլմեր ամուսնության մասին