Ադամ Դիվայն
Ադամ Դիվայն | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | նոյեմբերի 7, 1983[1] (38 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ուոթերլու, Այովա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | կատակերգու, կինոպրոդյուսեր, սցենարիստ, դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող, երգիչ և showrunner |
IMDb։ | ID 2796745 |
Ադամ Պատրիկ Դիվայն (անգլ.՝ Adam Patrick DeVine, նոյեմբերի 7, 1983[1], Ուոթերլու, Այովա, ԱՄՆ[2][3]), ամերիկացի դերասան, կատակերգու, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր և դուբլյաժի դերասան։ Առավել հայտնի է «Աշխատասերները» հեռուստասերիալում[4][5], ինչպես նաև «Կատարյալ ձայն» և «Կատարյոլ ձայն 2» ֆիլմերում Բամպեր Ալենի դերով[5]։ Խաղացել է նաև այնպիսի կատակերգություններում, ինչպիսիք են «Հարևանները», «Ստաժյորը» և «Հարսանեկան տենդ» կատակերգությունները[6]։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիվայնը ծնվել է Այովա նահանգի Ուոտերլու քաղաքում[7]՝ Դենիսայի և Փենի Դիվայնի ընտանիքում[4]։ 2002 թվականին ավարտել է Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքի Միլարդ Սաութի միջնակարգ դպրոցը[4]։ 1995 թվականի հունիսին, երբ Ադամը 11 տարեկան էր, նրան հարվածել է ավտոմեքենան։ Դիվայնը ստացել էր երկու ոտքերի բազմաթիվ կոտրվածքներ։ Երեք տարվա ընթացքում նրան արել են մի քանի վիրահատություն և պահանջվել է 2 տարի կրկին քայլել սովորելու համար[8].
Իր հարցազրույցներից մեկում նա ասել է․
Շատ դժվար էր, որովհետև ես պետք է նորից սովորեի քայլել, ոտքի կանգնել, նստել։ Ոտքերս ամբողջովին հաշմանդամ էին դարձել։ Ես կարծում եմ, որ այս փորձը օգնեց ինձ հասկանալ, որ ամեն ինչ հնարավոր է[9]։
Բնօրինակ տեքստ (անգլ.)It was really tough because I had to relearn how to walk, stand up, sit up and everything. The legs were totally mangled. I think that experience helped me realise that anything is possible.
Սովորել է Օրինջ-Քոստ քոլեջում «Աշխատասերները» հեռուստասերիալի գործընկերոջ Բլեկ Անդերսոնի հետ[10]։
Ավելի ուշ տեղափոխվել է Լոս-Անջելես իրեն որպես կատակերգու և դերասան փորձելու համար[11][12]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա 2002 թվականի Միլլարդ Յուգ ավագ դպրոցի սան է[13]։ 2006 թվականին Դիվայնը և նրա ընկերները՝ Բլեյք Անդերսոնը, Անդերս Հոլմը և Կայլ Նյուաչեկը ստեղծել են «Mail Order Comedy» սթենդ ափ խումբը։ Այն շատ հայտնի էր Myspace և YouTube կայքերում։
2011 թվականի ապրիլի 6-ին տեղի է ունեցել «Աշխատասերները» հեռուստասերիալի պրեմիերան, որում նկարահանվել էր դերասանը և նրա սթենդ ափ խմբի ընկերները։ Ինչպես նաև հանդես են եկել այդ սիթքոմը ստեղծողների և պրոդյուսերների դերով։ Հեռուստասերիալը ստացել է դրական կարծիք քննադատների կողմից[14]։
Դիվայնը խաղացել է ոչ մեծ դեր 2007 թվականի «Մայրիկի տղան» և 2009 թվականի «Սարսափազդու Մաքսիմուսի լեգենդը» ֆիլմերում։ Ինչպես նաև խաղացել է էպիզոդային դեր «Ո՞վ է Սամանտան» հեռուստասերիալում և նկարահանվել է «Լուսացույցը» սերիալում։ 2013 թվականին դերասանը հայտնվել է «Համայնք» հեռուստասերիալում, որտեղ խաղացել է Ջեֆ Ուինգերի խորթ եղբոր՝ Ուիլյամ Ուինգերի դերը։ Նույն թվականին հայտնվել է «Դանդաղ զարգացում» հեռուստասերիալի էպիզոդում։ «Ամերիկյան ընտանիք» հեռուստասերիալի 5–րդ, 6–րդ և 7–րդ եթերաշրջաններում Դիվայնը խաղացել է Էնդիի դերը[15]։
2012 թվականին նա Բամպեր Ալենի դերով հայտնվել է «Կատարյալ ձայն» ֆիլմում։ Քննադատների կարծիքով, այդ աշխատանքը դարձել է դերասանի կարիերայի բեկումը՝ լիովին ցուցաբերելով նրա ներուժը[16]։ Այդ դերի համար Դիվայնը «Choice Movie: Չարագործ» անվանակարգում արժանացել է «Teen Choice Awards» մրցանակի[17]։ Նա հայտնվել է նաև ֆիլմի 2-րդ հատվածում և դրա համար ստացել էր MTV կինոմրցանակը լավագույն համբույրի համար (Ռեբել Ուիլսոնի հետ միասին)[18][19][20]։ 2016 թվականին Դիվայնին Զաք Էֆրոնի հետ միասին «Հարսանեկան տենդ» ֆիլմում տրվել են գլխավոր դերերից մեկը[21]։ Ըստ «Variety» ամսագրի՝ այդ դերին հասնելու համար դերասանին օգնել են «սուր միտքը և ազատագրումը»[22]։
2016 թվականի հունիսին հայտարարվել էր, որ Դիվայնը, Անդերսոնը, Հոլմը և Նյուաչեկը Սեթ Ռոգենի հետ միասին աշխատում են նոր ֆիլմի վրա[23]։ Նույն 2016 թվականին նա նկարահանվել է Blink-182 խմբի «She’s Out of Her Mind» երգի տեսահոլովակում[24][25][26]։ Նույն թվականին ընտրվել էր Նոա Էշբի դերով «Երբ մենք ծանոթացանք» ֆիլմում, Ալեքսանդրա Դադարիոյի, Շեյլլի Հեննիգի և Ռոբբի Ամելլի հետ միասին[27]։ 2016 թվականի նոյեմբերի 2-ին հայտնի է դարձել, որ Ադամը նկարահանվում է «Magic Camp» ընտանեկան ֆիլմում՝ Էնդի Տուկերմանի՝ կախարդ-անհաջողակի դերով, որը վերադառնում է իր մանկության ճամբար, որպեսզի դասեր տա պատանի կախարդներին[28]։ Ֆիլմի պրիեմերան նշանակված է եղել 2018 թվականի ապրիլի 6-ին[29]։
2017 թվականին Դիվայնը MTV Movie & TV Awards տոնակատարության հաղորդավարն էր[30][31][32]։ Նույն թվականին միացել է «Մի թե ռոմանտիկ չէ՞» ֆիլմի դերասանակն կազմին[33]։ Դա չորրորդ ֆիլմն էր, որի մեջ Ադամը խաղում էր Ռոբերտ Ուիլսոնի հետ և որտեղ նրանք խաղում էին սիրահարված զույգի դեր[34]։
2019 թվականի օգոստոսի 18-ին Դիվայնը միացել է «Արդար Ջեմսթոուններ» ֆիլմի դերասանական կազմին, որտեղ նա խաղացել է Կելվին Ջեմսթոունի դերը[35]։ Ստեղծողը դարձել է Գենի Մակբրայդը և նվիրված է նվիրված է հեռուստահաղորդավարների աշխարհահռչակ, բայց անբարեհաճ ընտանիքին։ 2019 թվականի սեպտեմբերին HBO ալիքը երկարեցրել է հեռուստասերիալը մինչև 2-րդ եթերաշրջան[36]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադամը համարվում է «Children’s Miracle Network Hospitals» հասարակական կազմակերպության կողմնակից, որը հավաքում է նյութեր մանկական հիվանդանոցի համար ԱՄՆ-ի ամբողջ տարածքով։ Քանի, որ նա մանկության տարիներին բուժվել է մանկական հիվանդանոցում, նա այցելել է բարեգործական միջոցառումներին և այցելել է երեխաներին, որտեղ պատմում է կենդանի մնալու իր պատմությունը[37]։
2015 թվականի սկզբից հանդիպում էր «Վերջին աղջիկները» ֆիլմի գործընկերուհու՝ Քլոյա Բրիջեսի հետ[38][39]։ 2019 թվականի հոկտեմբերի 24-ին զույգը հայտարարել է նշանադրության մասին[40][41]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2006 | հֆ | Փոստարկղային պատվեր | Mail Order Comedy | տարբեր դերեր |
2006 | կֆ | Ալտերնատիվ Տիեզերքի հեքիաթներ | Tales from an Alternate Universe | |
2006 | կֆ | Փոստարկղային պատվեր։ Լավագույն ընկերներ | Mail Order Comedy: Best Friends | |
2007 | ֆ | Մայրիկի տղան | Mama's Boy | Ալխորն |
2008 | ս | Ֆրենկ TV | Frank TV | Ուոլթեր / Ջեք Գերբեր |
2008 | ս | 5-րդ տարի | 5th Year | Խաղում է հենց իրեն |
2009 | ֆ | Հայրիկի տղան | Ratko: The Dictator's Son | Քրիս |
2009 | ս | Ո՞վ է Սամանտան | Samantha Who? | Թայլեր |
2009 | կֆ | Կրոնական հայրը | Religious Dad | Կրոնական հայրը |
2009 | կֆ | Ուղիղ Մորդորից | Straight Outta Mordor | Բուլդոզեր |
2009 | կֆ | Կախարդները չեն մահանում | Wizards Never Die | Բուլդոզեր |
2009 | կֆ | Բաղադրիչների խառնուրդը | Potion Mixin' | Բուլդոզեր |
2011 | ս | Լուսացույցը | Traffic Light | Տոբի |
2011-2017 | ս | Աշխատասերները | Workaholics | Ադամ Դիմամպ |
2012 | ֆ | Կատարյալ ձայն | Pitch Perfect | Բամպեր Ալեն |
2013 | ս | Համայնք | Community | Բիլի |
2013 | ս | Դանդաղ զարգացում | Arrested Development | Ստարսկի |
2013 | ս | Պիֆ-Պաֆ կատակերգություն | Comedy Bang! Bang! | Նիկ |
2013-2016 | ս | Ամերիկյան ընտանիք | Modern Family | Էնդի Բեյլի |
2013-2017 | մս | Քեռի Պապիկ | Uncle Grandpa | Պիցա Սթիվ / Հենրի / Տարբեր ձայներ |
2014 | ֆ | Հարևանները | Neighbors | Երեկույթի տղան |
2014 | մս | Սանջեի և Կրեիգ | Sanjay and Craig | Ռասկ Բուշե (ձայն) |
2014 | մս | Ամերիկացի հայրիկ | American Dad! | Քրիստոֆ (ձայն) |
2015 | ֆ | Վերջին աղջիկները | The Final Girls | Քուրթ |
2015 | ֆ | Կատարյալ ձայն 2 | Pitch Perfect 2 | Բամպեր Ալեն |
2015 | ֆ | Ստաժյորը | The Intern | Ջեյսոն |
2015 | մս | Սթիվենի տիեզերքը | Steven Universe | Պիցա Սթիվ (ձայն) |
2015 | ս | Սրբերը Վեգասից | Sin City Saints | Մեթի |
2015 | ս | Արբած պատմություն | Drunk History | Պավել Բալյաև |
2016 | մֆ | Սառցե դարաշրջան | Ice Age: Collision Course | Ջուլիան (ձայն) |
2016 | ֆ | Հարսանեկան տենդ | Mike and Dave Need Wedding Dates | Մայք Սթենգլ |
2016 | ֆ | Ինչո՞ւ նա | Why Him? | Թայսոն |
2017 | մֆ | Լեգո ֆիլմ․ Բեթմեն | The Lego Batman Movie | Բարի Ալեն / Ֆլեշ |
2017 | ֆ | Երբ մենք ծանոթացանք | When We First Met | Նոա Էշբի |
2019 | ֆ | Բայց ախր ռոմանտիկ չէ՞ | Isn't It Romantic | Ջոշ |
2019 | ֆ | Ջեքսի | Jexi | Ֆիլ |
2019 | ս | Արդար Ջեմսթոունները | The Righteous Gemstones | Կելվին Ջեմսթոուն |
ֆ | Կախարդական ճամբար | Magic Camp | Էնդի |
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակներ և անվանակարգեր | |||||
---|---|---|---|---|---|
Մրցանակ | Տարի | Կատեգորիա | Հավակնորդ | Արդյունք | Ծանոթագրություններ |
Teen Choice Awards | 2013 | Choice Movie․ Ճեղքում | Կատարյալ ձայն | Առաջադրված | [42] |
Teen Choice Awards | 2013 | Choice Movie․ Չարագործ | Հաղթանակ | [43] | |
Teen Choice Awards | 2014 | Choice TV․ Male Scene Stealer | Ամերիկյան ընտանիք | Առաջադրված | [44] |
Young Hollywood Awards | 2014 | Լավագույն անակնկալ | Աշխատասերները (Բլեյք Անդերսոնի և Անդերսոն Հոլմի հետ միասին) | Առաջադրված | [45] |
Teen Choice Awards | 2015 | Choice Movie․ Scene Stealer | Կատարյալ ձայն 2 | Առաջադրված | [46] |
Teen Choice Awards | 2015 | Choice Movie․ Համբույր | Կատարյան ձայն 2 (Ռեբել Ուիլսոնի հետ միասին) | Առաջադրված | [47] |
MTV Movie & TV Awards | 2016 | Լավագույն համբույր | Կատարյան ձայն 2 (Ռեբել Ուիլսոնի հետ միասին) | Հաղթանակ | [18] |
CinemaCon | 2016 | Տարվա կատակերգական աստղ | Ադամ Դիվայն (Զաք Էֆրոնի և Աննա Քենդրիկի հետ միասին) | Հաղթանակ | |
People’s Choice Awards | 2017 | Հեռուստատեսության սիրելի կաբելային դերասան | Առաջադրված | [48] | |
MTV Movie & TV Awards | 2017 | Best Comedic Performance | Աշխատասերները | Առաջադրված | [49] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Fischbach Bob (2013-08-09)։ «Adam DeVine, Omaha native, scores recurring role in 'Modern Family'»։ Omaha.com (անգլերեն)։ Վերցված է 2017-05-08
- ↑ Adam DeVine (2013-11-07)։ «Watch HoUse PaRty tonight as a bday present to me! Ill give u the gift of @RonFunches @BrentMorin and @DrennonDavis.»։ Twitter (ռուսերեն)։ Վերցված է 2017-05-08
- ↑ 4,0 4,1 4,2 Bob Fischbach (2013-08-09)։ «Adam DeVine, Omaha native, scores recurring role in 'Modern Family'»։ omaha.com։ Վերցված է 2016-07-10
- ↑ 5,0 5,1 Thorp Charles (2014-03-04)։ «Q&A: The 'Workaholic' Life of Adam Devine»։ Rolling Stone։ Վերցված է 2017-05-08
- ↑ EMILY ZEMLER (2015-05-15)։ «Adam Devine on Singing in Public, Gangster-Rapping Wizards, and Romantic Gestures»։ Esquire (անգլերեն)։ Վերցված է 2017-05-08
- ↑ AMIE STEFFEN (2012-01-23)։ «Waterloo native becomes a 'Workaholic'»։ wcfcourier.com։ Վերցված է 2016-07-10
- ↑ «Adam DeVine Biography»։ TV Guide։ 2014-02-02։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-02-ին։ Վերցված է 2016-07-10
- ↑ Melissa Fry (2016-04-30)։ «Adam Devine visits UNL to promote new movie»։ ketv.com։ Վերցված է 2017-04-18
- ↑ HuffPost Live (2013-02-27)։ «'Workaholics' Cast Tells Origins Of 'Get Weird' | HPL»։ Վերցված է 2016-07-26
- ↑ «National Lampoon Lemmings Comedy Troupe!»։ Web Archive։ 2011-12-20։ Արխիվացված է օրիգինալից 2011-12-20-ին։ Վերցված է 2016-07-10
- ↑ «Mail Order Comedy | Bios»։ www.mailordercomedy.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-23-ին։ Վերցված է 2016-07-10
- ↑ «Adam DeVine, Omaha native, scores recurring role in 'Modern Family' -…»։ archive.is։ 2013-10-16։ Արխիվացված օրիգինալից 2013-10-16-ին։ Վերցված է 2019-12-16
- ↑ JAN 23, 2013 (2013-01-23)։ «Workaholics: A Show to Watch Now»։ Esquire (անգլերեն)։ Վերցված է 2017-07-28
- ↑ Amanda Holpuch (2013-07-09)։ «Adam Devine's advice for young people: 'Don't go to college, follow your dreams'»։ The Guardian։ Վերցված է 2016-07-10
- ↑ Friend David (2013-07-17)։ «Adam DeVine Hosts ‘House Party’ Showcase for Comics»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2017-07-28
- ↑ Robert Seidman (2013-09-15)։ «‘Teen Choice 2013′ Winners Announced»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-15-ին։ Վերցված է 2017-07-28
- ↑ 18,0 18,1 JESSICA DERSCHOWITZ (2016-04-10)։ «MTV Movie Awards 2016: Rebel Wilson and Adam DeVine win Best Kiss»։ Entertainment Weekly (անգլերեն)։ Վերցված է 2017-08-01
- ↑ Rebecca Jennings (2016-04-10)։ «The Full List of Winners at the MTV Movie Awards»։ Racked։ Վերցված է 2017-08-01
- ↑ CORINNE HELLER (2016-04-11)։ «Rebel Wilson & Adam DeVine Make Out at MTV Movie Awards 2016»։ E! (անգլերեն)։ Վերցված է 2017-08-01
- ↑ Borys Kit (2/24/2015)։ «Adam DeVine to Star Opposite Zac Efron in Fox's 'Mike and Dave Need Wedding Dates'»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2016-07-10
- ↑ Kroll Justin (2015-02-24)։ «Adam Devine to Co-star with Zac Efron in Fox’s ‘Mike and Dave Need Wedding Dates’»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2017-07-28
- ↑ Borys Kit (2016-09-06)։ «'Workaholics' Creators, Seth Rogen Team for Action Comedy 'Game Over, Man!' (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-02-19
- ↑ «Blink-182’s ‘She’s Out Of Her Mind’ Video: Adam DeVine & Naked Women»։ The Inquisitr (անգլերեն)։ 2016-10-24։ Վերցված է 2017-08-01
- ↑ Brittany Spanos (2016-10-20)։ «Blink-182 Recreate Naked 'Age' Video in 'She's Out of Her Mind' Clip»։ Rolling Stone։ Վերցված է 2017-08-01
- ↑ ARIANA BACLE (2016-10-20)։ «Blink-182 Recreate 'What's My Age Again?' Video With Adam Devine»։ Entertainment Weekly (անգլերեն)։ Վերցված է 2017-08-01
- ↑ Pedersen Erik (2016-05-07)։ «Adam Devine & Alexandra Daddario Will Reminisce About ‘When We First Met’»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 2017-08-02
- ↑ Kroll Justin (2016-11-02)։ «Adam DeVine and Jeffrey Tambor to Star in Disney’s ‘Magic Camp’»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2017-08-02
- ↑ SILAS LESNICK (2017-04-25)։ «Disney Movie Release Schedule Gets a Major Update»։ ComingSoon.net (անգլերեն)։ Վերցված է 2017-08-02
- ↑ MADELINE ROTH (2017-05-04)։ «Adam Devine Will Host The 2017 MTV Movie & TV Awards»։ MTV (անգլերեն)։ Վերցված է 2017-08-01
- ↑ Petski Denise (2017-04-05)։ «Adam Devine To Host MTV Movie & TV Awards»։ Deadline.com (անգլերեն)։ Վերցված է 2017-08-01
- ↑ Kimberly Nordyke (2017-04-06)։ «'Pitch Perfect' Star Adam DeVine to Host 2017 MTV Movie and TV Awards»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-08-01
- ↑ Borys Kit (2017-10-05)։ «Adam Devine, Liam Hemsworth Join Rebel Wilson in 'Isn't It Romantic' (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-08-02
- ↑ Borys Kit (2017-10-05)։ «Adam Devine, Liam Hemsworth Join Rebel Wilson in 'Isn't It Romantic' (Exclusive)» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 2019-07-10
- ↑ Derek Lawrence (2019-08-14)։ «Adam DeVine hates his 'Righteous Gemstones' character — but loves playing him» (անգլերեն)։ Entertainment Weekly։ Վերցված է 2019-10-07
- ↑ Denise Petski (2019-09-09)։ «‘The Righteous Gemstones’ Renewed For Season 2 By HBO» (անգլերեն)։ Deadline։ Վերցված է 2019-10-07
- ↑ «Adam Devine в Instagram: «As a lot of you may know (because I won’t SHUT UP about it) I was hit by a cement truck as a kid. I couldn’t walk for two years and had to…»» (ռուսերեն)։ Instagram։ Վերցված է 2019-07-10
- ↑ Ishler Julianne (2015-02-18)։ «Adam DeVine & Chloe Bridges Dating: ‘Workaholics’ & ‘PLL’ Stars In New Romance»։ Hollywood Life (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-29-ին։ Վերցված է 2018-01-29
- ↑ Jacob Polychronis (2017-10-17)։ «'I'm too dumb to pick up on any clues': Adam DeVine reveals girlfriend Chloe Bridges had 'grandiose' ideas of a proposal while holidaying in Europe»։ Daily Mail։ Վերցված է 2018-01-29
- ↑ Jennifer Drysdale (2019-10-24)։ «Adam Devine Engaged to Longtime Girlfriend Chloe Bridges» (անգլերեն)։ Entertainment Tonight։ Վերցված է 2019-10-26
- ↑ Vannessa Jackson (2019-10-24)։ «Adam Devine Is Engaged to Chloe Bridges» (անգլերեն)։ E! Online։ Վերցված է 2019-10-26
- ↑ «Teen Choice Awards 2013: Second Wave Of Nominations Announced»։ The Huffington Post (անգլերեն)։ 2013-07-01։ Վերցված է 2017-10-01
- ↑ Jessica Derschowitz (2013-08-12)։ «Teen Choice Awards 2013: List of winners»։ CBS NEWS (անգլերեն)։ Վերցված է 2017-10-01
- ↑ Walsh Hadley (2014-07-18)։ «Second Wave Of Teen Choice Awards 2014 Nominees Revealed»։ The Huffington Post (անգլերեն)։ Վերցված է 2017-10-01
- ↑ Staff Variety (2014-06-26)։ «2014 Young Hollywood Awards Nominees Include ‘Pretty Little Liars,’ ‘Fault in Our Stars’»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2017-10-01
- ↑ Amanda Michelle Steiner (2015-08-16)։ «Teen Choice Awards 2015: See the full list of winners»։ Entertainment Weekly (անգլերեն)։ Վերցված է 2017-10-01
- ↑ Staff Variety (2015-08-17)։ «Teen Choice Awards 2015 Winners: Full List»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2017-10-01
- ↑ Raphael Chestang (2017-01-18)։ «People's Choice Awards 2017: The Complete Winners List»։ Entertainment Tonight (անգլերեն)։ Վերցված է 2017-10-01
- ↑ Knapp JD (2017-05-08)։ «2017 MTV Movie and TV Awards: Complete Winners List»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2017-10-01
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ադամ Դիվայն Ինստագրամ կայքում
|
- Նոյեմբերի 7 ծնունդներ
- 1983 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի երգիչներ