Էնդրյու Ռենելս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էնդրյու Ռենելս
Andrew Rannells 2015.jpg
Ծննդյան թիվ՝օգոստոսի 23, 1978(1978-08-23)[1][2][3] (43 տարեկան)
Ծննդավայր՝Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող և երգիչ
IMDb։ID 0710330

Էնդրյու Սքոթ Ռենելս (անգլ.՝ Andrew Scott Rannells, օգոստոսի 23, 1978(1978-08-23)[1][2][3], Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և երգիչ, առավել հայտնի է Բրոդվեյի թատրոնում կատարած դերերով: «Թոնի» մրցանակաբաշխության կրկնակի անվանակիր և «Գրեմմի» մրցանակի դափնեկիր է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նեբրասկայի Օմահա քաղաքում: Ունի իռլանդական և լեհական ծագում, իսկ ծնողները՝ Ռոնալդ և Շարլոտա Ռենելսները ունեն բազմազավակ ընտանիք: Էնդրյուն երկրորդն է հինգ երեխաներից, ունի երեք քույր և ավագ եղբայր[4][5]:

Հաճախել է տեղի Լեդի Լորդ դպրոց և նախապատրաստական Քրեյթոնի դպրոց: Նաև սովորել է Օմահայի տղաների համար կաթոլիկ դպրոցում[5][6]: Նրա ընտանիքը ապրել է Օմահայի Հենսքոմ Փարք շրջանում:

Երեխա ժամանակ սովորել է Էմմի Գիֆորդի անվան մանկական թատրոնում և ելույթ է ունեցել տարբեր թատրոններում և խմբերում[7][8]: 11 տարեկան հասակում կատարել է առաջին դերը: Քրեյթոնի այլ շրջանավարտների հետ ստեղծել է համայնքային թատրոն[9]: Նաև հնչյունավորել է գովազդային հոլովակներ, օրինակ՝ 1996 թվականին Էմի Ադամսի հետ գովազդել է Grease քսուկը[5]:

Միջին դպրոցն ավարտելուց հետո՝ 1997 թվականին տեղափոխվել է Նյու Յորք և երկու տարի Մերիմանության քոլեջում ուսումնասիրել է դերասանական արվեստ, հետո հաճախել է լսումների և ստացել է առաջին դերեր[10]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2001-ից 2004 թվականներին համագործակցել է 4Kids Entertainment-ի հետ և հնչյունավորել է տարբեր կերպարների: Դրանով իսկ իր համար ստեղծել է հնչյունավորման դերասանի կարիերա: Նաև ղեկավարել է որոշակի քանակով տեսախաղեր, օրինակ՝ «Kirby» և «Sonic the Hedgehog»: Որպես հնչյունավորման դերասան, հայտնվել է 4Kids և DiC հեռուստատեսային նախագծերում, նաև տեսախաղերում, օրինակ՝ Yu-Gi-Oh!:

Մինչ Բրոդվեյի թատրոն ընունվելը հայտնվել է տարածաշրջանային մի քանի ներկայցումներում, ինչպիսիք են «Միսս Սայգոնը», «Շատ ժամանակակից Միլլին» և «Հեդվիգը և չարաբաստիկ դյույմը»[11]:

Տեխաս նահանգի Օստին քաղաքում Զաքարի Սքոթի թատրոնում կատարել է Հեդվիգի դերը, իսկ 2002 թվականին անվանակարգվել և ստացել է Իդեն Փեյնի մրցանակ «մյուզիքլում լավագույն դերասան» անվանակարգում: Օստինում մինչ օրս էլ մարդիկ հպարտանում են նմանատիպ հաջողությամբ:

2006 թվականին ստացել է Լինք Լարքինի դերը, բրոդվեյյան «Մազերի լաք» մյուզիքլում[12]: Դա եղել է նրա առաջին բրոդվեյյան դերը, որը նա համարել է իր համար մեծ հաջողություն:

Կատարել է Բոբ Գաուդիոյի դերը առաջին ազգային «Ջերսիից տղաները» շրջագայության ժամանակ: Շրջագայության ժամանակ նրա վերջին ելույթը կայացել է 2008 թվականի դեկտեմբերի 6-ին Տորոնտոյում, 2009 թվականի հունվարին կրկնել է Գաուդիոյի դերը բրոդվեյյան մյուզիքլի ներկայացումներում[13]:

Կատարել է եկեղեցական ավագ Փրայսի դերը «Մորմոնի գիրքը» մյուզիքլում, որի հեղինակներն են «Հարավային այգի» մյուզիքլի ստեղծողներ Թրեյ Փարքերը և Մեթ Սթոունը և Avenue Q-ի կոմպոզիտոր Ռոբերտ Լոպեսը: Իր ելույթի համար անվանակարգվել է «Թոնի» մրցանակի որպես մյուզիքլի լավագույն առաջատար դերասան[14]: Նաև ստացել է «Գրեմմի» մրցանակ երաժշտական թատրոնի լավագույն ալբոմի համար: Նրա վերջին ելույթը տեղի է ունեցել 2012 թվականի հունիսի 10-ին[15]:

Կատարել է ստրիպտիզ պարողի դեր «Ամուրի կանայք» ֆիլմում[16] և կատարել է Բրայան Քոլինզի գլխավոր դերը «Նոր նորմա» հեռուստասերիալում[17][18]:

Նա նաև կատարել է Էլայջայի կրկնվող դերը «Աղջիկները» հեռուստասերիալում[19]:

Ժամանակավորապես փոխարինել է Ջոնաթան Գրոֆին թագավոր Գեորգ III-ի դերում, որը նա կատարել է Բրոդվեյում 2015 թվականի հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 29-ը ընկած հատվածում, իսկ այդ ժամանակ Գրոֆը կատարել է ֆիլմի նախօրոք պատրաստված նկարահանումները[20]:

Կատարել է Ուիզեր Բրաունի դերը «Ֆալցետներ» ներկայացման ժամանակ: Մյուզիքլը անցկացվել է 2016 թվականի հոկտեմբերի 27-ից հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում[21][22]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռենելսը բացահայտ գեյ է[23]: 18 տարեկան հասակում քամինգ աութ է կատարել իր ընտանիքի առաջ, բայց այդ ժամանակ նրանք արդեն ինքնին հասկացել էինք[24]: 2011-ից 2016 թվականներին հանդիպել է դերասան Մայք Դոյլի հետ[25][26]:

2019 թվականից հարաբերությունների մեջ է Թաք Ուոթքինսի հետ: Նրանք ծանոթացել է դրանից մեկ տարի առաջ, երբ կատարել են զույգի դեր «Նվագախմբի մասնակիցները» ներկայացման ժամանակ:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2010 Սեքսը մեծ քաղաքում 2 Sex and the City 2 հարսանիքի երգիչ
2012 Ամուրի կանայք Bachelorette Մեննի
2015 Ստաժյորը The Intern Քեմերոն
2016 Ինչո՞ւ նա Why Him? Բլեյն Փեդերման
2018 Պարզ խնդրանք A Simple Favor Դարեն
2020 Տղաները խմբում The Boys in the Band Լարի
Ավարտական երեկոն The Prom Թրենթ Օլիվեր
Կրկնորդուհին The Stand In Նիկո

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշում
2012-17 Աղջիկները Girls Էլայջա Քրանց Կրկնվող դեր (1-3 եթերաշրջաններ)

Գլխավոր դեր (4-6 եթերաշրջաններ)

2012-13 Նոր նորմա The New Normal Բրայան Քոլինս Գլխավոր դեր
2013 Բիգ Բենք Քոմեդի Comedy Bang! Bang! Քուին Աբերնատի Էպիզոդ՝ «Clark Gregg Wears a Navy Blazer & White Collared Shirt»
2013-14 Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին How I Met Your Mother Դարեն 2 էպիզոդ
2015 Glee Glee ինքն իրեն (կամեո) Էպիզոդ՝ «Dreams Come True»
2015 Նիքերբոքեր հիվանդանոց The Knick Ֆրեյզեր Վինգո 4 էպիզոդ
2016 Նեխած ժամանակներ Another Period Բերթամ հարիսոն Ֆասելֆորթ VII 3 էպիզոդ
Արբած պատմություն Drunk History Ջոն Ռյոբլինգ Էպիզոդ՝ «Dreams Come True»
2017 Ուիլ և Գրեյս Will & Grace Ռեջի Էպիզոդ՝ «Grandpa Jack»
2018 Ռու Փոլի թագավորական մրցարշավերը RuPaul’s Drag Race ինքն իրեն (հրավիրված դերասան) Էպիզոդ՝ «The Unauthorized Rusical»[27]
2018 Ռոմանովներ The Romanoffs Դեյվիդ Փեթոն Էպիզոդ՝ "Bright and High Circle"
2018 Live from Lincoln Center Live from Lincoln Center ինքն իրեն Էպիզոդ՝ "Andrew Rannells in Concert" (Season 1)[28]
2019-ներկա Սև երկուշաբթի Black Monday Բլեր Փֆաֆ 30 էպիզոդ
2021 Girls5eva Girls5eva Քև 3 էպիզոդ

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշում
2000-01 Պոկեմոնի կյանք Pokémon Live! Ջեյմս Բարիտոն / Թենոր
2005 Մազերի լաք Hairspray Ֆենդեր, լինկ Լարքին Փոխարինող
2006 60-ականների նախագիծ The 60’s Project վարող Տարածաշրջանային ելույթներ
2007 Ջերսի տղաները Jersey Boys Բոբ Գաուդիո ԱՄՆ-ի տարածքում ազգային շրջագայություն[29][30][31]
2010 Լիսիստրատա Ջոնս Lysistrata Jones Միքելանջելո «Միք» Ջեքսոն Ծագող դեր
2011 Մորմոնի գիրքը The Book of Mormon ավագ Քեվին Փրայս Ծագող դեր
2014 Հեդվիգը և չարաբաստիկ դյույմը Hedwig and the Angry Inch Հեդվիգ Փոխարինող
2015 Հեմիլթոն Hamilton Գեորգ 3-րդ Փոխարինող դեր 5 շաբաթ
2016 Ֆալցետներ Falsettos Ուիզեր Բրաուն Վերածնունդ Բրոդվեյում
2018 Նվագախմբի մասնակիցները The Boys in the Band Լարի Բրոդվեյ[32]

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակաբաշխություն Անվանակարգ Աշխատանք Արդյունք
2011 «Թոնի» մրցանակաբաշխություն Մյուզիքլում տղամարդու լավագույն դեր Մորմոնի գիրքը Առաջադրված
«Դրամա Դեսք» մրցանակաբաշխություն Մյուզիքլի լավագույն դերասան Առաջադրված
2012 «Գրեմմի» մրցանակաբաշխություն Թատերական մյուզիքլի հիման վրա լավագույն ալբոմ Հաղթանակ
2013 «OFTA» մրցանակաբաշխություն Կատակերգական հեռուստասերիալում լավագույն հրավիրված դերասան Աղջիկներ Առաջադրված
«Gold Derby» մրցանակաբաշխություն Կատակերգական հեռուստասերիալում լավագույն հրավիրված դերասան Առաջադրված
«Դորիան» մրցանակաբաշխություն Ծագող աստղ Առաջադրված
2014 «Gold Derby» մրցանակաբաշխություն Կատակերգական հեռուստասերիալում լավագույն հրավիրված դերասան Աղջիկներ Առաջադրված
«Հեռուստաքննադատների ընտրություն» մրցանակաբաշխություն Կատակերգական հեռուստասերիալում լավագույն հրավիրված դերասան Առաջադրված
2015 «Broadway.com» կայքի լսարանի ընտրություն Սիրված փոխարինում (տղամարդկանց շրջանում) Հեդվիգը և չարաբաստիկ դյույմը Առաջադրված
2016 Հեմիլթոն Առաջադրված
2017 Մյուզիքլում երկրորդ պլանի լավագույն դերասան Ֆալցետներ Հաղթանակ
«Թոնի» մրցանակաբաշխություն Մյուզիքլում երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր Առաջադրված
2021 «Հեռուստաքննադատների ընտրություն» մրցանակաբաշխություն Կատակերգական հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն դերասան Սև երկուշաբթի Առաջադրված


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. Fischbach Bob (May 1, 2011)։ «He has drive — and now Broadway»։ Omaha World-Herald։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-07-ին։ Վերցված է April 6, 2014 
  5. 5,0 5,1 5,2 Taylor Aisha (February 11, 2014)։ «girl on guy 126: andrew rannells» (audio podcast)։ girl on guy։ Վերցված է April 6, 2014 
  6. Miller Bruce R. (2011)։ «'Nebraska native finds stardom in 'Book of Mormon'»։ Sioux City Journal։ Վերցված է December 23, 2011 
  7. Taylor Aisha (February 11, 2014)։ «girl on guy 126: andrew rannells» (audio podcast)։ girl on guy։ Վերցված է April 6, 2014 
  8. Miller Bruce R. (2011)։ «'Nebraska native finds stardom in 'Book of Mormon'»։ Sioux City Journal։ Վերցված է December 23, 2011 
  9. Rapkin Mickey (June 9, 2011)։ «Q&A: The Book of Mormon's Andrew Rannells»։ GQ։ Վերցված է April 14, 2013 
  10. Yi David (June 9, 2011)։ «'The Book of Mormon' star Andrew Rannells: college dropout turned actor gets suited up for the Tonys»։ NY Daily News։ Վերցված է December 23, 2011 
  11. Broadway.com Staff (December 30, 2008)։ «Andrew Rannells Tapped to Play Bob Gaudio in Jersey Boys»։ Broadway Buzz։ Broadway.com։ Վերցված է May 17, 2014 
  12. Truitt Brian (June 9, 2011)։ «Rannells relishes first Tony nomination»։ USA Today։ Վերցված է 6 April 2014 
  13. BWW News Desk։ «Andrew Rannells Is New Bob Gaudio In 'JERSEY BOYS' Starting 1/13»։ BroadwayWorld.com (անգլերեն)։ Վերցված է 2020-12-16 
  14. Tietjen Alexa (June 11, 2017)։ «Andrew Rannells on Coming Full Circle at the 2017 Tony Awards»։ WWD։ Վերցված է December 27, 2020 
  15. Hetrick Adam (June 6, 2012)։ «'Two By Two': Josh Gad and Andrew Rannells Will Be Succeeded By Jared Gertner and Nic Rouleau in Book of Mormon»։ Playbill։ Վերցված է 14 December 2020 
  16. Gans Andrew (August 10, 2012)։ «Book of Mormon's Andrew Rannells Takes It Off in "Bachelorette" Film; Comedy Available on VOD Aug. 10»։ Playbill։ Վերցված է 14 December 2020 
  17. Goldberg Lesley (February 22, 2012)։ «'The Hangover Star Joins NBC's Ryan Murphy Comedy»։ The Hollywood Reporter։ Վերցված է February 28, 2011 
  18. Miller Bruce (November 24, 2012)։ «Andrew Rannells sends up boss in 'New Normal'»։ Sioux City Journal։ Վերցված է April 6, 2014 
  19. Lynch Matthew (April 28, 2011)։ «Andrew Rannells: Keeping the Faith»։ Women's Wear Daily։ Վերցված է February 28, 2011 
  20. Webber Imogen Lloyd (8 October 2015)։ «Tony Nominee Andrew Rannells Will Step In for Jonathan Groff in Hamilton on Broadway»։ Broadway.com։ Վերցված է 2015-11-29 
  21. Gans Andrew (27 October 2016)։ «Falsettos Revival, Starring Christian Borle, Stephanie J. Block, Andrew Rannells, Opens»։ Playbill 
  22. Hetrick Adam (29 December 2016)։ «13 Shows Close as Broadway Gears Up for a Packed Spring»։ Playbill 
  23. Siegel, Miranda (29 мая 2012)։ «Andrew Rannells on His Girls Character, Slapping Marnie, and His New Ryan Murphy Show»։ Vulture (անգլերեն) 
  24. Martin, Denise (29 января 2013)։ «Andrew Rannells: The Boy Scout With the Dirty Mouth»։ Vulture (անգլերեն) 
  25. «Andrew Rannells & Boyfriend Mike Doyle Celebrate HBO’s ‘Suited’ Premiere!»։ Just Jared։ Վերցված է 2017-07-07 
  26. «Conversations on Broadway: Andrew Rannells»։ SAG-AFTRA Foundation։ 2017-06-02։ Վերցված է 2017-07-07 
  27. Rudolph Christopher (8 March 2018)։ «Shania Twain, "Broad City" Stars And More Join The Judges' Panel On "Drag Race" Season 10»։ www.newnownext.com 
  28. «Andrew Rannells in Concert». Live from Lincoln Center: Stars in Concert. Season 1. 2018. PBS. https://www.pbs.org/live-from-lincoln-center/home/. 
  29. Aradi Cathi (March 3, 2008)։ «JBB EXCLUSIVE: Interview With Andrew Rannells!»։ jerseyboysblog.com։ Վերցված է 2014-05-18 
  30. Hernandez Ernio (November 8, 2007)։ «Jersey Boys Cast Announced for San Francisco Return»։ Playbill։ Վերցված է August 16, 2021 
  31. Gans Andrew (October 20, 2008)։ «Jersey Boys Extends Toronto Run Through February 2009; New Canadian Cast Expected»։ Playbill։ Վերցված է August 16, 2021 
  32. Clement Olivia (December 15, 2017)։ «The Leftovers Charlie Carver Joins Matt Bomer, Andrew Rannells, and More for Broadway's The Boys in the Band»։ Playbill։ Վերցված է August 16, 2021