Ինյացիո Վիսկո
Ինյացիո Վիսկո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 21, 1949[1][2] (73 տարեկան) |
Ծննդավայր | Նեապոլ, Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | իտալերեն |
Կրթություն | Հռոմի Սապիենզա համալսարան, Արվեստի համալսարան, Ուորթոնի դպրոց և Փենսիլվանիայի համալսարան[3] |
Մասնագիտություն | տնտեսագետ, բանկիր, քաղաքական գործիչ և international forum participant |
Աշխատավայր | Հռոմի Սապիենզա համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Իտալիայի բանկի կառավարիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն![]() | |
![]() |
Ինյացիո Վիսկո (իտալերեն՝ Ignazio Visco, նոյեմբերի 21, 1949[1][2], Նեապոլ, Իտալիա), իտալացի տնտեսագետ, Իտալիայի բանկի կառավարիչ (2011)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Նեապոլում 1949 թվականի նոյեմբերի 21-ին, 1971 թվականին ավարտել է Հռոմի Լա Սապիենցա համալսարանը՝ «Տնտեսություն և առևտուր» մասնագիտությամբ, 1972 թվականին սկսել է աշխատել Իտալիայի բանկում և ստաժավորման համար մեկնել Փենսիլվանիայի համալսարան, որտեղ 1974 թվականին ստացել է արվեստի մագիստրոսի աստիճան (Master of Arts), իսկ 1981 թվականին՝ տնտեսագիտության գծով փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1974 թվականին վերադարձել է Իտալիա, աշխատել է Իտալիայի բանկի (Servizio Studi) հետազոտական ծառայությունում, իսկ 1990 թվականին գլխավորել է այն[4]։
Դասավանդել է «Լա Սապիենցա» համալսարանում էկոնոմետրիկա (1983-1985) և քաղաքատնտեսություն (1989)։ European Economic Review-ում եղել է խմբագրի օգնական (1986-1991), Էնրիկո Մատտեի անվան հիմնադրամի գիտական կոմիտեների անդամ (1994-2001), Ռաֆայելե Մատտիոլիի անվան դասընթացների (1996-2004) և ISAE-ի դասընթացների անդամ[5]։
Եղել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության տնտեսական դեպարտամենտի ավագ տնտեսագետ և տնօրեն (1997-2002)։ Իտալիայի բանկի արտասահմանյան գործառնությունների գծով տնօրեն (2004-2006), տնտեսական հետազոտությունների գծով տնօրեն (2006-2007) և գլխավոր տնօրենի տեղակալ (2007-2011), 2011 թվականին նշանակվել է Իտալիայի բանկի կառավարիչ[6]։
2017 թվականին Իտալիայի բանկի բարձրագույն խորհուրդը հաստատել է Վիսկոյի թեկնածությունը լիազորությունների նոր ժամկետի համար, 2017 թվականի հոկտեմբերի 27-ին Նախարարների խորհուրդը բազմօրյա քննարկումներից հետո համաձայնել է այդ հանձնարարականի հետ նիստի ժամանակ՝ նախկին վարչապետ Մատտեո Ռենցիի կողմնակից չորս նախարարների՝ կառավարության քարտուղար Մարիա Էլենա Բոսկիի, առողջապահության նախարար Բեատրիչե Լորենցինի, գյուղատնտեսության նախարար Մաուրիցիո Մարտինի և սպորտի նախարար Լուկա Լոտտիի բացակայությամբ։ Նույն օրը Իտալիայի նախագահ Մատարելլան հրամանագիր է ստորագրել Վիսկոյին նշանակելու մասին[7]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի հինգ աստիճանների ասպետ[8]՝
Ասպետ (1991 թվականի հունիսի 2)
Սպա (1993 թվականի դեկտեմբերի 27)
Կոմանդոր (2002 թվականի հունիսի 2)
Մեծ սպա (2007 թվականի հունիսի 2)
Մեծ խաչի ասպետ (2011 թվականի հոկտեմբերի 25)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 Davos 2014 Participant List
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Celestina Dominelli (2011-10-20)։ «Il gentiluomo napoletano che mette d'accordo tutti: ecco chi è Ignazio Visco il nuovo governatore di Bankitalia» (իտալերեն)։ il Sole 24 Ore։ Վերցված է 2015-01-16
- ↑ «Ignazio Visco. Direzioni economiche» (իտալերեն)։ Biografie Online։ Վերցված է 2015-01-16
- ↑ «Visco, Ignazio»։ Enciclopedie on line (իտալերեն)։ Treccani։ Վերցված է 2015-01-16
- ↑ «Bankitalia, Mattarella firma la nomina di Visco» (իտալերեն)։ la Stampa։ 2017-10-27։ Վերցված է 2017-10-27
- ↑ «Visco Dott. Ignazio»։ Dettaglio decorato (իտալերեն)։ Presidenza della Repubblica։ Վերցված է 2015-01-16
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ignazio Visco»։ Cinquantamila Giorni (իտալերեն)։ Corriere della Sera։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-01-16
|