Բեատրիչե Լորենցին
Բեատրիչե Լորենցին | |
![]() | |
Կուսակցություն՝ | Popular Alternative? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 14, 1971 (51 տարեկան) |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կայք՝ | beatricelorenzin.it |
Բեատրիչե Լորենցին (իտալերեն՝ Beatrice Lorenzin, հոկտեմբերի 14, 1971, Հռոմ, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, Իտալիայի առողջապահության նախարար (2013-2018 թվականներին)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեատրիչե Լորենցինը ծնվել է 1971 թվականին Հռոմում։ Քաղաքական կարիերան սկսել է 1996 թվականին, անդամակցելով «Առաջ» կուսակցության երիտասարդական կազմակերպությանը։ 1999 թվականին դարձել է Լացիոյի տարածաշրջանում կազմակերպության համակարգողը։ 2001 թվականին ընտրվել է Հռոմի կոմունալ խորհրդում, 2004-2006 թվականներին գլխավորել է նախարարների խորհրդի աշխատակազմի կրտսեր պետքարտուղար Պաոլո Բոնայուտիի տեխնիկական քարտուղարությունը, 2006-2008 թվականներին եղել է «Առաջ, Իտալիա՝ Երիտասարդություն հանուն ազատության» (Forza Italia — Giovani per la Libertà) երիտասարդական կազմակերպության ազգային համակարգողը[1]։
Լորենցինը բարձրագույն կրթություն չունի[2]։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականին դարձել է XVI գումարման խորհրդարանի պատգամավոր «Ազատության ժողովուրդ» կուսակցությունից, 2012 թվականի հունիսի 14-ից մինչև 2013 թվականի մարտի 14-ը եղել է պատգամավորների պալատի օրենսդրության հարցերով կոմիտեի (Comitato per la legislazione) քարտուղար[3]։
2013 թվականին «Ազատության ժողովուրդ» կուսակցությունից կրկին ընտրվել է պատգամավորների պալատ[4]։
2013 թվականի ապրիլի 28-ին Լետտի կառավարությունում նշանակվել է առողջապահության նախարար[5]։
2013 թվականի հուլիսի 26-ին կառավարության քննարկմանն է ներկայացրել ծխելու, այդ թվում՝ էլեկտրոնային սիգարետների սահմանափակման մասին օրինագիծը։ Նախագիծը արգելում էր ծխել մեքենաներում՝ հղի կանանց և անչափահասների ներկայությամբ, ինչպես նաև դպրոցների մերձակա բաց տարածքներում[6]։
2014 թվականի փետրվարի 21-ին Ռենցիի կառավարությունում նշանակվել է առողջապահության նախարար[7]։
2016 թվականի դեկտեմբերի 12-ին Մատեո Ռենցիի հրաժարականից հետո նոր ձևավորված Ջենտիլոնիի կառավարությունում կրկին զբաղեցրել է առողջապահության նախարարի պաշտոնը[8]։

2017 թվականի մարտի 18-ին Հռոմում կայացել է «Ժողովրդական այլընտրանք» նոր կուսակցության Ազգային ժողովը, որը գլխավորել է ազգային ժողովրդական կուսակցության նախկին առաջնորդ Անջելինո Ալֆանոն, և Լորենցինը կառավարության մյուս անդամներից մեկի՝ Ջենտիլոնիի հետ այդ կառույցից հետևել է նրան՝ մնալով կառավարությունում նախկին պաշտոններում[9]։
2017 թվականի դեկտեմբերին Լորենցինը գլխավորել է ժողովրդական քաղաքացիական ցուցակը (Civica Popolare), որը միացել է ձախ կենտրոնամետ կոալիցիային, որի հիմքը եղեել է Դեմոկրատական կուսակցությունը։ Միավորմանը մասնակցել են «ժողովրդական այլընտրանքի» առանձին ներկայացուցիչներ (այդ թվում՝ Ֆաբրիցիո Չիկիտտոն), որոնք բաժանվել են «Կենտրոնամետները հանուն Եվրոպայի» Միության կազմից Կազինի և Գալետիի, Քաղաքացիական ընտրությունից (ներառյալ Լորենցո Դելլային և գյուղատնտեսության փոխնախարար Անդրեա Օլիվերոն), ինչպես նաև ամբողջությամբ «Արժեքների Իտալիա» կուսակցությունը[10]։
2018 թվականի մարտի 4-ին հերթական խորհրդարանական ընտրություններում ընտրողների միայն 0,5%-ն է աջակցել քաղաքացիական ցուցակին, և նա ոչ մի տեղ չի ստացել խորհրդարանի երկու պալատներում[11][12], բայց Լորենցինն ինքն էր ընտրվել XVIII գումարման պատգամավորների պալատ՝ Էմիլիա-Ռոմանիայի (Մոդենա) շրջանի 9-րդ միամանդատ շրջանում 36,71% արդյունքով՝ ձախ կենտրոնամետ կոալիցիայի աջակցությամբ[13]։
2018 թվականի հունիսի 1-ին ընտրությունների արդյունքներով կազմավորվել է Կոնտեի առաջին կառավարությունը, որի կազմում Լորենցինը չի ընդգրկվել (18 նախարարներից ցանկում եղել է միայն հինգ կին)[14]։
2019 թվականի սեպտեմբերի 18-ին, Դեմոկրատական կուսակցությունից Մատեո Ռենցիի հեռանալուց մի քանի օր անց, հայտարարել է կուսակցությանն անդամակցելու մասին[15]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հունվարի 7-ին «Oggi» ամսագրին տված հարցազրույցում Լորենցինը հայտարարում է իր հղիության և հունիսին երկվորյակներ լույս աշխարհ բերելու մասին, որոնց պլանավորում էր անվանել Ֆրանչեսկո և Լավինիա։ Նա նաև հայտնել է, որ ծննդաբերությունից հետո ամուսնանալու է Ալեսանդրո Պիկարդիի հետ[16]։ Հունիսի 7-ին հռոմի հիվանդանոցներից մեկում ծնվել են Ֆրանչեսկո և Լավինիան, և հունիսի 15-ին մայրը նրանց հետ դուրս է եկել լրագրողների մոտ[17]։
Հարսանիքը հետաձգվել է, մինչև երեխաները մեծանան։ 2016 թվականի սեպտեմբերի 10-ին պսակադրվել է RAI-ի միջազգային կապերի գծով տնօրեն Ալեսանդրո Պիկարդիի հետ Կապրի կղզու Մարինա Պիկոլայի ծովախորշի մոտ գտնվող Սուրբ Անդրե եկեղեցում[18]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Lorenzin, Beatrice»։ Enciclopedie on line (իտալերեն)։ Treccani։ Վերցված է 2014-08-14
- ↑ Vittorio Feltri (2014-02-23)։ «Quanto veleno se la poltrona va a chi non è laureato» (իտալերեն)։ il Giornale.it։ Վերցված է 2014-03-06
- ↑ «LORENZIN Beatrice - PDL (XVI Legislatura)» (իտալերեն)։ Camera dei Deputati։ Վերցված է 2014-08-14
- ↑ «LORENZIN Beatrice - NCD Scheda del deputato (XVII Legislatura)» (իտալերեն)։ Camera dei Deputati։ Վերցված է 2014-08-14
- ↑ «Governo Letta (dal 28 aprile 2013 al 21 febbraio 2014)» (իտալերեն)։ Governo Italiano։ Վերցված է 2015-11-29
- ↑ «Fumo, ddl Lorenzin: “Stop negli spazi aperti delle scuole”» (իտալերեն)։ il Fatto Quotidiano։ 2013-07-26։ Վերցված է 2016-09-11
- ↑ «Decreto del presidente della Repubblica: Nomina dei ministri» (իտալերեն)։ Governo Italiano։ 2014-02-21։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-11-ին։ Վերցված է 2014-08-14
- ↑ «Gentiloni ha accettato l’incarico, nasce il suo governo . Alfano agli Esteri, Minniti all’Interno, Boschi sottosegretario» (իտալերեն)։ la Stampa։ 2016-12-12։ Վերցված է 2016-12-12
- ↑ «Ncd si scioglie, Alfano battezza "Alternativa Popolare"» (իտալերեն)։ la Repubblica։ 2017-03-18։ Վերցված է 2017-03-19
- ↑ «Centrosinistra, c’è anche il terzo mini-alleato del Pd: Civica Popolare guidata dalla Lorenzin. Simbolo? Una margherita» (իտալերեն)։ Il Fatto Quotidiano։ 2017-12-29։ Վերցված է 2018-03-09
- ↑ «Elezioni politiche 2018 - Camera - I risultati completi» (իտալերեն)։ la Repubblica։ Վերցված է 2018-03-07
- ↑ «Elezioni politiche 2018 - Senato - I risultati completi» (իտալերեն)։ la Repubblica։ Վերցված է 2018-03-07
- ↑ «Modena»։ Elezioni politiche 2018 (իտալերեն)։ il Fatto Quotidiano։ Վերցված է 2019-09-19
- ↑ «Governo Conte. Ecco chi sono i 18 ministri (solo 5 donne)» (իտալերեն)։ Avvenire։ 2018-05-31։ Վերցված է 2019-09-19
- ↑ Giovanna Vitale (2019-09-18)։ «La scelta di Lorenzin: “Entro nel Pd”» (իտալերեն)։ la Repubblica։ Վերցված է 2019-09-19
- ↑ «Beatrice Lorenzin è incinta di due gemelli: “Nasceranno a giugno”» (իտալերեն)։ Oggi։ 2015-01-07։ Վերցված է 2015-01-08
- ↑ «Beatrice Lorenzin presenta i gemelli» (իտալերեն)։ Vanity Fair։ 2015-06-15։ Վերցված է 2015-09-10
- ↑ Anna Maria Boniello (2016-09-10)։ «Beatrice Lorenzin sposa a Capri» (իտալերեն)։ il Messaggero։ Վերցված է 2016-09-11
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «LORENZIN Beatrice»։ XVIII Legislatura (իտալերեն)։ Camera dei deputati։ Վերցված է 2019-09-19
- «Beatrice Lorenzin»։ Portale storico (իտալերեն)։ Camera dei deputati։ Վերցված է 2019-09-19
- Giorgio Dell’Arti (2014-02-27)։ «Beatrice Lorenzin»։ Cinquantamila Giorni (իտալերեն)։ Corriere della Sera։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-14-ին։ Վերցված է 2014-08-14
|