Ինձ մի՛ խընդրիր, ես չեմ երգի․․․
Ինձ մի՛ խընդրիր, ես չեմ երգի... | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1892 |
Հրատարակվել է | 1892 |
Վիքիդարան | Ինձ մի՛ խընդրիր, ես չեմ երգի․․․ |
«Ինձ մի՛ խընդրիր, ես չեմ երգի․․․», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություներից՝ գրված 1892 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1892 թվականի մարտին։
Ինքնագիրը չի պահպանվել։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 1355-ում պահվում է 1908 թվականի Բաքվում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գրքի սեփական օրինակը, որտեղ Թումանյանը ջնջել է «Իմ երգը» վերնագիրը։
Առաջին անգամ, առանց վերնագրի, տպագրվել է Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծություների երկրորդ հատորում (էջ151-152), թվագրված՝ «1892 թ․ մարտ», այնուհետև, «Իմ երգը» վերնագրով, 1893 թվականին Թիֆլիսում տպված «Դաշնակներում» (8-րդ ոտանավոր) (էջ 28-29)։ Այնուհետև տպագրվել է 1908 թվականի Բաքվում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գրքում (էջ 29), ապա 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 89)։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի առաջին հատորում արտատպվել է 1908 թվականի Բաքվում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գրքից[1]։