Ինգրիդ Հաուտեն-Գրունենվելդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինգրիդ Հաուտեն-Գրունենվելդ
Ingrid van Houten-Groeneveld
Ingrid van Houten-Groeneveld.jpg
աստղագետ
Ծնվել է հոկտեմբերի 21 1921(1921-10-21) (93 տարեկան)
Ծննդավայր Գերմանիա Բեռլին
Մահացել է մարտի 30 2015(2015-03-30)
Մահվան վայր Ուխստխեյստ
Քաղաքացիություն Flag of the Netherlands.svg Նիդեռլանդներ
Աշխատանք Լեյդենյան համալսարան
Գործունեություն աստղագետ
Ամուսին Կոռնելիս վան Հաուտեն

Ինգրիդ Հաուտեն-Գրունենվելդ (հոլ.՝ Ingrid van Houten-Groeneveld, ծնվել է 1921 թվականի հոկտեմբերի 21-ին, Բեռլինում - մահացել 2015 թ. մարտի 30-ին), հոլանդուհի աստղագետ։

Ավարտել է Հեյդելբերգյան համալսարանը (1944)։ Աշխատել է Լեյդենյան համալսարանում, զբաղվել է աստերոիդների որոնմամբ և հետազոտություններով։

Հետազոտություններ[խմբագրել]

Համատեղ իր ամուսնու` Կոռնելիս վան Հաուտենի և Թոմ Գերելսի հետ նա հայտնաբերել և հետազոտել է հազարավոր աստերոիդներ (ավելին քան 4 հազար), ներառյալ Ապոլոնի աստերոիդները, Ամուրի աստերոիդները և բազմաթիվ Յուպիտերի տրոյացի աստերոիդներ։

Իր դիտարկումների համար Թոմ Գերելսը օգտագործում էր 48-դյույմանոց շմիդտի համակարգի աստղադիտակ Պալոմարյան աստղադիտարանում և ուղարկում էր ֆոտոթերթիկները երկու հոլանդացի աստղագետներին Լեյդենյան համալսարան, ովքեր և վերլուծում էին դրանք և հայտնաբերում նոր, անհայտ, աստերոիդներ։ Այս եռյակին են վերագրում մի քանի հազար աստերոիդների հայտնաբերումը։

Գրականություն[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]