Ինգեր Բրոթվեյթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ինգեր Բրոթվեյթ
Ծնվել է հոկտեմբերի 3, 1978({{padleft:1978|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:3|2|0}})[[#cite_note-[https://www.birthday.se/norge/Inger/Br%E5tveit/10/03/Oslo_https://www.birthday.se/norge/Inger/Br%E5tveit/10/03/Oslo]<span_class="wef_low_priority_links"><div_style="display:none">
-1|[1]]] (39 տարեկան)
Ծննդավայր Բերգեն, Նորվեգիա
Մասնագիտություն գրող, բանաստեղծ և մանկագիր
Լեզու նորվեգերեն
Քաղաքացիություն Flag of Norway.svg Նորվեգիա
Պարգևներ Bjornson scholarship և Nynorsk Literature Prize

Ինգեր Բրոթվեյթ (նորվ.՝ Inger Bråtveit, հոկտեմբերի 3, 1978({{padleft:1978|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:3|2|0}})[[#cite_note-[https://www.birthday.se/norge/Inger/Br%E5tveit/10/03/Oslo_https://www.birthday.se/norge/Inger/Br%E5tveit/10/03/Oslo]<span_class="wef_low_priority_links"><div_style="display:none">
-1|[1]]], Բերգեն, Նորվեգիա), նորվեգացի գրող, արձակագիր և մանկագիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինգեր Բրոթվեյթը ծնվել է 1978 թվականի հոկտեմբերի 3-ին Նորվեգիայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Բերգենում: Մեծացել է Սուլդալ կոմունայում: Կրթություն ստանալուց հետո դարձել է մագիստրոսի թեկնածու՝ գրականագիտության, թատերագիտության և հյուսիսային լեզուների բնագավառներում: Որպես համախմբագիր է աշխատել «Vagant»[2] ամսագրում: Դրանից հետո Ինգեր Բրոթվեյթը որպես թարգմանչուհի մասնակցել է 2000 թվականին մեկնարկած նորվեգիայի Աստվածաշնչային միության ծրագրին. այն է, թարգմանել Աստվածաշունչը բուկմոլ և նյունորսկ լեզուներով[3]:

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինգեր Բրոթվեյթի դեբյուտային վեպը դարձավ «Munn mot ein frosen fjord»-ը: Վերջինս հրապարակվեց 2002 թվականին: Վեպն արժանացավ «Նորնորվեգերենի գրականության համար» մրցանակի: Առաջին անգամ այս մրցանակի պատմության մեջ այն շնորհվեց դեբյուտային մասնակցին:

2008 թվականին Ինգերը գրեց «Siss og Unn» ստեղծագործությունը: Այն առաջադրվեց Նորվեգիայի գրաքննադատների ասոցացիայի մրցանակին: Այս ստեղծագործության վրա աշխատելու համար Բրոթվեյթը հետաձգեց ատենագիտական աշխատանքը: Նա այդ ժամանակ հետազոտում էր Տարյեյ Վեսոսի «Սառցե դղյակ» (նորվ.՝ Is-slottet) ստեղծագործությունը: Վերջինս մեծ ներշնչանքի աղբյուր դարձավ գրողի ստեղծագործական կյանքում[4]:

2007 թվականից սկսած, Ինգեր Բրոթվեյթը, համատեղությամբ շվեդ բանաստեղծուհի Սեսիլիա Հանսենի հետ, աշխատեց «Loveprosjekt» բանաստեղծությունների երկլեզու ժողովածուի վրա: Վերջինս լույս ընծայվեց 2009 թվականին: Այս ժողովածուն հետազոտական երկխոսություն է սիրո և սեքսուալության մասին: Երկու լեզուները համատեղ դուետ են ներկայացնում, որտեղ երկու տարբեր բանաստեղծուհիների խոսքերը միաձուլվում են միմյանց հետ և դառնում յուրօրինակ և անհագուրդ[5]:

2008 թվականից սկսած Ինգեր Բրոթվեյթը համագործակցում է նորվեգացի երաժիշտ և բանաստեղծուհի Ենյու Վալի (նորվ.՝ Jenny Hval) հետ, ով հանդես է գալիս Rockettothesky[6] կեղծանունով:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

• 2002՝ «Munn mot ein frosen fjord» — վեպ
• 2008՝ «Siss og Unn» — վեպ
• 2009՝ «Loveprosjekt» — բանաստեղծությունների ժողովածու
• 2012՝ Kven er snillast av far og mor? - Barnebok- Flamme Forlag
• 2015՝ Alice A4 - Roman - Forlaget Oktober

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

• 2002՝ «Նորնորվեգերենի գրականության համար» մրցանակ «Munn mot ein frosen fjord» ստեղծագործության համար
• 2009՝ Բյորնոսի կրթաթոշակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1. [[#cite_ref-[https://www.birthday.se/norge/Inger/Br%E5tveit/10/03/Oslo_https://www.birthday.se/norge/Inger/Br%E5tveit/10/03/Oslo]<span_class="wef_low_priority_links"><div_style="display:none">
_1-0|1,0]] [[#cite_ref-[https://www.birthday.se/norge/Inger/Br%E5tveit/10/03/Oslo_https://www.birthday.se/norge/Inger/Br%E5tveit/10/03/Oslo]<span_class="wef_low_priority_links"><div_style="display:none">
_1-1|1,1]] https://www.birthday.se/norge/Inger/Br%E5tveit/10/03/Oslo
2. «Forlaget October / Inger Bråtveit» (նորվեգերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-15-ին։ Վերցված է 2011-07-10
3. «Bibelmagasinet er her» (նորվեգերեն)։ Bibelselskapet։ 8 апреля 2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-15-ին։ Վերցված է 2011-07-10
4. Christine Skogen Nyhagen (27 мая 2009)։ «Når studiet blir lidenskap» (նորվեգերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-15-ին։ Վերցված է 2011-07-10
5. «Bråtveit, Inger & Hansson, Cecilia: Love Project» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-15-ին։ Վերցված է 2011-07-10
6. «Inger Bråtveit» (նորվեգերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-15-ին։ Վերցված է 2011-11-14

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]