Jump to content

Ինգեբորգ Պլոկրոս Իրմինգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինգեբորգ Պլոկրոս Իրմինգեր
Ծնվել էհունիսի 18, 1872(1872-06-18)[1][2]
ԾննդավայրՖրեդերիկսբերգ, Դանիա
Վախճանվել էհոկտեմբերի 25, 1962(1962-10-25)[1][2] (90 տարեկան)
Մահվան վայրԿոպենհագեն
ՔաղաքացիությունԴանիա
Մասնագիտությունքանդակագործ
ՈւսուցիչAksel Hansen? և Օգյուստ Սաաբյե
Պարգևներ
ԱմուսինValdemar Irminger?

Ինգեբորգ Պլոկրոս Իրմինգեր (դան․՝ Ingeborg Plockross Irminger, հունիսի 18, 1872(1872-06-18)[1][2], Ֆրեդերիկսբերգ, Դանիա - հոկտեմբերի 25, 1962(1962-10-25)[1][2], Կոպենհագեն), դանիացի նկարիչ, որը հայտնի է ինչպես իր քանդակներով, այնպես էլ կենդանիների և մարդկային պատկերներով փոքրածավալ ճենապակյա արձանիկներով, որոնք նա պատրաստել է Bing & Grøndahl ընկերությունում աշխատելիս[4][5]։ 1903 թվականին կերտել է գրող Հերման Բանգի բրոնզե կիսանդրին, որը 2012 թվականին տեղադրվել է Կոպենհագենի Սենտ Անն հրապարակում[6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինգեբորգ Պլոկրոս Իրմինգերը ծնվել է Ֆրեդերիկսբերգի Կոպենհագենյան շրջանում, 1872 թվականի հունիսի 18-ին։ Եղել է առևտրական Յոհաննես Ֆրեդերիկ Պլոցկրոսի (1821–1896) և Կատրին Ֆրեդերիկկի Տիետգենի (1833–1891) դուստրը։ Դեռևս վաղ տարիքից հետաքրքրություն ցուցաբերելով ծեփագործության նկատմամբ` սովորել է քանդակագործ Աքսել Հանսենի մոտ, այնուհետև ընդունվել է գեղարվեստի դպրոց, որտեղ նրա ուսուցիչներն են եղել Էմիլի Մունտը և Մարի Լյուպլաուն։ 1893 թվականի փետրվարին Պլոկրոս Իրմինգերն ընդունվել է Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա, որտեղ մինչև 1899 թվականը Ավգուստ Սոբյուեի ղեկավարությամբ սովորել է քանդակագործություն, որից հետո մի քանի տարի աշխատել է Վիլհելմ Բիսսենի արվեստանոցում։ 1908 թվականին ամուսնացել է նկարիչ Վալդեմար Իրմինգերի հետ[5][7]։

Իրմինգերն առաջին անգամ ցուցադրվել է 1897 թվականին Շառլոտենբորգի գարնանային ցուցահանդեսում, որտեղ ցուցադրվել էր նրա «Մանկիկը» (դան․՝ En Spæd) բրոնզե բարձրաքանդակը։ Նա շարունակել է ցուցադրվել այդտեղ մինչև 1952 թվականը, հատկապես 1904 թվականից մինչև 1925 թվականներին։ 1920 թվականից մինչև 1961 թվականներին նրա ստեղծագործությունները ժամանակ առ ժամանակ ցուցադրվել են նաև Կին նկարիչների ընկերությունում (դան․՝ Kvindelige Kunstneres Samfund): Պլոկրոս Իրմինգերի ստեղծագործությունները ցուցադրվել են 1900 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում, 1914 թվականին՝ Մալմյոյի Բալթյան ցուցահանդեսում, և 1927 թվականին Բրուքլինում, Դանիայի ազգային ցուցահանդեսում։ Ակադեմիայի դրամաշնորհների շնորհիվ, նա ուսումնական ուղևորություններ է կատարում Փարիզում, Գերմանիայում և Իտալիայում[5]։

Բիսենի ղեկավարությամբ Իրմինգերը մշակում է իր ոճը, որը սահմանակից էր նատուրալիզմին[7]։ Նրա հիմնական ստեղծագործություններից են՝ «Տղան և ոզնին» (դան․՝ Drengen og Pinfsvinet, 1899 և 1911 թվականի բրոնզե տարբերակը), «Երիտասարդություն» (դան․՝ Yngling, մարմար, 1909), որոնք Ակադեմիայի կողմից պարգևատրվել են «Տարվա մեդալով» և «Երիտասարդ աղջիկ» (դան․՝ Ung Pige, մարմար, 1907), որը հիշեցնում էր Լյուդվիգ Բրանդստրուպի ոճը։ Իրմինգերը ստեղծել է նաև Իենս Ֆերդինանդ Վիլլումսենի (բարձրաքանդակ, 1900), Հերման Բանգի (բրոնզ, 1904) և Լյուդվիգ Բրանդստրուպի (1922) քանդակագործական դիմանկարները։ Բացի այդ, նա 1912 և 1919 թվականներին քանդակել է իր ամուսնու երկու գեղեցիկ բրոնզե դիմապատկերները, որոնք բնութագրվում են հանգիստ, բավականին չշփվող հայացքով[5]։

Հետաքրքրական են նաև նրա դեկորատիվ հուղարկավորության աճյունասափորները[8] և արձանիկները, որոնք նա նախագծել էր 1898-1925 թվականներին Bing & Grøndahl-ում աշխատելիս[9]։ Դրանցից հիշատակման են արժանի հատկապես «Մայրը և երեխան» (դան․՝ Moder og Barn, 1902), «Մանկական ընթերցանություն» (դան․՝ Lendsende Børn, 1903) և «Երիտասարդ աղջիկը կատվի հետ» (դան․՝ Ung Pige med Kat, 1911) աշխատանքները։ Այդ քանդակները մեծ մասսայականություն էին վայելում, դրանցից շատերը ձեռք բերվեցին Բեռլինի և Դրեզդենի թանգարանների կողմից[5]։ Դրանք մինչ օրս արտադրվում են և ճշգրիտ վերարտադրվում Իրմինգերի բնօրինակ նմուշներից[10]։

Ինգեբորգ Պլոկրոս Իրմինգերը մահացել է 1962 թվականի հոկտեմբերի 25-ին, Կոպենհագենում[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Kunstindeks Danmark (դան.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 https://www.kulturarv.dk/kid/VisWeilbach.do?kunstnerId=3710&wsektion=stipendier
  4. «Ingeborg Plockross Irminger» (դանիերեն). Den Store Danske. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Munk, Jens Peter. «Ingeborg Plockross Irminger (1872 - 1962)» (դանիերեն). Kvinfo. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  6. «Herman Bang (1857-1912)». sites.itera.dk (դանիերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  7. 7,0 7,1 «Ingeborg Irminger» (դանիերեն). Kunstindeks Danmark & Weilbach's Kunstnerleksikon. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  8. Faÿ-Hallé, Antoinette; Mundt, Barbara Porcelain of the Nineteenth Century. — Hacker Art Books, 1983. — ISBN 978-0-8478-0437-5
  9. The Art Gallery. — Hollycroft Press, 1980. — С. 118.
  10. Marker, Birthe; Sjørup, Lene; Wolf, Karen Island, Grönland, Dänemark und die Färöer der Frauen. — Frauenoffensive, 1991. — С. 131. — ISBN 978-3-88104-208-6

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]