Իկայի քարեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Իկայի քարեր
Ica stones11.JPG
տեսակhoax? և carving?
տարիմոտ 1960
նյութանդեզիտ
Commons-logo.svg Ica stones Վիքիպահեստում


Իկայի քարեր, գլաքարերի և անդեզիտ քարերի հավաքածու. Դրանք գետի ջրերից լվացված ողորկ քարեր են, որոնց մակերեսին փորագրված են Անդերի հնագույն բնակիչներներով և ժամանակակից ժամանակագրությանը հակասող սյուժեներով ռելիեֆներ[1][2]։ Ներկայումս հայտնի է ավելի քան 50 հազար օրինակ[3]։

Քարերի հավաքածուն հայտնաբերվլ է պերուական Իկա քաղաքի շրջակայքում (որտեղ էլ այժմ պահվում է դրանց մեծ մասը), ինչի կապակցությամբ էլ ստացել է իր անվանումը[4]։ Քարերը տարբերվում են չափերով և քաշով։ Փոքրերը՝ 15-20 գրամ, իսկ ամենամեծերը հասնում են մինչև կես տոննա քաշի՝ 1,5 մետր բարձրությամբ։ Քարերի մեծ մասը ձմերուկի չափ են։ Քարերի գույնը հիմնականում սև է, բայց կան մոխրագույն, բեժ և վարդագույն[3]

Քար՝ դինոզավրերի հետ մարդկանց ճակատամարտի պատկերով

Թեև որոշ մարդիկ կարծում են, որ Իկայի քարերը հնագույն ծագում ունեն, ներկայումս դրա վերաբերյալ որևէ ապացույց չկա։ Անհնար է նաև որոշել քարերի իրական տարիքը, քանի որ դրանցում բացակայում են ածխածին պարունակող օրգանիկա, իսկ քարանձավի գտնվելու վայրը, որտեղ իբր գտնվել են, գաղտնի է պահվում։ Թերևս քարերից մի քանիսը մինչկոլումբիական արվեստի օրինակներ կարող են լինել, բայց դրանց մեծ մասը ճանաչվում է որպես ժամանակակից կեղծիք[5]։ Հնարավոր է նաև, որ ի սկզբանե գտնվել են գծանկարներով որոշ իսկապես հին քարեր։ Հետագայում դրանք որպես նմուշ օգտագործելով՝ ստեղծվել է կեղծիքների շարք[6][7]»։

Իկայի քարերի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարերից մեկի պատկերը, որը որոշ էնտուզիաստների կողմից համարվում է Հյուսիսային (վերևի կենտրոնում) և Հարավային Ամերիկայի (ներքևի կենտրոնում), կորած խաղաղ օվկիանոսյան Մու մայրցամաքի (ձախ) և Ատլանտիդայի քարտեզը (աջ)[8]

Իկայի քարերի ժամանակակից պատմությունը սկսվել է 1960-ականների սկզբին, երբ դրանք հայտնվեցին Պերուի հնավաճառքի սև շուկայում։ Նրանց մատակարարները հնարժեք իրերի պրոֆեսիոնալ որսորդներն էին, այսպես կոչված՝ «հուաքերոս» (huaqueros): Իսկ առաջին հայտնի կոլեկցիոներները Կառլոս և Պաբլո Սոլդի (Carlos & Pablo Soldi) եղբայրներն էին և ճարտարապետ Սանտիագո Ագուրտո Կալվոն (Santiago Agurto Calvo): Հետաքրքիր է, որ ճարտարապետ Կալվոն, որպեսզի համոզվի, որ քարերը իսկական են, 1966 թվականին ինքնուրույն պեղումներ է իրականացրել Օկուկահե շրջանում՝ Իկայից 40 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքում, որտեղ հատկապես տարածված են քարերը։ Նա ի վերջո գտել է երկու նմուշ նախաիսպանական մշակույթների թաղման վայրերում[9]։

Պետք է նկատի ունենալ երկու կարևոր հանգամանք։ Նախ՝ այդ տարիներին հուակերոսները կոլեկցիոներներին քարերը վաճառում էին բառացիորեն «մի քանի գրոշով»։ Եվ երկրորդը, քանի որ տարօրինակ քարերը զգալի կասկածներ էին առաջացրել կոլեկցիոներների մոտ, հուակերոսներին հաճախ խնդրում էին ցույց տալ այն վայրերը, որտեղ գտնվել են քարերը՝ դրանց իսկությունը հաստատելու համար[9]։

Կաբրերայի դերը քարերի հայտնիության գործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խավիեր Կաբրերայի սենյակը և դիմանկարը Իկայի քարերի հետ

Իկայի քարերը հանրահայտ են դարձել շնորհիվ Խավիեր Կաբրերայի։ Բժշկության պրոֆեսոր, Լիմայի համալսարանի բժշկական ֆակուլտետի դեկան, Իկայի ազգային համալսարանի բժշկական դպրոցի հիմնադիր և Իկայի քարերի թանգարանի հիմնադիր դոկտոր Կաբրերան (1924-2001 թթ.) անմիջական ժառանգն էր իսպանացի գաղութարար Դոն Հերոնիմո Լուիս դե Կաբրերայի, ով համարվում է Իկա (1563), նաև 1573 թվականին՝ Կորդոբա քաղաքների հիմնադիրը։

Կաբրերայի քարերի հավաքածու և թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Խավիեր Կաբրերայի խոսքով՝ իր առաջին քարը նվեր է ստացել 42-ամյակի առթիվ՝ 1966 թվականին։ Նա պնդմամբ դրա վրա պատկերված էր բրածո ձուկ[3]։ Իսկ հավաքածուն սկսել է ստեղծել 1967 թվականին՝ 45 դոլարով Սոլդի եղբայրներից նմանատիպ 341 օրինակ գնելով։ Նրանք պնդմամբ իրենց առաջին քարերը հայտնաբերել են 1955 թվականին հնագույն դամբարաններ պեղելիս և հուսով էին, որ դա կհետաքրքրի հնագիտական ​​հանրությանը, բայց ոչինչ չէր ստացվել, և հետաքրքրությունը մարել էր[10]։

Կաբրերան քարերի վրա պատկերների համակարգում օրինաչափություն է հայտնաբերել։ Նրա կարծիքով՝ պատկերները խմբավորված են 6-ից 200 քարերի շարքում՝ կազմելով, ասես, քարե գրադարան[11]։ Յուրաքանչյուր սյուժեում քարերի չափերը փոխվում են (մեծանում), ինչպես նաև պատկերի կիրառման ձևը՝ փորագրությունից մինչև ցածր ռելիեֆի տեխնիկա։

Կաբրերայի թանգարան Իկայում

Կաբրերայի հավաքածուն ունի մոտ 11 հազար ցուցանմուշ[12][13][14]։ Պատկերների մեկ երրորդը պարունակում է էրոտիկ տեսարաններ, որոնք լայնորեն տարածված են Անդյան ժողովուրդների մշակույթում։ Նաև օրգանների փոխպատվաստման, երկնային մարմինների դիտարկման, որսի, կենդանիների, այդ թվում՝ դինոզավրերի սյուժեները կիրառվում են քարերի վրա, ինչպես հայտնի «ստեգոզավրի պրոֆիլը» Կամբոջայի Անգկոր Տհոմում գտնվող Տա-Պրոմ տաճարի (1186թ.) սյունակի վրա[15]։

1996 թվականին Կաբրերան բացեց «Փորագրված քարերի թանգարանը» (իսպ.՝ Museo de Piedras Grabadas), որը գտնվում է Արսենալի հրապարակում՝ Իկայի կենտրոնում, որտեղ պահվում է նրա հավաքածուն։ Այն ներկայումս կոչվում է «Խավիեր Կաբրերայի գիտության թանգարան» (իսպ.՝ Museo Científico Javier Cabrera)[16]։

Իկայի քարերի այլ թանգարաններ և հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոկտոր Կաբրերայի հավաքածուն գուցե Իկայի քարերի ամենամեծ հավաքածուն է, բայց ոչ միակը։ Դրանք նաև պահվում են «Կալյաոյի ծովային թանգարանում» (Callao Naval Museaum), հարյուրից ավելի օրինակ գտնվում է «Իկայի տարածաշրջանային թանգարանում» (Regional Museaum of Ica), ավելի քան չորս հարյուր կտոր պատկանում է «Պերուի ավիացիոն թանգարանին» (Peruvian Aeronautical Museaum), աշխարհի տարբեր ծայրերում կան մի շարք մասնավոր կոլեկցիոներներ[4]։

Իկայի քարերի հնության կողմնակիցների կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձվերի վրա թխսած Ստեգոզավր
  • Ենթադրվում է, որ սկզբում` 1960-1980 թվականներին, քարերը վաճառվել են բառացիորեն կոպեկներով, ինչը չի ծածկել դրանց պատրաստման արժեքը[3][17]։
  • Ենթադրվում է, որ քարերի վրա պատկերված է դիպլոդոկուս՝ մեջքին եռանկյունաձև ուղղահայաց թիթեղներով, որոնց առկայությունը հաստատվել է միայն 1990-ականների սկզբին (հնէաբան Ստեֆան Գերկասը հոդված է հրապարակել 1992 թվականի «Geology» ամսագրի թիվ 12 համրում, որում նա առաջին անգամ մատնանշել է բրոնտոզավրերի անատոմիական կառուցվածքի այս առանձնահատկությունը)։ Բացի այդ, մի շարք փորագրություններում այս կենդանիները պատկերված են իրենց հետևի ոտքերի վրա կանգնած, ինչը նախկինում թյուրիմացաբար անհնար է համարվել։ 1940-1950 թվականներին այս փաստերը դեռ հայտնի չէին պալեոնտոլոգներին։
  • Ենթադրվում է, որ գոյություն ունեցող տասնյակ հազարավոր Իկայի քարերի արտադրության համար կպահանջվեին գծագրերի մշակման և պատրաստման արդյունաբերական մասշտաբներ, ինչը չէր կարող աննկատ մնալ[17]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իկայի քարերը, որպես կրեացիոնիզմի հայեցակարգի նկարազարդում, օգտագործվել են Կարլ Բոյի կողմից «Արարումը 21-րդ դարում» (Creation in the 21st century) հեռուստասերիալի «Դինոզավրեր» ֆիլմում[18]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sierra Javier, Las piedras grabadas de Ica: un enigma a debate, Más Allá, Madrid, Monográfico Nº 10, Septiembre de 1994, Págs. 102—104.
  2. Кандидат исторических наук Зубрицкий Ю., заведующий сектором Андских стран Института Латинской Америки АН СССР Неандертальская цивилизация? // Наука и жизнь. — 1976. — № 5. — С. 84. — ISSN 0028-1263.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Cabrera, Javier The Message of the Stones. — Ica, Peru. «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2011-12-02-ին։ Վերցված է 2011-05-17 
  4. 4,0 4,1 Robert P. Carroll The skeptic’s dictionary: a collection of strange beliefs, amusing deceptions, and dangerous delusions. — New York: Wiley, 2003. — P. 169—171. — ISBN 0-471-27242-6. Archived 2020-12-10 at the Wayback Machine.
  5. Ica stones Archived 2011-06-22 at the Wayback Machine. // Skeptic's Dictionary
  6. Кандидат исторических наук В. БАШИЛОВ Уж если пересматривать историю, то с фактами в руках // Наука и жизнь. — 1976. — № 5. — С. 89-90. — ISSN 0028-1263.
  7. Кандидат исторических наук Ю. ГАВРИКОВ Исторические реальности и мифы современности // Наука и жизнь. — 1976. — № 5. — С. 84-86. — ISSN 0028-1263.
  8. Кандидат исторических наук Гуляев В. Погибшие континенты атлантида и му на карте неандертальца // Наука и жизнь. — 1976. — № 5. — С. 86. — ISSN 0028-1263.
  9. 9,0 9,1 Pezzia Assereto Ica y el Perú Precolombino. Tomo I. Arqueología de la provincia de Ica. // Empresa Editora Liberia, Ojeda, Venezuela., 1968. 295 pp.
  10. Swift, Dennis «Rebuttal to Fortean Times» // dinosaursandman.com (չաշխատող հղում)
  11. Jurassic library — The Ica Stones Archived 2008-08-27 at the Wayback Machine. // Fortean Times, October 2001
  12. Доктор биологических наук В. АЛЕКСЕЕВ Ещё раз о дискредитации науки // Наука и жизнь. — 1976. — № 5. — С. 87. — ISSN 0028-1263.
  13. Кандидат юридических наук С. ПОТАШНИК Древняя "техника" таких следов не оставляла // Наука и жизнь. — 1976. — № 5. — С. 89. — ISSN 0028-1263.
  14. С. КУРЗАНОВ, научный сотрудник Палеонтологического института АН СССР Человек верхом на ящере? // Наука и жизнь. — 1976. — № 5. — С. 87-89. — ISSN 0028-1263.
  15. Профиль «Стегозавра» на колонне храма Та-Пром (1186 г.) в Камбоджийском Ангкор-Томе. Сайт Музея Креационизма. Արխիվացված է Մարտ 14, 2014 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)
  16. «Официальный сайт Научного музея Хавьера Кабрера»։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-23-ին։ Վերցված է 2015-09-15 
  17. 17,0 17,1 к.и.н. Андрей Жуков։ «Черные камни Ики»։ bibliotekar.ru։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-24-ին։ Վերցված է 2022-02-04 
  18. Фильм Карла Бо «Динозавры» Archived 2014-03-14 at the Wayback Machine. из серии телепередач «Сотворение в XXI веке» (Trinity Broadcasting NetworkTBN (հեռուսաալիք)) // Video.yandex.ru

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Жуков А. В. Камни Ики. Послание невозможной цивилизации. — М.: Вече, 2011. — 368 с.: ил. — Серия «Терра история». — ISBN 978-5-9533-5262-8.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսնյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]