Իլյա Պետրուշևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իլյա Պետրուշևսկի
ռուս.՝ Илья Павлович Петрушевский
Ծնվել էհունիսի 10 (22), 1898
ԾննդավայրԿիև, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1977[2][3]
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունԽարկովի ազգային համալսարան և Բաքվի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմաբան, արևելագետ և համալսարանի պրոֆեսոր
ԱշխատավայրԹբիլիսիի պետական համալսարան, Saint-Petersburg Institute of History?, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ և Սանկտ Պետերբուրգի համալսարան

Իլյա Պավլովիչ Պետրուշևսկի, (ռուս.՝ Илья Павлович Петрушевский, 22) Հոկտեմբերի 6, 1898, ԿիևՄարտի 19, 1977, Սանկտ Պետերբուրգ, խորհրդային պատմաբան-արևելագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (1941), Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր (1947)։

1926 թ.-ին ավարտել է Բաքվի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը (արևելագիտական թեքումով)։ Աշխատել է Բաքվում (1926 թ.-ից), Թիֆլիսում (1931 թ.-ից), Լենինգրադում (1936 թ.-ից)։ Աշխատությունները հիմնականում նվիրված են Անդրկովկասի, Իրանի, Միջին Ասիայի միջնադարյան և նոր պատմության զանազան հարցերին՝ ֆեոդալիզմի զարգացման առանձնահատկություններին, պետական կարգերին, դասակարգային հարաբերություններին, հողատիրության հիմնական ձեերին, հողօգտագործմանը, գյուղացիների ֆեոդալական կախվածությանը, հարկերին ու տուրքերին, ժողովրդական շարժումներին են։ Ունի նաև մի շարք աղբյուրագիտական հետազոտություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]