Իլմար Տամմուր
Իլմար Տամմուր | |
---|---|
Ծնվել է | մայիսի 11, 1921 |
Ծննդավայր | Նառվա, Էստոնիայի Հանրապետություն |
Մահացել է | հուլիսի 19, 1989 (68 տարեկան) |
Մահվան վայր | Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան և ռեժիսոր |
Ամուսին(ներ) | Linda Karin Ruus? |
Իլմար Աուգուստովիչ Տամմուր (մայիսի 11, 1921, Նառվա, Էստոնիայի Հանրապետություն - հուլիսի 19, 1989, Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի խորհրդային դերասան և ռեժիսոր։ ԷՍՍՀ ժողովրդական արտիստ (1964)։ ԽՄԿԿ անդամ 1968 թվականից։
1941 թվականին ավարտել է Տալլինի բեմարվեստի դպրոցը։ 1944-1946 թվականներին՝ «Վանեմույնե», 1946-1948 թվականներին՝ Տալլինի դրամատիկական թատրոնների ռեժիսոր և դերասան, 1948-1952 թվականներին՝ Պյառնուի «էնդլա» թատրոնի գլխավոր ռեժիսոր և տնօրեն, 1952-1970 թվականներին՝ Կինգիսեպի անվան էստրադական դրամայի թատրոնի, 1970-1974 թվականներին՝ ԷՍՍՀ ֆիլհարմոնիայի (Տալլին) գլխավոր ռեժիսոր։ 1974 թվականից՝ Ռակվերեի թատրոնի ռեժիսոր և դերասան։
Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերերից են՝ Սիրանո (Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակ»), Շվանդյա (Տրենյովի «Լյուբով Ցարովայա», բեմադրություններից՝ Կոռնեյչուկի «էսկադրայի խորտակումը» (1953), Շեքսպիրի «Անտոնիոս և Կլեոպատրա» (1955), Գյոթեի «Ֆաուստ» (1-2 մաս, 1968-1969)։ Դասավանդել է Տալլինի կոնսերվատորիայում (1955-1960), Վիլդեի անվան մանկավարժ, ինստիտուտում (1967-1970)։ 1953-1969 թվականներին՝ էստրադայի թատերական ընկերության նախագահ։ Նկարահանվել է կինոյում։ ԷՍՍՀ պետական մրցանակ (1958)։ Պարգևատրվել է 2 շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 557)։ ![]() |