Jump to content

Վանեմույնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանեմույնե
Vanemuine
Տեսակթատերական կազմակերպություն
Երկիր Էստոնիա
Գտնվելու վայրըՏարտու, Էստոնիա
Հիմնադրման ամսաթիվ1865
Կայքvanemuine.ee
 Vanemuine Վիքիպահեստում

Վանեմույնե (էստ․՝ Vanemuine), թատրոն Տարտու քաղաքում, Էստոնիա։ Առաջին թատրոնն է, որտեղ էստոներեն լեզվով ներկայացումներ են բեմադրվել։

Թատրոնն ստեղծվել է որպես Վանեմույնե միություն (էստ․՝ Vanemuise Selts) 1865 թվականի հունիսի 24-ին՝ հետևելով Յոհան Վոլդեմար Յանսենի գաղափարին։ 1869 թվականին Վանեմույնե միության աջակցությամբ Տարտու քաղաքում տեղի ունեցավ էստոնական երգի առաջին տոնախմբությունը՝ Դավիդ Օտտո Վիրկհաուսի ղեկավարությամբ։ 1870 թվականի հունիսի 24-ին՝ միության 5-րդ տարելիցին, ներկայացվեց Լիդիա Կոյդուլայի «Զարմուհին Սաարեմաայից» (էստ․՝ Saaremaa Onupoeg) ներկայացումը, որով սկիզբ դրվեց Էստոնիայի ազգային և Վանեմույնե թատրոններին։

Սկզբնական շրջանում թատրոնը գտնվում էր Յամա փողոցում գտնվող մի շենքում, որն ավերվեց 1903 թվականին հրդեհի արդյունքում։ Նոր շենքը, որը նախագծվեց Արմաս Լինդգրենի կողմից, բացվեց 1906 թվականին Այա փողոցի վրա (ներկայումս կոչվում է Վանեմույնե փողոց)։

«Փոքրիկ տուն» Վանեմույնեն

1944 թվականին Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին շենքն ամբողջովին հրդեհվեց, իսկ թատրոնը տեղափոխվեց Տարտուի նախկին գերմանական թատրոնի շենք, որն այժմ Վանեմույնե թատրոնի մի մասն է կազմում և հայտնի է «փոքրիկ տուն» անվամբ։ Թատրոնի հին տեղում կառուցվեց և 1967 թվականին բացվեց նոր շենք (փոխված դիզայնով)՝ 682 հանդիսատես տեղավորող դահլիճով, որն այժմ հայտնի է «մեծ տուն» անվամբ։ Համերգային դահլիճը (842 տեղ) բացվեց 1970 թվականին։ «Փոքրիկ տուն»-ը ավերվեց հրդեհի հետևանքով 1978 թվականին և վերականգնվեց 1991 թվականին։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]