Իդիոլեկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իդիոլեկտ (անգլ.՝ Idiolect) կամ անհատական խոսելաոճ, անհատի կողմից լեզվի, այդ թվում խոսքի եզակի և ուրույն օգտագործում։ Իդիոլեկտը ներառում է բառապաշարը, քերականությունը և արտասանության եզակի գործածությունը։ Իդիոլեկտը անհատի համար յուրահատուկ լեզվի բազմազանությունն է։ Ի տարբերություն բարբառի, որ կիսում են որոշակի խմբին պատկանող մարդիկ, այն ուրույն է և պատկանում է միայն տվյալ անհատին։ Տերմինը ստուգաբանորեն ծագում է հունարեն idio- նախածանցից (նշանակում է «սեփական, անձնական, մասնավոր, յուրօրինակ, առանձին, տարբեր») և -lect ձևից, որը վերցված է dialect բառից[1] և, ինչպես նաև հին հունարեն λέγω, légō, «Ես խոսում եմ» ձրից։

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզվի կարևոր բաղկացուցիչ միավորներից են նախադասության կառուցվածքները, բառի ընտրությունը և ոճի արտահայտումը։ Իդիոլեկտը անհատի կողմից այս բաղադրիչների անհատական օգտագործումն է։ Յուրաքանչյուր մարդ ունի յուրահատուկ իդիոլեկտ՝ կախված իր լեզվից, սոցիալ-տնտեսական կարգավիճակից և բնակության վայրից կամ աշխարհագրական դիրքից։ Դատալեզվաբանական փորձագիտությունը զբաղվում է նաև իդիոլեկտների հոգեբանական վերլուծությամբ[2]։

Լեզվական միավորները օգտագործվում են որպես առանձին խոսողների և ունկնդիրների խոսելու և լսելու կարողությունների վերացականորեն նկարագրության միջոցներ։ Ըստ այս տեսության՝ լեզուն «ավելի շատ իդիոլեկտների համախումբ է, քան ինքնին առանձին իրողություն»[3]։ Լեզուների լեզվաբանական ուսումնասիրության հիմքում շատ հաճախ ընկած է լեզվաբանների կողմից առանձին լեզվակիր անհատների խոսքում (իդիոլեկտում) արտասանության առանձնահատկությունների ուսումնասիրությունը։

Գոյություն ունի ոչ-լեզվաբանական տեսակետ, որը հակասում է այս տեսությանը։ Ամերիկայի միացյալ նահանգներում կատարված աշխատանքի հիման վրա Նենսի Նիեդզիելսկին և Դենիս Պրեստոնը նկարագրում են լեզվական գաղափարախոսություն, ըստ որի լեզվում գոյություն ունի քերականակաան և արտասանական կանոններին բավարարող խոսքի մեկ ճիշտ ձև, որն ընկած է անգլերենի և որ լեզվի անհատական օգտագործումը բխում է այս կանոններից և առանձին իդիոլեկտների ուսումնասիրությունը բուն լեզվաբանական տեսանկյունից արդյունավետ և կարևոր չէ[4]։ Լեզվաբանները, ովքեր լեզուն համարում են իդեոլեկտների բազմության ամբողջություն պետք է, այնուամենայնիվ, հաշվի առնեն այն փաստը, որ ամենաբազմազան խմբերի և համայնքների անդամները, նույնիսկ նույն լեզվի տարբեր բարբառներով խոսող մարդիկ կարող են հասկանալ միմյանց առանց լուրջ դժվարությունների։ Կարծես բոլոր մարդիկ խոսքի ընթացքում լեզուն ըստ էության վերակերտում են նույն ձևով[5]։ Սա հանգեցրել է համընդհանուր քերականության որոնումներին, ինչպես նաև որոշակի լեզուների բնույթի հետագա սահմանման փորձերին։

Դատալեզվաբանական փորձագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատալեզվաբանական փորձագիտության նպատակն է պարզել, թե արդյոք անձի խոսքը համապատասխանում է իրականությանը՝ համեմատելով խոսքի ոճը տվյալ անհատի իդիոլեկտի հետ։ Դատալեզվաբանական փորձագետը կարող է եզրակացնել, որ խոսքը համահունչ է անհատի անհատական խոսելաոճին, բացառել անհատի մասնակցությունը տվյալ դատական քննության նյութ հանդիսացող գործին, կամ համեմատությունը համարել ոչ վերջնական[6]։ 1995 թվականին Մաքս Ափեդոլը՝ հիմնվել է Ռաֆայել Սեբաստիան Գիլեն Վիսենտեի գրելաոճի վերլուծության վրա, ապացուցեց որ նա ենթակոմանդանտ Մարկոսն է, ով Զապատիստական շարժման առաջնորդն էր և ում ինքնությունը մինչ այդ հայտնի չէր։ Թեև Մեքսիկայի կառավարությունը ենթակոմանդանտ Մարկոսին համարում էր վտանգավոր պարտիզան, Ապեդոլը կառավարությանը կարողացավ ապացուցել, որ Գիլենը պացիֆիստ է։ Ափեդոլի վերլուծությունը համարվում է իրավապահ մարմիններում քրեական պրոֆիլավորման մեջ դատալեզվաբանական փորձաքննության հաջողությամբ կիրառված առաջին օրինակներից մեկը[7][8]։

Դատալեզվաբանական փորձագիտության հաջորդ հաջող կիրառությունը 1998 թվականին էր, երբ Թեդ Կանչինսկուն նույնականացրեցին որպես այդ պահին հետախուզության մեջ գտնվող «Unabomber»: Հետաքննությունների դաշնային բյուրոն և գլխավոր դատախազ Ջանեթ Ռենոն հրապարակեցին Կաչինսկու գրած նյութը։ Կաչինսկու եղբայրը՝ կարդալով և ճանաչելով եղբոր իդիոլեկտը, հետաքննությունների դաշնային բյուրոյին տվեց անհրաժեշտ տեղեկությունները նրան ժամանակին ձերբակալելու և հետագա հանցագործությունները կանխելու համար[9]։ 1978 թվականին չորս տղամարդ մեղադրվեցին և դատապարտվեցին Կառլ Բրիջուոթերի սպանության մեջ։ Նրանց գործի քննության ընթացքում այն ժամանակ ոչ մի դատալեզվաբանական փորձագետ չի ներգրավվել։ Այսօր փորձագետները մատնանշում են, որ տղամարդկանցից մեկի հարցազրույցում օգտագործված իդիոլեկտը շատ նման էր այդ մարդու տված ցուցմունքին։ Քանի որ իդիոլեկտները եզակի են անհատի համար, դատալեզվաբանական փորձաքննությունը ցույց է տալիս, որ շատ հավանանական է, որ այս ֆայլերից մեկը ստեղծվել է մյուսի հիման վրա[10]։

Տեքստի կորպուսների միջոցով իդեոլեկտի հայտնաբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդիոլեկտի վերլուծությունը տարբերվում է անհատից անհաը՝ կախված հիմնականում նրանից, թե վերլուծվող տվյալները ամբողջությամբ կազմված են տեքստերի՞ց թե՞ աուդիո ֆայլերից։ Գրավոր աշխատանքը սովորաբար որպես կանոն ավելի մտածված է և ճիշտ ձևակերպումներով, քան անհատի ինքնաբուխ խոսքը ոչ պաշտոնական, առօրյա-խոսակցական համատեքստում[11]։ Մեծ քանակությամբ տեքստի կորպուսները թույլ են տալիս տարբերակել բառերի հաճախականությանը, առանձնացնել հոմանիշային շարքեր։ Սովորաբար բառագործածության համատեքստը հաշվի առնելով՝ դրանցից ստեղծվում են լավագույն տասը բիգրամները[11]։

Պարզելու համար թե արդյոք բառը իդիոլեկտի մաս է, վիճակագրական մեթոդներով հաշվարկվում է թե ինչ հաճախականությամբ և ինչ համատեքստում է օգտագործում անհատը տվյալ բառը[11][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Harper, Douglas. «-lect». Etymology Online. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին. «word-forming element abstracted 20c. from dialect and in words meaning a regional or social variety of a language.»
  2. Gerard, Christophe (2010). «The Individual and His Language: Idiolect, Idiosemy, Style». Philologie Im Netz. 51: 1–40.
  3. Zuckermann, Ghil'ad (2006), "A New Vision for 'Israeli Hebrew': Theoretical and Practical Implications of Analysing Israel's Main Language as a Semi-Engineered Semito-European Hybrid Language." Journal of Modern Jewish Studies 5 (1):57–71
  4. Niedzielski, Nancy & Dennis Preston (2000) Folk Linguistics. Berlin: Mouton de Gruyter.
  5. Gleitman, Lila (1993) "A human universal: the capacity to learn a language." Modern Philology 90:S13-S33.
  6. McMenamin, Gerald R. & Dongdoo Choi (2002) Forensic Linguistics: Advances in Forensic Stylistics. London: CRC Press.
  7. «Marcos, en la mira de Zedillo - Proceso» (իսպաներեն). 2002 թ․ օգոստոսի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 18-ին.
  8. «Maestros y condiscípulos de Tampico recuerdan a Rafael Guillén» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  9. Crain, Caleb (1998). «The Bard's fingerprints». Lingua Franca: 29–39.
  10. Coulthard, Malcolm (2004). «Author Identification, Idiolect, and Linguistic Uniqueness». Applied Linguistics. 25 (4): 431–447. doi:10.1093/applin/25.4.431.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Wu, Chung-Hsien; Lee, Chung-Han; Liang, Chung-Hau (2009). «Idiolect Extraction and Generation for Personalized Speaking Style Modeling». IEEE Transactions on Audio, Speech, and Language Processing. 17: 127–137. doi:10.1109/TASL.2008.2006578. S2CID 788251.