Jump to content

Իդա Գերհարդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իդա Գերհարդի
Ծնվել էօգոստոսի 2, 1862(1862-08-02)[1]
ԾննդավայրՀագեն, Առնսբերգ, Province of Westphalia, Պրուսիայի թագավորություն[2]
Վախճանվել էհունիսի 29, 1927(1927-06-29)[3][1] (64 տարեկան)
Մահվան վայրԼյուդենշայդ, Առնսբերգ, Province of Westphalia, Պրուսիայի ազատ պետություն[2]
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունԿոլարոսսիի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր
 Ida Gerhardi Վիքիպահեստում

Իդա Գերհարդի (գերմ.՝ Ida Gerhardi, օգոստոսի 2, 1862(1862-08-02)[1], Հագեն, Առնսբերգ, Province of Westphalia, Պրուսիայի թագավորություն[2] - հունիսի 29, 1927(1927-06-29)[3][1], Լյուդենշայդ, Առնսբերգ, Province of Westphalia, Պրուսիայի ազատ պետություն[2]), գերմանացի նեոիմպրեսիոնիստ նկարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդա Գերհարդին ծնվել է բժշկի ընտանիքում։ Հոր մահից հետո՝ 1869 թվականին, ընտանիքը տեղափոխվել է Դեթմոլդ, որտեղ Իդան անցկացրել է կայնքի հաջորդ 20 տարիները։ 28 տարեկան հասակում նա նկարչություն է սովորել Նկարիչների տեղական միության Մյունխենի Կանանց ակադեմիայում, հիմնականում բնանկարչուհի Թինա Բլաուի մոտ։ 1891 թվականին նա ուսումը շարունակել է Փարիզում՝ Կոլարոսի ակադեմիայում, քանի որ այդ ժամանակ կնոջ համար դժվար էր պետական ակադեմիա ընդունվելը։ Ըստ Կետե Կոլվիցի հուշերի՝ «Իդա Գերհարդին գիշերն անց էր կացնում Մոնմարտրի կաֆեշանտաններում և ուրվանկարներ նկարում, պարողները ճանաչում էին նրան և պարելու ընթացքում իրենց իրերը թողնում էին նրա հսկողության ներքո»[4]։

Փարիզում Գերհարդին մտերիմ է եղել նկարչուհի Յոլկա Ռոզենի և նրա ամուսնու՝ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Դելիուսի հետ։ 1900 թվականից Իդա Գերհարդին ստեղծագործական առումով կապված է եղել քանդակագործ Օգյուստ Ռոդենի հետ, իսկ այնուհետև միացել է Մոնպառնասի նկարիչների շրջանակին։

Գերհարդին շատ բան արեց գերմանա-ֆրանսիական մշակութային կապերը զարգացնելու համար։ Փարիզում բնակվելու ընթացքում նա սերտ կապեր է պահպանել գերմանական մշակույթի այնպիսի գործիչների հետ, ինչպիսիք են Մարիա Սլանովան, Ֆրանց Նյոլկենը, Վիլհելմ Ուդեն և ուրիշներ, ինչպես նաև զբաղվել է Գերմանիայում ժամանակակից ֆրանսիական արվեստի մասսայականացմամբ։ Գերհարդին եղել է ճանաչողական ցուցահանդեսների կազմակերպիչ ինչպես Բեռլինում (ֆրանսիական արվեստի ցուցահանդես Շուլտե սրահում, 1907), այնպես էլ Փարիզում (Ելիսեյան դաշտերում գերմանական արվեստի ցուցահանդես, 1910)։ Գերհարդին նաև հագենյան կոլեկցիոներ Կառլ Էռնստ Օստհաուզին ծանոթացրել է Ռոդենի և Արիստիդ Մայոլի աշխատանքներին՝ նպաստելով նրանց աշխատանքների գնմանը։

1913 թվականին հիվանդության պատճառով նկարչուհին ստիպված թողել է Փարիզի իր ստուդիան և տեղափոխվել Լյուդենշայդում բնակվող իր հարազատների մոտ։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերհարդին իր գեղարվեստական կարիերայի սկզբում ավելի շատ աշխատել է բնանկարների վրա․ նա Բարբիզոնյան դպրոցի հետևորդ էր։ Ավելի ուշ նա նկարել է հիմնականում դիմանկարներ։ 1900 թվականից սկսած նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել հետիմպրեսիոնիստներն ու ֆովիստները, իսկ 1911 թվականից՝ Ռեյնի էքսպրեսիոնիզմը։ 1905 թվականին Բիարիցում գտնվելու ժամանակ Գերհարդին նկարել է ծովային թեմաներով նկարներ։ Իր կյանքի վերջին տարիներին նա նաև ստեղծել է նատյուրմորտներ և ժանրային նկարներ։ Նկարչուհու կենդանության օրոք նրա ստեղծագործությունների ցուցահանդեսներն անցկացվել են Փարիզում` Ազգային ընկերության սրահում և Անկախության սրահում, ինչպես նաև Գերմանիայում` Բեռլինյան և Մյունխենյան սեցեսիաների ժամանակ։

1990 թվականից Իդա Գերհարդիի մրցանակը շնորհվում է Լյուդենշայդում։ Գերհարդի անունով է կոչվում Դեթմոլդ քաղաքի փողոցներից մեկը (գերմ.՝ Ida-Gerhardi-Weg):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #118690736 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Ida Gerhardi (նիդերլ.)
  4. Martha Kearns. Käthe Kollwitz — Feminist Press, 1976. — P. 89.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Vera Scheef, Die Künstlerin Ida Gerhardi 1862–1927. Detmold um 1900. 3-89528-435-1
  • Susanne Conzen (Ed.), Ida Gerhardi-Deutsche Künstlerinnen in Paris um 1900, (Exhibition catalog), Hirmer, 2012 978-3-7774-4791-9
  • Annegret Rittmann (Ed.), Wozu die ganze Welt, wenn ich nicht malte, Ida Gerhardi, Briefe einer Malerin zwischen Paris und Berlin, Klartext, Essen 2012, 978-3-8375-0740-9
  • Hans Gottlob: "Die Wegbegleiterinnen Ida Gerhardi und Jelka Rosen". In: Frederik Delius, der vergessene Kosmopolit, Bielefeld, 2012 978-3-89528-964-4

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդա Գերհարդի» հոդվածին։