Թինա Բլաու
Թինա Բլաու գերմ.՝ Tina Blau-Lang | |
---|---|
![]() | |
Ի ծնե | գերմ.՝ Regina Leopoldine Blau |
Ծնվել է | նոյեմբերի 15, 1845[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրիական կայսրություն[4][5] |
Վախճանվել է | հոկտեմբերի 31, 1916[1][6][7][…] (70 տարեկան) |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[5] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Դավանանք | Evangelical Church of Augsburg Confession in Austria?[9] |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | բնանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուսուցիչ | August Schaeffer von Wienwald? և Վիլհելմ ֆոն Լինդենշմիտ Կրտսեր |
Ամուսին | Հենրիխ Լանգ[10] |
![]() |
Թինա Բլաու (գերմ.՝ Tina Blau, ավելի ուշ՝ Թինա Բլաու Լանգ, նոյեմբերի 15, 1845[1][2][3][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[4][5] - հոկտեմբերի 31, 1916[1][6][7][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[5]), ավստրիացի բնանկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թինա Բլաուն ծնվել է 1845 թվականին Վիեննայում, Ավստրո-հունգարական ռազմական բժշկական կորպուսի բժշկի ընտանիքում։ Հայրն աջակցել է դստերը դառնալու նկարիչ։ Նկարչության դասեր է առել նախ Ավգուստ Շեֆերի մոտ, 1869-1873 թվականներին՝ Մյունխենում Վիլհելմ ֆոն Լինդենշմիտ կրտսերի մոտ[11]։ Հետագայում Էմիլ Յակոբ Շինդլերի հետ ուսումը շարունակել է Նոյլենգբախից ոչ հեռու Պլանկենբերգ ամրոցին մոտ գտնվող նկարիչների ավանում։ 1875-1876 թվականներին նրանք աշխատել են նույն ստուդիայում, սակայն վեճերի պատճառով հեռացել են միմյանցից։
1883 թվականին Թինա Բլաուն փոխել է կրոնը՝ հուդայականությունից անցնելով լյութերականության[12], այնուհետև ամուսնացել է նկարիչ Հենրիխ Լանգի (1838-1891) հետ, որը մասնագիտացել էր ձիեր և մարտական տեսարաններ պատկերելու գործում։ Երիտասարդ ընտանիքը տեղափոխվել է Մյունխեն։ 1889 թվականից Թինա Բլաու-Լանգը նատյուրմորտ և բնանկար է դասավանդել Մյունխենի նկարիչների ընկերության Կանանց ակադեմիայում։ 1890 թվականին տեղի է ունեցել նրա առաջին մեծամասշտաբ ցուցահանդեսը։
Ամուսնու մահից հետո Բլաուն տասը տարի ապրել է Նիդերլանդներում և Իտալիայում[11]։ Հայրենիք վերադառնալուց հետո Ռոտունդեում հիմնել է իր սեփական ստուդիան[13]։ 1897 թվականին Օլգա Պրագերի, Ռոզա Մայրեդերի և Կարլ Ֆեդերնի հետ միասին մասնակցել է Կանանց գեղարվեստի դպրոցի (Wiener Frauenakademie) հիմնադրմանը։ Մինչև 1915 թվականը դասավանդել է այդ հաստատությունում։
Բլաուն կյանքի վերջին ամառն անց է կացրել Բադ Գաշտայնում, այնուհետև որոշ ժամանակ Վիեննայում ապրել է առողջարանում, որտեղ բժշկական ստուգում է անցել և նույն տեղում էլ մահացել է 1916 թվականի հոկտեմբերի 31-ին։ Քաղաքային իշխանությունները Վիեննայի կենտրոնական գերեզմանատանը (Zentralfriedhof) նրա համար հատկացրել են պատվո գերեզման (Honor Grave)[14]։ Չնայած Առաջին համաշխարհային պատերազմին, Վիեննայի «Künstlerhaus» 1917 թվականին կազմակերպել է Բլաուի հետահայաց ցուցահանդեսը և օգնել է աճուրդով վաճառելու նրա գույքը[15]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Tobias Natter, Claus Jesina։ Tina Blau (1845–1916). Verlag Galerie Welz, Salzburg 1999, ISBN 3-85349-232-0.
- Monika Salzer, Peter Karner։ Vom Christbaum zur Ringstraße. Evangelisches Wien. Picus, Vienna, 2008, ISBN 978-3-85452-636-0.
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Tina Blau (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Tina Blau-Lang — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 FemBio: Հայտնի կանանց տվյալների բանկ
- ↑ 4,0 4,1 4,2 Murau K. Wiener Malerinnen (գերմ.) — S. 5—8.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Gadzinski A. KALLIOPE Austria (գերմ.): Frauen in Gesellschaft, Kultur und Wissenschaft — Wien: Bundesministerium für Europa, Integration und Äußeres, 2015. — S. 80. — ISBN 978-3-9503655-5-9
- ↑ 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 7,0 7,1 7,2 [Tina Blau Frauen in Bewegung 1848–1938] (գերմ.) — Österreichische Nationalbibliothek, 2006.
- ↑ 98 // death record of the Lutheran City Church of Vienna — Vol. 36.
- ↑ X // baptism registry of the Lutheran City Church of Vienna — Vol. 36.
- ↑ Neues Wiener Tagblatt (գերմ.) / Hrsg.: M. Szeps — Wien: 1883. — S. 2.
- ↑ 11,0 11,1 A. F. S. (d. i. Adalbert Franz Seligmann): † Tina Blau-Lang. In: Neue Freie Presse, 31. October 1916, p. 25 (Online at ANNO)
- ↑ Anna L. Staudacher: "… meldet den Austritt aus dem mosaischen Glauben". 18000 Austritte aus dem Judentum in Wien, 1868–1914: Namen – Quellen – Daten. Peter Lang, Frankfurt/M. u.a. 2009, ISBN 978-3-631-55832-4
- ↑ A. F. S. (d. i. Adalbert Franz Seligmann): Ein letzter Besuch. In: Neue Freie Presse, 10. November 1916, p. 01 (Online at ANNO)
- ↑ Hedwig Abraham: Tor 4 – evangelische Ehrengräber. (…) Regina – „Tina“ Blau. In: viennatouristguide.at; retrieved, 26 Februar 2012.
- ↑ Tina Blau [Ill.]: Versteigerung des künstlerischen Nachlasses der Landschaftsmalerin Tina Blau. Mittwoch, den 28 März 1917. Öffentliche Ausstellung daselbst von Sonntag den 25. bis am Dienstag den 27. März 1917. Serie: C. J. Wawra, Wien: Kunstauktion von C. J. Wawra, ZDB-ID 1224898-8. Wawra, Wien 1917.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Literature by and about Tina Blau in the German National Library catalogue
- "Frauen in Bewegung" Archived 2016-09-18 at the Wayback Machine.։ multiple short biographies @ the Österreichische Nationalbibliothek
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թինա Բլաու կատեգորիայում։ |