Իդա Բարբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իդա Բարբեր
գերմ.՝ Ida Barber
Ծնվել էհուլիսի 19, 1842(1842-07-19)[1] կամ սեպտեմբերի 4, 1842(1842-09-04)[2]
ԾննդավայրԲեռլին, Պրուսիայի թագավորություն
Վախճանվել էհոկտեմբերի 9, 1931(1931-10-09)[2] (89 տարեկան)
Վախճանի վայրՎիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[2]
Մասնագիտությունհեղինակ և գրող
ՔաղաքացիությունFlag of Germany (3-2 aspect ratio).svg Գերմանիա
Ժանրերարձակ
ԱնդամակցությունVerein der Schriftstellerinnen und Künstlerinnen Wien?[2]

Իդա Բարբեր (գերմ.՝ Ida Barber, ի ծնե՝ ֆոն Պունիցեր, հուլիսի 19, 1842(1842-07-19)[1] կամ սեպտեմբերի 4, 1842(1842-09-04)[2], Բեռլին, Պրուսիայի թագավորություն - հոկտեմբերի 9, 1931(1931-10-09)[2], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[2]), գերմանացի վիպասան, որ գրել է «Ivan Baranow» կեղծանունով, լրագրող, խմբագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդա Բարբերը ծնվել է 1842 թվականի հուլիսի 19-ին Բեռլինում։ 1873 թվականին ամուսնացել է և տեղափոխվել Լայպցիգ, որտեղ 1877 թվականին հիմնել է Լայպցիգի տնային տնտեսուհիների կանանց ակումբը։ Աշնանն ակումբ ուներ ավելի քան 1500 անդամ։

1879 թվականի աշնանը ընտանիքի հետ տեղափոխվել է Վիեննա, որտեղ շարունակել է լրագրողական գործունեությունը։ 1880 թվականից որպես նորաձևության լրագրող համագործակցել է տարբեր ամսագրերի հետ, այդ թվում Pester Lloyd ամսագրի հետ, եղել է Illustrierte Zeitung հրատարակչության թղթակիցը Համբուրգում և Ավստրիայում, մի քանի տարի խմբագրել է Wiener Bazar ամսագրի համար։

1880 թվականից նա պարբերաբար «Die Presse», «Neue Freie Presse», ինչպես նաև «Wiener Salonblatt» (1884-1889) և «Sport und Salon» (1900-1918) ամսագրերի համար գրել է նորաձև իրերի մասին։ 1881 թվականից «Vom Fels zum Meer» ամսագրում վարել է «Ժամանակի զգեստները» սյունակը։ 1910-1911 թվականներին աշխատել է որպես Պրահայում «Selbstwehr» («Ինքնապաշտպանություն») հրեական շաբաթաթերթի «Für unsere Frauen» («Մեր կանանց համար») ամենամսյա առդիրի պատասխանատու խմբագիր։

1885 թվականին եղել է Վիեննայի ուսանողների աջակցության ասոցիացիայի համահիմնադիր[3], 1886 թվականից՝ Վիեննայի գրողների և նկարիչների ասոցիացիայի անդամ։

1898 թվականից ապրել է Վիեննայի մերձակայքում գտնվող Պուրկերսդորֆ քաղաքում, որտեղ էլ մահացել է 1931 թվականին։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդա Բարբերի գրական գործունեությունն սկսվել է 1872 թվականին «Die Gartenlaube» և «Vossischen Zeitung» թերթերում։ Լայպցիգում տպագրվել է նրա առաջին՝ «Կոտրված սրտեր» (1878) վեպը։

1881 թվականից, երբ Բրեսլաուում տպագրվել է «Ռուսական գաղտնիքներ» վեպը, սկսել է օգտագործել «Ivan Baranow» կեղծանունը։

1882 թվականին լույս է տեսել նրա «Կյանքի պատկերներ» («Կրոնական պատերազմների երեք պատմություն») պատմվածքների ժողովածուն, իսկ 1900 թվականին՝ «Ժանրային նկարներ հրեական ընտանիքի կյանքից» գիրքը։

1890 թվականից Ի. Բարբերի գրական գործունեության մեջ նկատվել է հուդայականության հարցերին դիմելը։

Ի թիվս այլ գործերի, նա գրել է մի շարք աշխատանքներ նորաձևության մասին։

Ընտրյալ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1881 – Lebensbilder
  • 1884 – Gerächt, doch nicht gerichtet
  • 1885 – Mann zweier Frauen
  • 1885 – Verkaufte Frauen
  • 1885 – Versöhnt
  • 1887 – Aus der russischen Gesellschaft
  • 1887 – Gebrochene Herzen
  • 1891 – Der neue Monechristo
  • 1895 – Genrebilder aus dem jüdischen Familienleben
  • 1895 – Wandlungen
  • 1896 – Ihr Schwiegersohn (վեպ)
  • 1896 – Arbeit adelt
  • 1900 – Glaubenskämpfe
  • 1919 – Die rechte Liebe war es nicht
  • Der neue Montekristo.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Biographien der österreichischen Dichterinnen und Schriftstellerinnen (գերմ.) — 1893. — S. 8.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Baumgartner M. 8 // Der Verein der Schriftstellerinnen und Künstlerinnen in Wien (գերմ.)Böhlau Verlag, 2015. — ISBN 978-3-205-20168-7, 978-3-205-79702-9 — doi:10.7767/9783205201687
  3. Կենսագրություն(գերմ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Franz Brümmer: Lexikon der deutschen Dichter und Prosaisten vom Beginn des 19. Jahrhunderts bis zur Gegenwart. Band 1. Brockhaus, Leipzig 1913, S. 118–119.
  • Elisabeth Friedrichs: Die deutschsprachigen Schriftstellerinnen des 18. und 19. Jahrhunderts. Ein Lexikon. Metzler, Stuttgart 1981, ISBN 3-476-00456-2, (Repertorien zur deutschen Literaturgeschichte 9), S. 15.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]