Իգոր Նետտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգոր Նետտո
ռուս.՝ Игорь Александрович Нетто
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 9, 1930(1930-01-09)[1][2][3]
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ[1]
Մահվան ամսաթիվ մարտի 30, 1999(1999-03-30) (69 տարեկան)
Մահվան վայր Մոսկվա, Ռուսաստան
Հասակ 179 սանտիմետր
Քաշ 91 կիլոգրամ
Դիրք պաշտպան և կիսապաշտպան

Իգոր Ալեքսանդրովիչ Նետտո (հունվարի 9, 1930(1930-01-09)[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[1] - մարտի 30, 1999(1999-03-30), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ֆուտբոլիստ և հոկեյիստ, ֆուտբոլի մարզիչ։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1954), ՌԽՖՍՀ վաստակավոր մարզիչ (1986), «Սպարտակ» (Մոսկվա) թիմի (1949-1966) և ԽՍՀՄ հավաքականի կիսապաշտպան։ 1960 թվականի Եվրոպայի չեմպիոն և 1956 թվականի ֆուտբոլի օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ 5-ակի չեմպիոն և ԽՍՀՄ 3-ակի գավաթակիր։ ԽՍՀՄ հավաքականի և «Սպարտակի» երկարամյա ավագ։ Ֆուտբոլիստը 18 մրցաշրջան անցկացրել է «Սպարտակում», ինչը ռեկորդ է կարմիր-սպիտակների պատմության մեջ։ «Սպարտակի» կազմում անցկացրած 404 խաղերից 403-ը նա սկսել է հիմնական կազմում, իսկ 18 տարվա ընթացքում նրան փոխարինել են միայն երեք անգամ։ Իգոր Նետտոն 13 տարի անընդմեջ ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում՝ 12 անգամ գրավելով առաջին տեղը իր դիրքում՝ հարձակողական կիսապաշտպան։ Նույնպես հանդես է գալիս հոկեյի «Սպարտակ» (Մոսկվա) ակումբում, որի կազմում անցկացրել է 22 պաշտոնական հանդիպում և «գոլ+փոխանցում» համակարգում աչքի է ընկել 29 արդյունավետ միավորով[4]։

Գոյություն ունի, այսպես կոչված, Իգոր Նետտոյի ակումբը, որում ընդգրկված են ֆուտբոլիստներ, ովքեր ավելի քան 50 հանդիպում են անցկացրել ԽՍՀՄ և Ռուսաստանի հավաքականների կազմում։ Ինքը՝ ակումբի «հիմնադիրը», առաջինն էր, ով հասավ 50 խաղի նշագծին ազգային թիմում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգոր Նետտոն (ձախից) և Լև Յաշինը 1961 թվականի մարտին

Մոսկվայի «Սպարտակի» պատանեկան թիմի սան է։ Աչքի է ընկել բարձր տեխնիկայով, հարձակողական խաղաոճով, ճշգրիտ փոխանցումով, խաղադաշտը տեսնելու ունակությամբ։ ԽՍՀՄ առաջնությունում անցկացրել է 368 հանդիպում, խփել է 36 գնդակ։ ԽՍՀՄ հավաքականում (1952-1965) մասնակցել է 54 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ։ 1952 և 1956 թվականների Օլիմպիական խաղերի, 1958 և 1962 թվականների աշխարհի առաջնությունների մասնակից։

Նետտոն եղել է «Սպարտակի» ավագը 1952-1956, 1958-1964 թվականներին։ Մասնակցել է ԽՍՀՄ հավաքականի առաջին պաշտոնական խաղին 1952 թվականի հուլիսի 15-ին Ֆինլանդիայի Կոտկա քաղաքում Բուլղարիայի հավաքականի հետ (2:1)[5]։ Հավաքականի ավագի թևկապն անփոփոխ է կրել 1954 թվականից ի վեր, բացառությամբ 11 խաղերի, որոնք բաց եմ թողել վնասվածքների պատճառով։ Եղել է ԽՍՀՄ հավաքականի ավագը 52 խաղում (ավելին՝ միայն Ալբերտ Շեստերնևը՝ 67 հանդիպում)։

«Ես կարծում եմ, որ Սպարտակի ֆուտբոլը գնաց հենց Նետտոյից, դա կարճ և միջին փոխանցումն է, գնդակի վերահսկումը։ Նետտոն միշտ քննադատաբար է վերաբերվել մեկին, ով պարզ իրավիճակներում կորցնում է գնդակը, չափազանց մեծ ռիսկի է դիմում կամ երկար փոխանցում է կատարում։ Նա կարող էր խաղի ցանկացած պահի մոտենալ խաղընկերոջն ու դիտողություն անել։ Նա իսկական ավագ էր, նրա հետ միշտ հաշվի էր նստում ցանկացած մարզիչ, ով գտնվում էր «Սպարտակում»։ Նա կարող էր խաղի ժամանակ իր որոշումները կայացնել, թե ինչպես այս կամ այն իրավիճակում գործել թիմում, տակտիկական առումով, զուտ յուրովի էր հասկանում ֆուտբոլը։ Նա շատ կոշտ էր իր պահանջներում, մարզումների ժամանակ մենք վախենում էինք նրանից», - հիշում է «Սպարտակում» Նետտոյի գործընկեր Յուրի Սեմինը։

1962 թվականին աշխարհի առաջնությունում Ուրուգվայի հավաքականի հետ խաղի երկրորդ խաղակեսում Իգոր Չիսլենկոն առաջ մղեց ԽՍՀՄ հավաքականին՝ հաշիվը դարձնելով 2:1։ Իսկ խաղընկերների հետ շփումից հետո գնացել է գլխավոր մրցավարի մոտ և խնդրել չեղարկել խորհրդային թիմի գոլը, քանի որ գնդակը դարպասն է մտել դրսից՝ ցանցի անցքից[5]։

«Սպարտակի» մարզիչն է եղել 1971-1972 թվականներին, 1976 թվականին, ապա 1979-1990 թվականներին։ Նետտոյի ամենահայտնի սաներից մեկը համարվում է Իգոր Շալիմովը, որը նրա ղեկավարության տակ էր 11-ից 17 տարեկան։

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նետտոյի նախապապը 18-րդ դարում Իտալիայից եկավ Ռուսաստանի կայսրություն և որպես այգեպան աշխատեց Էստլանդիայի նահանգում (Էստոնիայի Հանրապետություն 1918 թվականից)։ Նետտոյի մայրը՝ Յուլիա Վիլհելմովնան, Էստոնիայից Մոսկվա է տեղափոխվել 1917 թվականին, հայրը՝ Ալեքսանդր Անդրեևիչը, մի փոքր ավելի վաղ։ Հայրը 1915 թվականից անդամակցել է լատվիական հրաձգային դիվիզիային (1918 թվականից՝ լատվիական հրաձգային խորհրդային դիվիզիա), մայրն աշխատել է Թմրոմինդ-ի գրասենյակում։ Մեծ եղբայր Լևն (1925-2017) անվանվել է Լև Տրոցկու անունով, Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ 1944-ի փետրվարին նա ընկավ գերմանական գերության մեջ, 1945-ի մարտին ամերիկյան զորքերի կողմից ազատ արձակվեց Պլաուենից։

Իգոր Նետտոն ամուսնացած էր դերասանուհի Օլգա Յակովլևայի հետ, ամուսնալուծվել է 1987 թվականից[6]։

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգոր Նետտոյի գերեզմանը Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը

Մոսկվայում՝ Տարաս Շևչենկոյի Առափի թիվ 5 տանը, որտեղ ապրել է Իգոր Նետտոն 1955-1997 թվականներին, տեղադրվել է հուշատախտակ։ Այս տան Բնակարանը Նետտոն ստացել է 1955 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում Արևմտյան Գերմանիայի հավաքականի նկատմամբ պատմական հաղթանակի համար[7]։

Բոգորոդսկոյե մարզադաշտի տարածքում, որտեղ իրենց խաղերն են անցկացնում Մոսկվայի «Սպարտակ» մանկապատանեկան մարզադպրոցի երիտասարդական կազմը և թիմերը, մինչև 2014 թվականը կրում էր Իգոր Նետտոյի անունը (2014 թվականին վերանվանվել է Ն. Պ.Ստարոստինի անվան մարզադաշտ)։

«Սա ֆուտբոլ է» գրքի հեղինակը։ Կյանքի վերջին տարիներին հիվանդ էր, հիշողության հետ կապված խնդիրներ ուներ[8]։ Ուստի նա ապրում էր եղբոր ընտանիքում, քանի որ կինը հրաժարվեց նրանից։

Թաղված է Վագանկովսկու գերեզմանատան 24-րդ հատվածում։

Նվաճած մեդալները, այդ թվում՝ Մելբուռնի օլիմպիական ոսկե մեդալը, հանձնվել են Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի թանգարանին[9]։

  • 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության համար Կազանում հայտնվել է Իգոր Նետտոյի պատկերով հանրային արվեստ[10]։
  • 2020 թվականի հունվարի 9-ից «Օտկրիտիե Արենա» մարզադաշտի Կենտրոնական տրիբունան կրում է Իգոր Ալեքսանդրովիչ Նետոյի անունը։
  • Մոսկվայում Պոկրովսկոյե-Ստրեշնևոյում 2021 թվականի հունիսին զուտ անունով է կոչվել «Սպարտակ» մարզադաշտի հարևանությամբ գտնվող փողոցը («Արենա Բանկի բացումը»)[11][12]։
  • Մոսկվայում 2022 թվականի հուլիսի 31-ին «Օտկրիտիե Արենա» մարզադաշտի «Ս» տրիբունայի մոտ բացվել է Իգոր Նետտոյի հուշարձանը։ Քանդակագործ՝ Ֆիլիպ Ռուկավիշնիկով[13][14]։

Թիմային նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1956 թվականի օլիմպիական չեմպիոն (5 խաղ, 1 գոլ)
  • Եվրոպայի Գավաթակիր 1960 թվական
  • ԽՍՀՄ չեմպիոն․ 1952, 1953, 1956, 1958, 1962
  • ԽՍՀՄ գավաթակիր․ 1950, 1958, 1963
  • Երիտասարդության և Ուսանողների համաշխարհային սպորտային խաղերի հաղթող (փառատոնի շրջանակներում), Հելսինկի՝ 1962 թվական

Անձնական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ընդգրկվել է ԽՍՀՄ հիսնամյակի (1917-1967 թվականներ) խորհրդանշական հավաքականում։
  • Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների տասնյակում 1957 (9-րդ տեղ)։
  • ԽՍՀՄ-ում մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում 13 անգամ, որոնցից № 1 (1950, 1952, 1953, 1955-1963) - 12 անգամ, № 2 (1951 թվական)։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինի շքանշան (1957 թվականի ապրիլի 7)
  • Բարեկամության շքանշան (1995 թվականի ապրիլի 19) - ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի և «Սպարտակ» մարզական ընկերության վերածննդի և կայացման գործում անձնական մեծ ավանդի համար[15]։

Ելույթների Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիման վրա «Սպարտակ Մոսկվա. Պաշտոնական պատմություն 1922-2002 թվականներ»

Ակումբ Թվական Մրցաշրջան[16] Գավաթ[17] Առաջնություն ու Գավաթը[18] Ընդամենը
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Սպարտակ Մոսկվա 1948 0 0 0 0 ??? 0 ??? 0
1949 8 1 ??? 0 ??? 0 ??? 1
1950 36 2 4 0 0 0 40 2
1951 25 2 5 1 ??? 0 ??? 3
1952 13 1 4 0 0 0 17 1
1953 21 1 2 0 ??? 0 ??? 1
1954 15 1 2 0 ??? 0 ??? 1
1955 21 6 2 0 0 0 23 6
1956 20 4 0 0 ??? 0 ??? 4
1957 20 1 4 1 0 0 24 2
1958 20 0 4 1 0 0 24 1
1959 22 4 1 0 0 0 23 4
1960 24 2 0 0 0 0 24 2
1961 23 3 1 0 0 0 24 3
1962 23 1 0 0 0 0 23 1
1963 37 4 5 0 ??? 0 ??? 4
1964 32 3 3 1 0 0 35 4
1965 4 0 2 0 0 0 6 0
1966 4 0 3 0 0 0 7 0
Ընդամենը 368 36 ??? 4 ??? 0 ??? 40

Մարզչական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Օմոնիայի» գլխավոր մարզիչ (Նիկոսիա, Կիպրոս)՝ 1967թվականական հունվար-հունիս։
  • «Շիննիկի» մարզիչ (Յարոսլավլ). հունվար-հուլիս 1968 թվականին։
  • «Շիննիկի» գլխավոր մարզիչ (Յարոսլավլ). օգոստոս-դեկտեմբեր 1968 թվականին։
  • Իրանի հավաքականի գլխավոր մարզիչ՝ 1970-1971 թվականներին։
  • «Սպարտակի» Մարզիչ (Մոսկվա)՝ 1973-1975 թվականներին։
  • «Պանիոնիսի» գլխավոր մարզիչ (Աթենք, Հունաստան)՝ 1977 - 1978 օգոստոս։
  • «Նեֆթչիի» գլխավոր մարզիչ Բաքու. 1979թ. հունվար-հունիս։
  • Մարզիչ ՍԴՅՈՒՇՈՐ Սպարտակ Մոսկվա. սեպտեմբեր 1971-1972, 1976, սեպտեմբեր 1979-1990։
  • Մարզիչ-խորհրդատու «Տորնադոս» (Հարարե, Ռոդեզիա)․ 70-ականներ։
  • ԽՍՀՄ և Ռուսաստանի վետերանների հավաքականի ղեկավար․ 1991-1993 թվականներին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բորիս Դուխոն - «Իգոր Նետտո, Խորհրդային Միության կապիտան». - 136 էջ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դմիտրի Բելոցերկովսկի - «Լև Յաշին։ Իմ երազանքի դարպասապահը», 2019 թվական։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Нетто Игорь Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. «Статистика выступлений за хоккейный клуб «Спартак» (Москва)». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
  5. 5,0 5,1 «Игорю Нетто – 90 лет!». Российский футбольный союз (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 31-ին.
  6. «Лев НЕТТО: «БРАТА ПРЕСЛЕДОВАЛА ЧЕРНАЯ СИЛА»». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.
  7. «Открыта [[мемориальная доска]] Игорю Нетто». ФК «Спартак». 2011 թ․ ապրիլի 21. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 24-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  8. Юрий Голышак, Александр Кружков (2011 թ․ մարտի 11). «Разговор по пятницам. Валерий Рейнгольд». «Спорт-Экспресс». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 11-ին.
  9. «НОВОСТИ - ЛЕВ НЕТТО ПОДАРИЛ МЕДАЛИ БРАТА СПАРТАКОВСКОМУ МУЗЕЮ». www.spartak.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.
  10. «Игорь Нетто, быт казанцев и сборная мира: к ЧМ-2018 Казань украсят новые паблик-арты - Новости - Официальный портал Казани» (անգլերեն). www.kzn.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
  11. «В Москве присвоены наименования 19 площадям, улицам и скверам. В Москве появились скверы Московского Метро, Героев-Нефтяников, площадь Валерия Харламова, аллея Архитектора Долганова и улица Игоря Нетто». Официальный сайт Мэра Москвы. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 17-ին.
  12. «В Москве появились улица Игоря Нетто и площадь Валерия Харламова». Советский спорт, 1 июня 2021. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 17-ին.
  13. «Федун посетил открытие памятника Нетто на стадионе «Спартака»». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին.
  14. «Памятник Игорю Нетто открыт у трибуны "C" «Открытие Банк Арены»». Վերցված է 2022 թ․ հուլիսի 31-ին. {{cite web}}: |archive-date= requires |archive-url= (օգնություն); Unknown parameter |archive -url= ignored (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)
  15. «Указ Президента Российской Федерации от 19 апреля 1995 г. № 384 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 29-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 55 (օգնություն)
  16. Чемпионат СССР
  17. Кубок СССР
  18. Дублирующий состав московского Спартака

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]