Իգոր Դոդոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իգոր Դոդոն
Igor Dodon (01.2017; cropped).jpg
 
Կուսակցություն՝ Party of Socialists of the Republic of Moldova?, Party of Communists of the Republic of Moldova? և չկա
Կրթություն՝ Agricultural State University of Moldova? և Academy of Economic Studies of Moldova?
Գիտական աստիճան՝ տնտեսագիտության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր փետրվարի 18, 1975(1975-02-18) (44 տարեկան)
Ծննդավայր Sadova, Մոլդովական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Moldova.svg Մոլդովա
Ամուսին Galina Dodon?
 
Կայք՝ dodon.md
 
Պարգևներ

«Աշխատանքային փառք» շքանշան և Սուրբ Սերգի Ռադոնեժսկու շքանշան

Իգոր Դոդոն (մոլդ.՝ Igor Dodon, փետրվարի 18, 1975(1975-02-18), Sadova, Մոլդովական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), Մոլդովայի պետական և քաղաքական գործիչ: 2016 թվականից Մոլդովայի նախագահ:

2006-2009 թվականներին գլխավորել Է Մոլդովայի էկոնոմիկայի և առևտրի նախարարությունը, իսկ 2008-2009 թվականներին զբաղեցրել է առաջին փոխվարչապետի պաշտոնը: 2011-2016 թվականներին՝ Մոլդովայի սոցիալիստների կուսակցության նախագահ։

Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր (2009-2016): Մոլդովայի շախմատի ֆեդերացիայի նախագահ:

2017-2018 թվականներին Մոլդովայի Սահմանադրական դատարանը մի քանի անգամ ժամանակավորապես հեռացրել է Իգոր Դոդոնին պաշտոնից այն պատճառով, որ նա չի համաձայնել ստորագրել Մոլդովայի կառավարության նախարարների նշանակման և Մոլդովայի խորհրդարանի ընդունած այլ օրենքներ (այդ թվում՝ օտարերկրյա քարոզչության դեմ պայքարի մասին օրենքը): Հրամանները և օրենքները ստորագրվել են մի անձի կողմից, որին ժամանակավորապես անցել էին Մոլդովայի նախագահի լիազորությունները: Այդ մարդը Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուն էր, որից հետո իրավասությունները նորից տրվել են Իգոր Դոդոնին[1][2][3][4][5][6][7]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգոր Դոդոնը ծնվել է 1975 թվականի փետրվարի 18-ին Մոլդովական ԽՍՀ Կալարաշի շրջանի Սադովա գյուղում։

Ստացել է երեք բարձրագույն կրթություն։ Ավարտել է պետական ագրարային համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, Մոլդովայի տնտեսագիտական գիտությունների ակադեմիայի կառավարման ֆակուլտետը, Մենեջմենթի միջազգային ինստիտուտի տնտեսագիտական իրավունքի ֆակուլտետը: Տնտեսագիտության դոկտոր: 2011 թվականի սեպտեմբերի 24-ից Մոլդովայի շախմատի ֆեդերացիայի նախագահ:

Մոլդովայի կառավարությունուն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի մայիսից մինչև 2006 թվականի սեպտեմբեր զբաղեցրել Է Էկոնոմիկայի և առևտրի նախարարի տեղակալի պաշտոնը։

Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինի 2006 թվականի սեպտեմբերի 18-ի հրամանագրով նշանակվել է Էկոնոմիկայի և առևտրի նախարար:

2008 թվականի մարտի 31-ին Մոլդովայի նախագահի թիվ 1592-IV հրամանագրով նշանակվել է վարչապետի առաջին տեղակալ, էկոնոմիկայի և առևտրի նախարար:

Մոլդովայի խորհրդարանում[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Մոլդովայի կոմունիստական  կուսակցությունից ընտրվել է պատգամավոր, ինչպես ապրիլի 5-ի, այնպես էլ հուլիսի 29-ի արտահերթ ընտրություններից հետո: 2010 թվի խորհրդարանական ընտրություններում Իգոր Դոդոնը կրկին պատգամավոր է դարձել։

2011 թվականի դեկտեմբերի 18-ին Մոլդովայի Սոցիալիստների կուսակցության X համագումարում ընտրվել է կուսակցության նախագահ[8][9] և մնացել մինև 2016 թվականի նախագահական ընտրություններում հաղթելը:

2014 թվականի նոյեմբերի 30-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով սոցիալիստների կուսակցությունը Իգոր Դոդոնի ղեկավարությամբ հավաքում է ձայների 20,51 տոկոսը և ձևավորում է 20-րդ գումարման խորհրդարանում ամենամեծ խմբակցությունը: Չաջակցելով եվրոպամետ կուսակցությունների կառավարման ծրագրին՝ սոցիալիստների կուսակցությունն անցավ ընդդիմության։

2016 թվականի հունվարին Քիշնևում տեղի ունեցած զանգվածային հակակառավարական ցույցերի ընթացքում Իգոր Դոդոնը Անդրեյ Նեստասի և Ռենատո Ուսատիմի հետ համատեղ համակարգել է բողոքի շարժման գործողությունները և հանդես է եկել որպես ընդդիմության առաջնորդներից մեկը իշխող մեծամասնության ներկայացուցիչների հետ բանակցություններում:

Մոլդովայի նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոն:

2016 թվականի աշնանը Իգոր Դոդոնին սոցիալիստները որպես թեկնածու առաջադրեցին հոկտեմբերի 30-ի նախագահական ընտրություններում[10]: Իգոր Դոդոնը հանդես է գալիս ԵՄ-ի հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանման և Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության վերականգնման օգտին[11]։

Դուրս է եկել ընտրությունների երկրորդ փուլ՝ հավաքելով ձայների 47,98 տոկոսը։  2016 թվականի նոյեմբերի 13-ին հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Դոդոնը դարձել Է Մոլդովայի երրորդ համաժողովրդական ընտրված նախագահը (Միրչա Սնեգուրից և Պյոտր Լուչինսկիից հետո)՝ հավաքելով ձայների 52,27 տոկոսը: Երդմնակալությունը տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերի 23-ին Քիշնևի Հանրապետության պալատում[12][13]: Ընտրվելու պահին եղել է հանրապետության ամենաերիտասարդ ղեկավարը՝ երկրի գոյության ողջ ընթացքում: 2016 թվականի նոյեմբերի 18-ին լքել է կուսակցությունը՝ նախագահի պաշտոնը զիջելով Զինաիդա Գրեչանային ։

2016 թվականի դեկտեմբերի 23-ին Ազգային պալատում տեղի ունեցավ նախագահի երդմնակալության արարողությունը[14]: 2016 թվականի դեկտեմբերի 26-ին Մոլդովայի նախագահի աշխատակազմի շենքից հանվել էր Եվրամիության դրոշը, որը կախված էր Մոլդովայի դրոշի կողքին, իսկ Մոլդովայի նախագահի պաշտոնական կայքի տարբերակը ռումիներենից փոխվել էր մոլդովերենով[15], համաձայն Մոլդովայի Հանրապետության սահմանադրության 13-րդ հոդվածի 1-ին կետի[16]:

Վադիմ Կրասնոսելսկի և Իգոր Դոդոն
2017 թվականի հունվարի 4

Նա կողմնակից է Մոլդովայի դաշնայնացմանը և Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի չեղարկմանը[17][18]: Ինչպես նաև կողմնակից է Մոլդովայի արտադաշինքային կարգավիճակի և նրա՝ որպես չեզոք պետության զարգացման[19]:

Նախագահ ընտրվելուց հետո «Deutsche Welle» պարբերականին տված հարցազրույցում Իգոր Դոդոնը հայտարարել է[20][21].

Ես կարծում եմ, որ մենք ունենք շատ խնդիրներ, որոնք պետք՝ որոշել Ռուսասստանի հետ, դա ճիշտ է: Բայց դրա հետ մեկտեղ ես ռուսամետ չեմ, ոչ էլ արևմտամետ , այլ մեր պետականության կողմնակից մոլդովական քաղաքական գործիչ։ Ես կարծում եմ, որ ամենակարևորը սեփական երկրի շահերը պահպանելն է։  Իմ «ռուսամետությունը» կլիշե է, որը փորձում են քաղաքացիների գիտակցության մեջ մտցնել իմ քաղաքական ընդդիմախոսները։

2017 թվականի հունվարի 4-ին Բենդերի քաղաքում Իգոր Դոդոնը հանդիպել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նախագահ Վադիմ Կրասնոսելսկու հետ։ Այս հանդիպումը Մոլդովայի և Մերձդնեստրի առաջնորդների առաջին հանդիպումն էր 8 տարվա ընթացքում[22]:

Իգոր Դոդոնի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Այս հանդիպումը վերջին 8 տարիների Մոլդովայի և Մերձդենեստրի առաջնորդների միջև եղել է առաջինը[23]։

2017 թվականի հունվարի 16-18-ը Իգոր Դոդոնը Ռուսաստանի նախագահի հրավերով առաջին պաշտոնական միջազգային այցն է կատարել Մոսկվա: Այս այցը Մոլդովայի ղեկավարի առաջին այցն է Ռուսաստան վերջին 9 տարվա ընթացքում[24]։ Պուտինի հետ հանդիպման ժամանակ Դոդոնը հայտարարել է, որ ԵՄ-ի հետ Մոլդովայի ասոցացման համաձայնագիրը մոտ ժամանակներս չեղյալ կհայտարարվի: Բացի այդ, Մոլդովայի նախագահը խնդրել է Ռուսաստանի՝ն Մոլդովային ԵՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրել։ Դոդոնը նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Մոլդովայի ինտեգրումը կդադարեցվի: Նախագահ Դոդոնի խոսքով՝ Մոլդովան այժմ չեզոք երկիր է լինելու։

2017 թվականի մարտի 17-19-ին նա երկրորդ անգամ է այցելել Ռուսաստան։ Այցը ոչ պաշտոնական էր, ոչ պետական, սակայն Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Մերձդնեստրի կարգավորման և Մոլդովայից աշխատանքային միգրանտների համար համաներման հարցերը[25]։

2017 թվականի մարտի 28-ին Դոդոնը հրամանագիր է ստորագրել նույն թվականի սեպտեմբերի 24-ին հանրաքվե նշանակելու մասին, որի ընթացքում չորս հարց է արծարծվել[26]։

  • Մոլդովայի բանկային համակարգից գողացված միլիարդ եվրոն վերադարձնելու կարգի մասին օրենքի չեղարկումը
  • Մոլդովայի նախագահին խորհրդարանը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր նշանակելու լրացուցիչ լիազորություններով օժտելը
  • Մոլդովայի խորհրդարանի պատգամավորների թիվը 101-ից նվազել է մինչև 71
  • Երկրի ուսումնական հաստատություններում «Մոլդովայի պատմություն» առարկայի դասավանդման մասին ՝ «ռումինացիների պատմության» փոխարեն։

Սակայն 2017 թվականի հուլիսին Մոլդովայի Սահմանադրական դատարանն արգելել էր Դոդոնի լիազորությունների ընդլայնման մասին հանրաքվեի անցկացումը[26]։ Մոլդովայի Սահմանադրական դատարանի կարծիքով՝ «պետության ղեկավարը չի կարող փոխել Սահմանադրությունը»[26]:

2017 թվականի ապրիլի 3-ին Դոդոնը ԵՏՄ-ի հետ Մոլդովայի համագործակցության մասին հուշագիր է ստորագրել։ Նա հույս ունի, որ մայիս-հունիսին հուշագրի ստորագրումից հետո Մոլդովան կարող է լիարժեք դիտորդ դառնալ ԵՏՄ-ում[27]: Սակայն արդեն ապրիլի 14-ին Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում որոշում է կայացվել Մոլդովային կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ տրամադրելու մասին[28]: 2017 թվականի մայիսի 9-ին Իգոր Դոդոնը ներկա է գտնվել 2017 թվականի Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսին և եղել անմար կրակի մոտ։ Նա իր գնալու որոշումը բացատրել է այսպես. «Ես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հրավեր եմ ստացել՝ մասնակցելու Կարմիր հրապարակում կայանալիք տոնական միջոցառումներին։ Գրեթե 15 տարի Մոլդովայի նախագահներն այդ օրը Մոսկվա չեն ժամանել, ուստի ես որոշեցի մեկնել»[29]։

Գալինա Դոդոն

2017 թվականի հոկտեմբերի 17-ին Մոլդովայի Սահմանադրական դատարանը նախագահական պարտականությունների կատարումից ժամանակավորապես հեռացրել էր Դոդոնին՝ Եվգենյա Ստուրզուին պաշտպանության նախարար նշանակելուց հրաժարվելու պատճառով, որն առաջարկել էր խորհրդարանը: 2017 թվականի հոկտեմբերի 24-ին Դոդոնի կողմից Պաշտպանության նախարարի հաստատման համար անհրաժեշտ ժամկետի իրավահաջորդը դարձել Է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Անդրիան Կանդուն[3]։

2018 թվականի հունվարի 2-ին Դոդոնի լիազորությունները կրկին ժամանակավորապես դադարեցվել են Մոլդովայի Սահմանադրական դատարանի որոշմամբ այն պատճառով, որ Դոդոնը երկու անգամ մերժել է վարչապետի առաջարկած կառավարության անդամների թեկնածությունները[30]։ Փոխարինողը կրկին Մոլդովայի խորհրդարանի նախագահ Անդրիան Կանդուն է[4]։

2018 թվականի հունվարի 5-ին Դոդոնի լիազորությունները կրկին ժամանակավորապես դադարեցվել են, քանի որ նա երկու անգամ հրաժարվել է ստորագրել օտարերկրյա քարոզչության դեմ պայքարի մասին օրենքը, որն ընդունվել է խորհրդարանի կողմից 2017 թվականի վերջին[1][2]։

2018 թվականի սեպտեմբերի 9-ին Քիշնև-Կալարաշ մայրուղու վրա Դոդոնի ավտոշարասյան երկու մեքենաներ վթարի են ենթարկվել։ Դոդոնը հոսպիտալացվել է, թեև լուրջ մարմնական վնասվածքներ չեն եղել[31][32]։

2018 թվականի սեպտեմբերի 24-ին Դոդոնի լիազորությունները կրկին ժամանակավորապես դադարեցվել են Մոլդովայի Սահմանադրական դատարանի որոշմամբ, քանի որ նա երկու անգամ մերժել է վարչապետի կողմից առաջարկված կառավարության անդամների թեկնածությունները[5][6]։ Նախագահի պաշտոնակատար է դարձել Մոլդովայի խորհրդարանի նախագահ Անդրիան Կանդուն։

2018 թվականի դեկտեմբերի 10-ին Դոդոնը 5-րդ անգամ ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից՝ 4 օրենքին հավանություն չտալուց հետո[7]։

2019 թվականի հունիսի 9-ին Սահմանադրական դատարանի կողմից հեռացվել է նախագահի պարտականությունների կատարումից[33]։ 2019 թվականի հունիսի 15-ին Սահմանադրական դատարանը վերանայել է 2019 թվականի հունիսի 7-ից 9-ը ընդունված իր որոշումները և չեղարկել, այդ թվում՝ նախագահ Իգոր Դոդոնին իր պարտականությունների կատարումից հեռացնելու որոշումը[34]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Գալինա Դոդոնը, 2012 թվականից աշխատել է Exclusive Media ընկերության ֆինանսական տնօրեն (պատկանում է սոցիալիստ պատգամավոր Քորնելիու Ֆուրկուլիցեին), որը թողարկում է «Аргументы и факты» թերթի տեղական տարբերակը[35]։ Ունեն երեք զավակ՝ որդիներ Բոգդանը, Վլադը և Նիկոլայը[36][37]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աշխատանքային փառք» շքանշան
Արտասահմանյան
  • Երուսաղեմում Քրիստոսի գերեզմանին փառքի ասպետ
  • Սուրբ Սերգեյ Ռադոնեժսկու II աստիճանի շքանշանով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 В Молдавии запретят российские новости против воли президента / lenta.ru
  2. 2,0 2,1 Президента Молдавии вновь временно отстранили / lenta.ru
  3. 3,0 3,1 Временный переворот: к чему может привести отстранение Додона от должности президента Молдавии
  4. 4,0 4,1 «Конституционный суд Молдавии вновь приостановил полномочия президента Игоря Додона»։ 2018-01-02։ Վերցված է 2018-01-02 
  5. 5,0 5,1 «Додона временно отстранили от исполнения обязанностей президента Молдавии» (ռուսերեն)։ РИА Новости։ 20180924T1145+0300Z։ Վերցված է 2018-09-25 
  6. 6,0 6,1 «Istoria se repeta. Igor Dodon a fost suspendat din nou temporar din funcție de catre Curtea Constituționala (VIDEO)»։ realitatea.md։ 2018-09-24։ Վերցված է 2018-09-25 
  7. 7,0 7,1 «Президента Молдавии Игоря Додона в пятый раз временно отстранили от должности»։ Meduza։ 2018-12-10։ Վերցված է 2018-12-10 
  8. «Игорь Додон стал членом Партии социалистов»։ Արխիվացված օրիգինալից-ից 2014-07-14-ին։ Վերցված է 2011-11-23 
  9. Игорь Додон избран председателем Партии социалистов
  10. Владимир Соловьёв. Молдавии выдали президентский набор Газета «Коммерсантъ» № 166 от 09.09.2016, стр. 5
  11. Избранный президент Молдавии Додон признал Крым «де-факто российским» — Российская газета
  12. «Плотный график Додона: после вступления в должность президент встретился с чиновниками из Беларуси, Франции и Армении.»։ Արխիվացված օրիգինալից-ից 2018-06-14-ին։ Վերցված է 2016-12-25 
  13. «Игорь Додон одержал победу на выборах президента Молдавии»։ Interfax.ru (ru-RU)։ 2016-11-14։ Վերցված է 2016-12-25 
  14. Молдова: выиграл Додон, победил Плахотнюк
  15. Со здания администрации президента Молдавии сняли флаг ЕС
  16. «Конституция Республики Молдова» 
  17. «Молдова вибирає між Росією і Європою»։ Дирижабль։ 2.11.2016։ Վերցված է 3.11.2016 
  18. Избранный президент Молдавии назвал Крым «де-факто территорией России» | РИА Новости — события в России и мире: темы дня, фото, видео, инфографика, радио
  19. Президент Молдавии указал генсеку НАТО на дверь — Российская газета
  20. Семенова Юлия. (29.11.2016)։ «Игорь Додон: В геополитических баталиях Молдавия не должна быть ни на стороне России, ни на стороне Запада»։ dw.com։ Deutsche Welle։ Վերցված է 2017-01-01 
  21. Додон сбрасывает «пророссийскую» шкуру: Россия должна уйти из Приднестровья
  22. Впервые за восемь лет состоялась встреча лидеров Молдавии и Приднестровья
  23. Впервые за восемь лет состоялась встреча лидеров Молдавии и Приднестровья
  24. 17 января состоятся переговоры Владимира Путина с Президентом Молдавии Игорем Додоном
  25. Путин и Додон обсуждают в Кремле приднестровское урегулирование
  26. 26,0 26,1 26,2 Суд запретил президенту Молдавии проводить референдум о расширении полномочий
  27. «Молдавия надеется к лету получить статус наблюдателя в ЕАЭС»։ РИА Новости (ռուսերեն)։ Վերցված է 2017-05-07 
  28. «Кремль прокомментировал решение о статусе наблюдателя Молдавии в ЕврАзЭС»։ РБК։ Վերցված է 2017-05-07 
  29. lenta.ru:Не дождетесь Почему иностранные лидеры отказываются праздновать Победу в Москве
  30. «Igor Dodon, suspendat temporar din funcția de președinte al țarii. CCM a admis demersul deputaților (VIDEO)»։ realitatea.md։ 2018-01-02։ Վերցված է 2018-09-25 
  31. ȘTIRILE PUBLIKA.MD - AICI SUNT (2018-09-09)։ «Președintele Igor Dodon, implicat într-un grav accident de circulație. Imaginile cu MOMENTUL ACCIDENTULUI»։ PUBLIKA.MD - AICI SUNT ȘTIRILE (ro-RO)։ Վերցված է 2018-09-09 
  32. «Додон госпитализирован после ДТП»։ Վերցված է 2018-09-09 
  33. Curtea Constituţională «Curtea Constituţională s-a pronunţat cu privire la circumstanţele care justifică interimatul funcţiei de Preşedinte al Republicii Moldova» 09.06.2019
  34. Revizuirea actelor Curţii Constituţionale din perioada 7-9 iunie 2019
  35. Молдова отказала во въезде в страну главреду российской газеты «Аргументы и факты». Додон потребовал объяснений от СИБ «Newsmaker», 01.09.2017
  36. «Dupa 3 baieti, mai vrea si... fete. Igor Dodon si-a adus baietelul si sotia acasa»։ PRO TV 
  37. «Ce FRUMOS! Uite ce DECLARATIE de DRAGOSTE i-a facut Igor Dodon sotiei - Actualitati.md»։ actualitati.md 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]