Jump to content

Ժուսելինու Կուբիչեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժուսելինու Կուբիչեկ
 
Կուսակցություն՝ Social Democratic Party (1945)?
Կրթություն՝ Federal University of Minas Gerais?
Մասնագիտություն՝ բժիշկ, քաղաքական գործիչ և գրող
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր սեպտեմբերի 12, 1902(1902-09-12)[1][2][3][…]
Ծննդավայր Դիամանտինա, Մինաս Ժերաիս, Բրազիլիա
Վախճանի օր օգոստոսի 22, 1976(1976-08-22)[1][2][3][…] (73 տարեկան)
Վախճանի վայր Resende, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Թաղված Memorial JK
Քաղաքացիություն  Բրազիլիա
Մայր Júlia Kubitschek?
Ամուսին Sarah Kubitschek?
Զավակներ Maria Estela Kubitschek? և Márcia Kubitschek?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ժուսելինու Կուբիչեկ դի Օլիվեյրա (պորտ.՝ Juscelino Kubitschek de Oliveira, սեպտեմբերի 12, 1902(1902-09-12)[1][2][3][…], Դիամանտինա, Մինաս Ժերաիս, Բրազիլիա - օգոստոսի 22, 1976(1976-08-22)[1][2][3][…], Resende, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի պետական և քաղաքական գործիչ, 1956 թվականից մինչև 1961 թվականը Բրազիլիայի նախագահը։

Ղեկավարման ընթացքում Կուբիչեկի ամենակարևոր փոփոխություններից է եղել Բրազիլիայի մայրաքաղաքը Ռիո դե Ժանեյրոյից Բրազիլիա տեղափոխելը։

Կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժուսելինու Կուբիչեկը ծնվել է 1902 թվականի սեպտեմբերի 12-ին Մինաս Ժերայս նահանգի Դիամանտինա քաղաքում։ Նրա հայրը՝ Խուան Սեզար դի Օլիվեյրան (1872-1905) եղել է շրջիկ գործակալ և մահացել է, երբ որդին ընդամենը երկու տարեկան էր։ Մայրը՝ Ժուլիա (Յուլիա) Կուբիչեկը (1873-1971), աշխատել է որպես ուսուցիչ և ունեցել է չեխական և գնչուական ծագում։ Նրանից Ժուսելինուն ստացել է իր ազգանունը։ Բրազիլացի պատմաբանները նշում են, որ Ժուսելինուն աշխարհի միակ նախագահն էր, որը գնչուական արմատներ ուներ։

Կուբիչեկը բժշկական կրթություն է ստացել։ Նրա քաղաքական կարիերան սկսվել է 1934 թվականին, երբ նա դարձել է Մինաս Գերասի օրենսդիր ժողովի անդամ։ 1950 թվականի հունվարի 31-ից մինչև 1955 թվականի մարտի 31-ը Կուբիչեկը եղել է իր նահանգի նահանգապետը։ Չնայած նրան, որ որպես քաղաքական գործիչ Կուբիչեկը Վարգասից էր, նա ուներ լևոլիբերալ համոզմունքներ և դեմ էր հանդես գալիս կառավարման ամբողջատիրական ձևին։

Որպես նախագահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուբիչեկը նախագահ է ընտրվել 1955 թվականին։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ նա խոստացել է 5 տարվա ընթացքում ապահովել երկրի զարգացումը։ 1956 թվականի հունվարի 31-ին պաշտոնապես ստանձնել է պաշտոնը։

Նախագահ դառնալուց հետո Կուբիչեկն ակտիվ բարեփոխումներ է սկսել տարբեր ոլորտներում՝ տնտեսություն, կրթություն, ինֆրակառուցվածք և այլն։ Նվազեցվել են արտասահմանյան կապիտալի հարկերը։ Բուռն տեմպերով սկսել են զարգանալ մեքենաշինությունը, ավտոմոբիլաշինությունը և այլ գիտատար ճյուղեր։

Որպես իր կառավարության կարևորագույն խնդիրներից մեկը՝ Կուբիչեկը հայտարարել է նոր մայրաքաղաքի՝ Բրազիլիա քաղաքի շինարարությունը, որը պետք է դառնար ամբողջ երկրի վերափոխման խորհրդանիշը։ Մայրաքաղաքը Ռիո դե Ժանեյրոյից պաշտոնապես տեղափոխվել է Բրազիլիա 1960 թվականի ապրիլի 21-ին։ Կուբիչեկի հիմնական հակառակորդը աջակողմյան պահպանողական ուժերը գլխավորող նահանգապետ (և նախկին կոմունիստ) Կառլոս Լասերդան էր։

Կարիերայի ավարտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնաթող է եղել 1961 թվականի հունվարի 31- ին։ Երկրի նոր նախագահ է դարձել Ժանիու Կուադրուսը։ 1964 թվականի հեղաշրջումից հետո Կուբիչեկը (ինչպես Կուադրուսը) 10 տարի ժամկետով զրկվել է քաղաքական իրավունքներից։

Մահացել է 1976 թվականի օգոստոսի 22-ին ավտովթարի հետևանքով։

2013 թվականին հատուկ քննչական հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են եղել Սան Պաուլուի քաղաքային խորհրդի անդամները, եկել են այն եզրակացության, որ Ժուսելինու Կուբիչեկը ռազմական բռնապետության կողմից կազմակերպված դավադրության զոհ է եղել։ Հանձնաժողովի ամբողջական զեկույցը հրապարակվել է դեկտեմբերի 10-ին։ Կուբիչեկի մահվան հետաքննության ժամանակ, որը մահվան պահին ազդեցիկ ընդդիմադիր գործիչ է եղել, հանձնաժողովը պաշտոնական փաստաթղթերում կեղծ գրառումներ է հայտնաբերել, ինչպես նաև դատավարական սխալներ և հակասություններ պաշտոնական տվյալներում։ Քաղաքական սպանության վարկածը հաստատվում է նաև վկաների ցուցմունքներով, ներառյալ ավտոբուսի վարորդը, որի մեքենայի հետ բախվել է նախկին պետության ղեկավարի մեքենան 1976 թվականի օգոստոսի 22-ին։

Ըստ նախկին պաշտոնական վարկածի՝ ավտովթարը, որում զոհվել է Կուբիչեկը, դժբախտ պատահար է եղել, սակայն երկրում երկար ժամանակ լուրեր են շրջանառվել, որ այն կազմակերպել է ռազմական խունտան։ Ենթադրվել է, մասնավորապես, որ Կուբիչեկին սպանել են «Կոնդոր» գործողության շրջանակներում, որն իրականացվել է Լատինական Ամերիկայի մի շարք նահանգների հատուկ ծառայությունների կողմից, այդ թվում՝ Բրազիլիայի ՔՍԿՎ-ի կողմից, ընդդիմության քաղաքական գործիչներին ոչնչացնելու համար։

Կուբիչեկի հետ միասին դավադրության զոհ է համարվում նաև Ժուան Գուլարտին, որը նույնպես մահացել է 1976 թվականին։ Գուլարտի մահը հարազատների խնդրանքով հետաքննվում է նաև իշխանությունների կողմից, 2013 թվականին նրա մնացորդները հանվել են հետաքննության համար[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժուսելինու Կուբիչեկ» հոդվածին։